Անցումային արդարադատության նպատակը մարդկանց խախտված իրավունքները վերականգնելն է. Արթուր Սաքունց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

«Անցումային արդարադատության մասին խոսվեց անցած տարի, երբ Հայաստան ժամանած միջազգային փորձագետներն ունեցան հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որը օգոստոսի 17-ի հանրահավաքում խոսեց անցումային արդարադատության անցկացման հնարավորության մասին։ Շատ դեպքերում հարց է առաջանում՝ արդյոք Հայաստանն ա՞յն պետությունն է, որտեղ պետք է անցումային արդարադատություն իրականացվի։ Անցած տարի Freedom House-ի զեկույցում Հայաստանը գնահատվեց որպես կոնսոլիդացված ավտորիտար պետություն։ Ընտրություններն այնպես են կեղծվել, որ վստահության խնդիր կար ընտրական համակարգի նկատմամբ։ Կոռուպցիան այն մակարդակի էր հասել, որ վտանգում էր ազգային անվտանգությունը, դա առավել քան հստակ դրսևորվեց ապրիլյան պատերազմի ժամանակ։ Հիշենք նաև բիզնես-իշխանություն սերտաճվածության մասին։ Այսինքն՝ մենք կարող ենք պնդել, որ տեղի է ունեցել պետության զավթում և դա շարունակական է եղել ու դրսևորվել մարդու իրավունքների կոպիտ խախտումներով։ Այս պատկերի վրա արդարության վերականգնումը դառնում է օրակարգային հարց»,- «Կորպորատիվ հաշվետվողականություն անցումային արդարադատությունում և դրանից անդին ու իրավապաշտպանների դերը» թեմայով քննարկման ժամանակ ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։

Ըստ իրավապաշտպանի՝ նոր համակարգ կառուցելու համար գործիք է անհրաժեշտ, որը կոչվում է անցումային արդարադատություն։ Նա չի կիսում գնահատականները, թե Հայաստանում բռնատիրություն չի եղել: «Հետխորհրդային շրջանի Հայաստանում պետությունը զավթված է եղել մարդկանց մի խմբի կողմից, որոնք հանրային հարստությունը կենտրոնացրել են իրենց ձեռքում։ 10 միլիարդ դոլարի կապիտալի արտահոսքը հենց դրա հետևանքն է։ Անցումային արդարադատության բուն նպատակն է տարիներ շարունակ մարդու իրավունքների կոպիտ խախտումներից տուժածների իրավունքների վերականգնումը, բացի այդ՝ նրանք պետք է ստանան նյութական և բարոյական փոխհատուցում։ Առանց վստահելի արդարադատական համակարգի մենք չենք կարող ապահովել արդարության վերականգնումը»,- ասաց Արթուր Սաքունցը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան