5000 դրամանոցի վրա մահմեդական հուշարձա՞ն է

Լուրեր

23.04.2026 | 12:31
Մենք մրցակցության մեջ չենք մտնում, քվե ենք ակնկալում. ԱԺԲ-ի անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 12:23
«Բոլորին դեմ եմ» ավտոբուս` ԿԸՀ-ի մոտ. Արամ Քոչարյանը ներկայացնում է նախաձեռնությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 12:20
Մակրոնի այցի ընթացքում փաստաթուղթ կստորագրվի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
23.04.2026 | 12:15
Սենատը հինգերորդ անգամ մերժել է Իրանում Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակող օրինագիծը
23.04.2026 | 12:07
Հանրապետության 5 շրջանում սպասվում է քամու ուժգնացում
23.04.2026 | 12:02
Սամվել Կարապետյանը հանդիպում է անցկացրել կուսակցականների հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 11:55
Ինչո՞ւ «Լուսավոր Հայաստանը» չունի վարչապետի թեկնածու. պարզաբանում է Դավիթ Խաժակյանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 11:50
Ըմբշամարտի ԵԱ․ Ինչ իրավիճակ է Արթուր Ալեքսանյանի քաշային կարգում
23.04.2026 | 11:46
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի «ժամանակացույց» չկա
23.04.2026 | 11:37
Սերժ Սարգսյանն ու Միքայել Մինասյանը չեն ֆինանսավորում. ֆինանսավորման հաշվետվությունը հրապարակելու ենք․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 11:29
«Հայք» լիբերալ կուսակցության նախագահը տուգանվել է 450 հազար դրամով
23.04.2026 | 11:26
Արքայազն Հարրին անսպասելի այցով ժամանել է Կիև
23.04.2026 | 11:17
Սամարայի վրա ուկրաինական հարձակման հետևանքով զոհ և վիրավորներ կան
23.04.2026 | 11:11
ՀԲՖ․ Մրցավարները ցանկանում էին իրենց «սև գործն» անել նաև Ռուդոլֆ Գարբոյանի մենամարտի ժամանակ
23.04.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով 5000 դրամանոց նոր թղթադրամին։

«ՀՀ նոր թղթադրամներն արդեն շրջանառվում են: Այսօր, առաջին անգամ ձեռքս ընկավ 5000-անոցը: Նայում եմ դիմային երեսին` Վիլյամ Սարոյանի դիմապատկերն է. շատ բարի, շրջում եմ թղթադրամի մյուս երեսը, ուր Բաղեշ քաղաքի ուրվանկարն է: Այստեղ միայն մեկ կառույց, որ ձախ անկյունում առաջին պլանով է ներկայացված` քաղաքի մահմեդական պաշտամունքային բազմաթիվ կառույցներից մեկն է` 1533 թ. կառուցված Շերեֆ խան Դ-ի դամբարանը Շերեֆիյե հուշարձանախմբում: Անակնկալի եկած համակվում եմ զայրույթի զգացումով:

Հասկանում եմ, որ նկարիչն ուզեցել է պատկերն ամբողջացնել բաղեշյան (իր և շատերի դեպքում հաստատ` բիթլիսյան) մի խորհրդանշական կառույցի տեսարանով և կարծես ձևավորողը ցանկացել է քաղաքի հայկականությունը ընդգծող մի խորհրդանշական պատկեր զետեղել, որն իհարկե ներկա մտայնությամբ պետք է լիներ վանք կամ եկեղեցի ու կանգ է առել այս գուցե ոչ հմուտ աչքի համար եկեղեցանման գմբեթավոր շինության վրա, թերևս կարծելով, որ եթե գմբեթավոր է ուրեմն հայկական եկեղեցի է…: Վերջապես, եթե քաղաքի հայկականությունը շեշտելու համար հարկ էր անպայման մի եկեղեցու կամ վանքի պատկեր զետեղել, ապա կարելի էր կանգ առնել Բաղեշի Ամրդոլու կամ Գոմոց վանքերի վրա, որոնք գոյություն չունեն, բայց արխիվային լուսանկարներով հայտնի են…

Ցավում եմ հայրենակիցնե՛ր, որ մեր անգիտության ու նաև անհոգ փնթիության հետևանքով մեր նորատիպ 5000-անոցներով մահմեդական խանի դամբարանն ենք գովազդում…

Ախր ասում են, չէ, երբ չգիտես, հարցնելն ամոթ չէ…

Գրությանս կցում եմ Շերեֆ խան Դ-ի գերեզմանի վրա կառուցված մահմեդական դամբարանի պատկերը գովազդող 5000-անոցը, նույն դամբարանի պատկերը, նաև` քաղաքի շրջագծի մեջ մտնող ներկայումս ավերված Ամրդոլու և Գոմոց վանքերի պատկերները, որոնցից ցանկացածն անհրաժեշտ իմացության և վերաբերմունքի պարագայում կարող էր պատկերված լինել նշյալ դամբարանի փոխարեն…

Նորատիպ մյուս թղթադրամներից դեռ չեմ տեսել, բայց որ անկեղծ ասեմ` արդեն վախենում եմ տեսնել…»։