Կստեղծվեն քննիչ հանձնաժողովներ. ի՞նչ է քննարկվել «Իմ քայլի» փակ նիստին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Ազգային ժողովի «Իմ քայլը»խմբակցությունն այսօր անցկացրած դռնփակ նիստում որոշել է ստեղծել քննիչ հանձնաժողովներ, որոնք կզբաղվեն հանքարդյունաբերության, ջրօգտագործման և էլի մի քանի ոլորտների հետ կապված հարցերով։ Այս մասին նիստից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ գուցե Կառավարություն-Ազգային ժողով վերջին հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիտողությո՞ւնն է պատճառը, որ նման նախաձեռնությամբ են ուզում հանդես գալ, Մակունցը հակադարձեց. «Մենք իրականում ինտենսիվ աշխատում ենք։ Մինչ վարչապետի ասելն էլ մենք պլանավորում էինք սա, վարչապետն էլ տեղյակ է եղել, պարզապես առաջնահերթությունները պետք է սահմանեինք։ Իրականում ես համաձայն եմ, որ այն ներուժը և այն գործիքները, որ ունի Ազգային ժողովը, պետք է սկսենք ամբողջ ծավալով կիրառել»։

Հիշեցնենք՝ վարչապետը հայտարարել էր, որ խորհրդարանն ամբողջ վերահսկողական ներուժը չի օգտագործում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան