Մեկ տարի առաջ բնակչության 80%-ը դուրս եկավ արդարադատության պահանջով․ Լարիսա Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

«Տարիներ շարունակ Հայաստանում եղել է արդարության և արդարադատության դեֆիցիտ։ Այն իսկապես եղել է զանգվածային և համակարգային՝ խորքային համակարգով հանդուրժված, անպատժելիությունով ընդունված։ Մեկ տարի առաջ բնակչության 80%-ը դուրս եկավ արդարության և արդարադատության պահանջով։  Ու պայքարել այսպիսի կայացած անարդարության համակարգի դեմ, պետք է ինչ-որ համակարգային բարեփոխումով։ Դա անելը առաջին քայլն է հասկանալու, թե ինչպես է այդ չարաշահումը տեղի ունեցել, արտոնվել։  Ու դա այն գործընթացն է, որն ավելի լավ անվան բացակայության դեպքում կոչվում է անցումային արդարադատություն»,- «Կորպորատիվ հաշվետվողականություն անցումային արդարադատությունում և դրանից անդին ու իրավապաշտպանների դերը» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի» գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը։

Ըստ նրա՝ «երբ 10 տարվա ընթացքում 10 միլիարդ դոլար կոռուպցիայի միջոցով դուրս է հանվում երկրից, դա դուրս է գալիս կրթության, առողջության, բնապահպանական ու սոցիալական իրավունքներից»:

«Մենք իսկապես մեծ քայլեր ենք արել, մի իրավունք, որ մասսայաբար և շարունակաբար խախտվել է՝ ազատ ընտրության իրավունքը, վերականգնել ենք: Բավական մեծ առաջընթաց կատարվել է խոսքի ազատության ոլորտում՝ 19 կետով Հայաստանն առաջ է գնացել, մի բան, որ չի եղել նախկինում: Ինչ-որ չափով տնտեսական մրցակցությունը վերականգնվում է։ Մենք գիտենք, որ սա արդյունք է այնքանով, որ չարաշահումը, քաղաքական կամքի չլինելը՝ վերացել է»,- ասաց Լարիսա Մինասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան