Այսօր որևէ մեկը վերևից չի հրահանգում վիճակագրական թվեր նկարել․ Բաբկեն Թունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.02.2026 | 18:40
Սաուդյան Արաբիայում չեն հասկանում Ռոնալդուի դիրքորոշումը
06.02.2026 | 18:32
Քննարկվել են Հայաստան-Ղազախստան ուղիղ չվերթերի վերականգնման հարցեր
06.02.2026 | 18:23
Էստոնիան գիշերներն ամբողջությամբ կփակի Ռուսաստանի հետ սահմանը
06.02.2026 | 18:14
Իրավապաշտպան ՀԿ-ների բաց նամակը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին՝ հայ գերիների հարցով
06.02.2026 | 18:05
Միքայել արքեպիսկոպոսի կալանքը փոխվեց//Բաքուն բողոք է ներկայացրել հայ մարզիկների դեմ ՄՕԿ-ին․ ԼՈՒՐԵՐ
06.02.2026 | 17:50
100% սուբսիդավորում և AWS փորձագիտական աջակցություն՝ ԲՏԱ նախարարության նոր ծրագրում
06.02.2026 | 17:41
Պեսկովը Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով բանակցությունները կառուցողական և շատ բարդ է անվանել
06.02.2026 | 17:38
Նորբերտո Բալեկյանն անվրեպ է իրացրել հետխաղյա 11-մետրանոցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.02.2026 | 17:30
ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է «Ռոսատոմի» տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի հետ
06.02.2026 | 17:21
Երևանի մերձեցումն Արևմուտքի հետ մարտահրավերներ է ստեղծում ՀՀ-ՌԴ հարաբերությունների համար. Կոպիրկին
06.02.2026 | 17:10
«Ռենշին» ընկերությունն առաջին անգամ պարտատոմսեր է թողարկել. տեղաբաշխողն է Ամերիաբանկը
06.02.2026 | 17:01
Դատավորները փորձում են մեղադրողից պարզել՝ ինչու է ակնհայտ մեղմ համարում Միքայել Աջապահյանի դատավճի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.02.2026 | 16:53
Կոպիրկինը կարծում է, որ Հայաստանը և ՀԱՊԿ-ը կարող են փոխզիջումային լուծումներ գտնել
06.02.2026 | 16:47
ՏԿԵ նախարարն ու Իրանի դեսպանը էներգետիկ, տրանսպորտի, ճանապարհաշինության ոլորտներին վերաբերող հարցեր են քննարկել
06.02.2026 | 16:38
Գլխավոր դատախազությունը պահանջում է Արթուր Աղաբեկյանից հօգուտ ՀՀ-ի ավելի քան 35 մլն դրամ բռնագանձել 
Բոլորը

Factor.am-ը զրուցել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի հետ

– Պարոն Թունյան, նախ անդրադառնանք «ցեմենտի նախագիծ» անվանումը ստացած օրինագծին, որն անցած շաբաթ ընդունվեց առաջին ընթերցմամբ։ Նախագծի համաձայն՝ ներկրվող 1 տոննա ցեմենտի վրա կիրառվելու է 22․000 դրամ պետտուրք։ Դա իշխանությունը մեկնաբանում է որպես տեղական ցեմենտ արտադրողների շահերի պաշտպանություն, բայց իրականում հակամրցակցային իրավիճակ չի՞ ստեղծում։

– Նախ անդրադառնամ հարցին, թե Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը կամ այլ անդամներ ունեն անձնական շահագրգռվածություն, և որոշում կայացնելու հարցում այդ հանգամանքն է դեր խաղացել։ ԱԺ ամբիոնից ես այդ հարցն ուղղեցի Գագիկ Ծառուկյանին, պատասխան չեղավ։ Ինչ վերաբերում է տուրքին, ապա հիմա ունենք մի իրավիճակ, երբ ներկրվող ցեմենտի գինն էականորեն ցածր է տեղական ցեմենտի գնից։ Դա լուրջ դժվարություն է ստեղծում տեղական արտադրողների համար, քանի որ մարդկանց ձեռնտու է գնել ներկրվող էժան ցեմենտը։

– Այդ դեպքում ինչո՞ւ տուրք չդրվի նաև ցեմենտի ներկրվող հումքի՝ կլինկերի վրա, ինչպես պահանջում է Գ․Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը։

– Միգուցե հնարավոր է դրվի, բայց քանի դեռ մենք չունենք ազդեցության գնահատականը, որոշեցինք զերծ մնալ այդ փոփոխությունից։ Պետք է հասկանալ, թե ինչ է կատարվում շուկայում, և քո քայլերը ինչպես են ազդելու այլ ոլորտների վրա։ Շատ է հնչում միտքը, որ տեղական արտադրողին պետք է պաշտպանել, որպեսզի աշխատատեղերը չփակվեն և որ ցեմենտը ստրատեգիական ապրանք է։ Ստրատեգիական ապրանք լինելու դեպքում, համաձայն եմ, բայց նորից քննարկելի է, թե ո՞ր ապրանքը այդպիսին չէ։ Ինչ վերաբերում է աշխատատեղերի փակմանը, ապա  եթե մենք տեղական արտադրության փոխարեն միայն իրանական էժան ցեմենտ ներմուծենք, արդյունքում ավելի շատ աշխատատեղ կստեղծվի՞, թե՞ ոչ։

– Այսինքն էժան ցեմենտի դեպքում շինարարությունը կզարգանա և նոր աշխատատեղե՞ր կբացվեն։

– Ոչ միայն։ Փոխադրումների վրա էլ կարող են մի քանի հարյուր աշխատատեղեր բացվել։ Բացի այդ՝ եթե երկիրը էժան ցեմենտ է ներկրում, խնայում է միջոցներ, որոնք կարող է այլ ոլորտներ ուղղել ու այնտեղ աշխատատեղ ստեղծել։ Հավելեմ, որ սա միջանկյալ տարբերակ է մինչև երկրորդ ընթերցումը, որպեսզի մենք կարողանանք ճիշտ լուծում գտնել։

– Այսօր ԱԺ-ում քննարկվեց Ընդերքի մասին օրենսգրքում ու հարակից այլ օրենքներում փոփոխություններ ու լրացումներ անելու մասին նախագծերի փաթեթը։ Տարածքային կառավարման փոխնախարար Լիլիա Շուշանյանը հայտարարեց, թե այդ նախագծի նպատակը առաջին անգամ Հայաստանում բաց, հրապարակային գրանցամատյան ստեղծելն է, որը ներառելու է իրական սեփականատերերի մասին համապատասխան տվյալներ։ Ի՞նչ է սա նշանակում, հանքերի իրական սեփականատերերը հայտնի չե՞ն։

– Իրական սեփականատերերի դեպքում կասկածներ կան, ժամանակին ՏՄՊՊՀ-ն հրապարակեց, թե մեկ տասնյակից ավելի ընկերություններ պատկանում են մեկ օֆշորային ընկերությանը։ Հանձնաժողովը, սակայն, չմանրամասնեց, թե որ ընկերությունները որ ընկերությանն են պատկանում։ Մենք խոսակցությունների մակարդակով գիտենք կամ կասկածներ ունենք, թե որը ում է պատկանում, բայց մեզ ավելի բարձր մակարդակի թափանցիկություն է պետք։

– Խոշոր հանքերը, հատկապես պղնձամոլիբդենային հանքերը վերագրվում են նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ընդհուպ մինչև նախկին նախագահներին։ Իշխանությունները ցանկանում են բացահայտել հանքերի բոլո՞ր սեփականատերերին։

– Միանշանակ, որովհետև եթե այդ ոլորտն ապահովում է մեր տնտեսության արտահանման հիմնական բաժինը և տնտեսության առանձին ուղղությունն է, բնականաբար, պետք է ունենա առավելագույն թափանցիկություն։

– Շուտով կլրանա հեղափոխության 1 տարին, իսկ երկու ամիս անց՝ հեղափոխական կառավարության գործունեության 1 տարին։ Կարո՞ղ եք ասել, թե այդ ընթացքում էական ինչ բարեփոխումներ են եղել, որը զգացել է նաև շարքային քաղաքացին։

– Կարելի է բազմաթիվ կետերով թվարկել։ Օրինակ՝ նվազագույն կենսաթոշակի բարձրացումը կամ կուտակային կենսաթոշակի համակարգի փոփոխությունը, որն ազդել է մարդկանց եկամուտների վրա։ Բայց այս փուլում ավելի շատ հիմքերն են դրվել, որ հետագայում ավելի լավ որոշումներ կայացվեն։ Ամենալավը նույն ցեմենտի օրինակն է։ Երբ ասում են, թե ԱԺ-ում հավաքվել են մարդիկ, որոնք ընդամենը որոշում են դակելու, այս օրինակը հակառակն ապացուցեց ու ցույց տվեց, որ կա ֆիլտր, որը ծառայում է հանուն ՀՀ շահերին։

– Երբ Դուք լրագրող էիք, քննադատում էիք վիճակագրական տվյալները։ Վիճակագրական կոմիտեն նույնն է, նույնն է նաև ղեկավար։ Ինչո՞ւ պետք է վստահել այդ կառույցի հրապարակած թվերին։

– Կարծում եմ, այսօր որևէ մեկը վերևից չի հրահանգում վիճակագրական թվեր նկարել։

Արմինե Ավետյան