Ամերիկայի հայկական համագումարը Թրամփի ուղերձը համարում է Ցեղասպանության ժխտողականությանը վերջ տալու բաց թողնված հնարավորություն

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Ամերիկայի հայկական համագումարը Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձը բաց թողնված հնարավորություն է համարում՝ Ցեղասպանության ժխտողականությանը վերջ դնելու տեսանկյունից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին մեկնաբանել է Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը:

«Հայոց ցեղասպանությունն ուղիղ ճանաչումից  խուսափելն արտացոլվում  է ոչ միայն նախագահի այս տարվա հայտարարության մեջ, այլ նախորդ վարչակազմերի ժամանակ, ինչը ժխտողականության մթնոլորտ է ստեղծում և ավտորիտար ռեժիմներին հնարավորություն է տալիս հետապնդել քրիստոնյաներին և այլ փոքրամասնություններին: Ցեղասպանության ժխտումն անարդար վերաբերմունք է բոլոր հետապնդվողների նկատմամբ»,- ասել է Ամերիկայի  Բրայան Արդունին: