ՀՀ պետական կառավարման ակադեմիայում ներկայացվել է մագիստրոսական կրթության հեռավար ուսուցման համակարգը

Լուրեր

03.04.2026 | 23:13
NASA-ն հրապարակել է Երկրի նոր լուսանկարը
03.04.2026 | 22:59
Ով է ՔՊ-ի ընտրական ցուցակում. Փաշինյանը հրապարակել է ցանկը
03.04.2026 | 22:54
Հնդկաստանն ու Ադրբեջանը վերականգնում են հարաբերությունները
03.04.2026 | 22:40
Հռոմի պապը կոչ է արել Իսրայելի նախագահին դադարեցնել Իրանի հետ պատերազմը
03.04.2026 | 22:27
Թրամփը խնդրել է ռեկորդային 1.5 տրիլիոն դոլարի ռազմական բյուջե՝ սոցիալական ծրագրերի կրճատման հաշվին
03.04.2026 | 22:13
Կիևի մարզում ռուսական զանգվածային հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել է, ութը՝ վիրավորվել
03.04.2026 | 22:00
Եթե Սամվել Կարապետյանի ուժի խախտումների ծավալները մեծանան՝ ընտրակաշառք բաժանեն, պիտի քննարկվի՝ ընտրություններին չմասնակցելը․ Հակոբ Սիմիդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 21:50
Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպայի դաշնակիցները պետք է միավորվեն ԱՄՆ-ի և Չինաստանի դեմ
03.04.2026 | 21:43
Ապրիլի 6-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.04.2026 | 21:29
Էրդողանն ու Պուտինը Մերձավոր Արևելքում անհապաղ հրադադարի կոչ են անում
03.04.2026 | 21:15
Արագ, պարզ, հասանելի․ «ՄՈԳՈ»-ն նոր մասնաճյուղ բացեց Mega Mall-ում
03.04.2026 | 21:06
Փաշինյանը հրապարակել է ՔՊ-ի նախընտրական ծրագիրը
03.04.2026 | 21:00
Պուտինը միջամտեց ՀՀ ներքին գործերին․ ԵՄ-ին մեղադրող ընդդիմությունն ինչո՞ւ չդատապարտեց ՌԴ նախագահին․ Լուսինե Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 20:45
Պուտինն իրականությունը խեղաթյուրում է՝ ՀՀ-ի դեմ հաարձակումները հավասարեցնելով ղարաբաղյան հակամարտությանը․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 20:36
Հայտնի է Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչի խաղացանկը
Բոլորը

ՀՀ կրթության և գիտության նախարարությունից տեղեկացնում են, որ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է ՀՀ պետական կառավարման ակադեմիա, որտեղ ներկայացվել է մագիստրոսական կրթության հեռավար ուսուցման համակարգը:

«Ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը ներկայացրել է հեռավար կրթության իրավական հիմքերն ու կազմակերպչական գործընթացը: Նշվել է, որ հեռավար ուսուցման ծրագիրը բովանդակային առումով համապատասխանում է առկա ուսուցման համակարգի ծրագրային ծանրաբեռնվածությանը և ներառում է 16-շաբաթյա դասընթաց: Դասընթացներն իրականացվում են առցանց հարթակում` աուդիո և տեսադասերի, առցանց քննարկումների` վեբինարների, տեքստային նյութերի, առցանց առաջադրանքների  միջոցով: Հատուկ հեռավար կրթության համար մշակված գնահատման համակարգը ներառում է մի քանի բաղադրիչների համադրում:

Հանդիպման ընթացքում ծրագրի պատասխանատուները ներկայացրել են հեռավար ուսուցման համակարգի ներդրման ընթացքը՝ տեխնիկական վերազինում, հեռավար կրթությանն առնչվող կարգերի մշակում, հեռավար ուսուցման հարթակի տեղադրում, պրոֆեսորադասախոսական կազմի ընտրություն ու վերապատրաստում, մագիստրոսական ծրագրի 26 առարկաների ուղղությամբ հեռավար դասընթացների մշակում և այլն: Նշվել է, որ դասավանդման տեսանկյունից հեռավար ուսուցման համար դասախոսից ավելի մեծ հմտություններ և ջանքեր են պահանջվում:

ՀՀ կրթության և գիտության նախարարը, ամփոփելով հանդիպումը, նշել է, որ  փորձնական ծրագիրն արդյունավետ է և չափազանց կարևոր` ՀՀ բուհական համակարգի մրցունակության բարձրացման տեսանկյունից. «Հեռավար ուսուցումը բուհերի մրցունակության կարևոր չափանիշներից մեկն է: Բարձրագույն ուսումնական հաստատությունները պետք է հասկանան, որ հեռավար ուսուցման ձևը միջազգային կրթության պահանջներին համաքայլ գնալու պահանջ է: Այս ուղղությամբ քայլեր չձեռնարկելու դեպքում մեր բուհերն ընդհանրապես դուրս կմնան բուհական քարտեզից»,- նշել է ԿԳ նախարարը:

«Հեռավար մագիստրոսական կրթություն՝ համատեղ դիպլոմի շնորհմամբ» դրամաշնորհային ծրագիրը մեկնարկել է 2016 թվականին, որի  շնորհիվ ՀՀ պետական կառավարման ակադեմիան և ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնը (ԳԿՄԿ) դարձել են առաջին բուհերը Հայաստանում, որոնց ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից շնորհվել է հեռավար մագիստրոսական կրթության իրականացման իրավունք` երեք տարի ժամկետով: Ծրագիրը  փորձնական նպատակով ներդրվել է Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի և «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից»,- ասված է հաղորդագրությունում: