Դեսպան Մկրտումյանը հանդիպել է ԱՄԷ Դաշնային Ազգային խորհրդի նախագահի հետ

Լուրեր

06.02.2026 | 14:04
Տնային կալանք՝ քաղաքացուն հարվածած ոստիկանի նկատմամբ
06.02.2026 | 13:57
Թուրքիայի հետախուզությունը երկրում իսրայելական «Մոսադ»-ի լրտեսական խումբ է բացահայտել. ձերբակալվածներ կան
06.02.2026 | 13:48
Մոսկվայում մահափորձ է կատարվել ՊՆ գեներալի դեմ
06.02.2026 | 13:39
ԱՄՆ-ից ներմուծված առաքանու մեջ «հաշիշի յուղ» տեսակի թմրանյութ է հայտնաբերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.02.2026 | 13:28
90 օրը 180 է դառնալու․ Պապոյանը՝ ՀՀ-ից ՌԴ բեռնափոխադրում իրականացնողների խնդրի մասին
06.02.2026 | 13:20
Վալերի Ծառուկյանը կխաղա «Ախմատում»
06.02.2026 | 13:13
Լեհաստանը և Ուկրաինան համատեղ զենք կարտադրեն. հռչակագիր է ստորագրվել
06.02.2026 | 13:04
Տարվա կեսն Արցախից եկած ցորենն ու եգիպտացորենն էր ապահովում․ Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.02.2026 | 12:55
ՔՊ-ն պետք է ինձ մեդալ տա և շնորհակալություն հայտնի. Հայկ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.02.2026 | 12:47
Օմանում մեկնարկել են ԱՄՆ-Իրան բանակցությունները
06.02.2026 | 12:38
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի երկարաձգի Ռուսաստանի հետ կնքված СНВ-III միջուկային պայմանագիրը․ նա «նոր՝ բարելավված» համաձայնագիր է առաջարկել
06.02.2026 | 12:30
Տապալել ենք գյուղատնտեսության ոլորտը․ Գառնիկ Դանիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.02.2026 | 12:24
Իրանի ԱԳ նախարարը հանդիպել է Օմանի իր գործընկերոջ հետ՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններից առաջ
06.02.2026 | 12:21
Ալեն Սիմոնյանը Ռոբերտ Քոչարյանից 1 մլն դրամ փոխհատուցում է պահանջում
06.02.2026 | 12:17
Իտալիայում մեկնարկում են ձմեռային Օլիմպիական խաղերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ ապրիլի 22-ին Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպան Մհեր Մկրտումյանը հանդիպել է ԱՄԷ Դաշնային Ազգային խորհրդի (խորհրդարան) նախագահ Ամալ Ալ Քուբաիսիի (Amal Al Qubaisi) հետ:

«Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Մկրտումյանը կարևորեց համագործակցության խորհրդարանական հարթակը հայ-էմիրաթական բարեկամական հարաբերությունների առավել սերտացման գործում: Այս համատեքստում ՀՀ դեսպանն ԱՄԷ խորհրդարանի նախագահին փոխանցեց Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ողջույնները, ինչպես նաև տեղեկացրեց Հայաստանի ԱԺ-ում հայ-էմիրաթական բարեկամական խմբի ձևավորման և կազմի վերաբերյալ:

Ողջունելով հյուրին՝ ԱՄԷ Դաշնային Ազգային խորհրդի նախագահը նշեց, որ երկու երկրների միջև առկա են բարեկամական հարաբերություններ և համոզմունք հայտնեց, որ միջխորհրդարանական ձևաչափով երկկողմ համագործակցության խորացումը կնպաստի Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև առկա համագործակցության առավել ամրապնդմանը:

Հանդիպմանը երկուստեք կարևորվեց խորհրդարանականների փոխադարձ այցելությունների կազմակերպումը»,- ասված է հաղորդագրությունում: