ՀՀ ԱՆ-ն Նավուր համայնքում արձանագրված աղիքային վարակների կանխարգելման ուղղությամբ կատարվող աշխատանքների մասին

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

ՀՀ ԱՆ-ից տեղեկացնում են, որ Նավուր համայնքում արձանագրված աղիքային վարակների կանխարգելման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են Տավուշի մարզպետարանի և մարզային առողջապահական մարմինների հետ համատեղ։

«Կազմակերպված բակային ակտիվ համայցերի արդյունքում հայտնաբերվել են աղիքային վարակներին բնորոշ գանգատներով անձինք։

Այսօրվա դրությամբ Բերդի բժշկական կենտրոնում հոսպիտալացված է 30 հիվանդ, որից 24-ը երեխաներ են։ Հիվանդների առողջական վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության, կազմակերպված բուժման արդյունքում բոլորն ունեն առողջացման դրական տեղաշարժ։

Հիվանդների կենսանմուշների լաբորատոր հետազոտություններում հայտնաբերվել է դիզենտերիայի հարուցիչ` շիգելլա զոննե։

Համայնքի մանկական կրթական հաստատություններում աղիքային վարակների արձանագրումը կանխելու նպատակով բժշկական հսկողություն է սահմանվել դպրոցի աշակերտների և մանկապարտեզի սաների նկատմամբ։

Հիվանդների տնային օջախներում, ինչպես նաև մանկական հաստատություններում իրականացվել են ախտահանման աշխատանքներ։

Համայնքի ջրագծից վերցված ջրի նմուշներում արձանագրվել են շեղումներ’ ինչպես քիմիական, այնպես էլ մանրէաբանական ցուցանիշներով։ Ջրագծի շահագործումը դադարեցվելու է մինչ անհրաժեշտ աշխատանքների ավարտը և լաբորատոր հետազոտությունների բացասական արդյունքների ապահովումը»,- ասված է հաղորդագրությունում: