Հակասություն՝ ԱԺ աշխատակազմի նախկին և ներկա ղեկավարների խոսքում. ինչի՞ հաշվին է տնտեսվել 404 մլն դրամը

Լուրեր

05.11.2024 | 14:55
Գյումրիի իշխող ուժը հրաժարական է տվել, որովհետև քաղաքականությամբ չեն ուզում զբաղվել․ Շիրակի մարզպետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2024 | 14:50
Վրաստանում 30 տեղամասերում ընտրությունների արդյունքները չեղարկվել են
05.11.2024 | 14:47
Այնտեղ, որտեղ պետք է ադրբեջանցիները հետ գնան, պետք է գնան․ սահմանը պետք է սահմանագծվի. Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2024 | 14:42
Սամբոյի աշխարհի առաջնությանը Հայաստանը կներկայանա մեծաթիվ պատվիրակությամբ
05.11.2024 | 14:33
Պեսկովը հայտարարել է, թե Կրեմլը Մայա Սանդուին չի ճանաչում Մոլդովայի նախագահ
05.11.2024 | 14:28
Վարչական դատավարության և դատական ակտերի հարկադիր կատարման ոլորտի համակարգային խնդիրները. ՈՒՂԻՂ
05.11.2024 | 14:24
Եվրախորհրդարանի ավելի քան 5 տասնյակ պատգամավորներ Ադրբեջանին կոչ են արել COP29-ին ընդառաջ ազատ արձակել բոլոր հայ գերիներին և պատանդներին
05.11.2024 | 14:13
Բաքվում ընթացող աշխարհի կրոնական առաջնորդների գագաթնաժողովի մասնակիցները նաև Արցախ կայցելեն
05.11.2024 | 14:09
Գնել Սանոսյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
05.11.2024 | 14:02
Հակոբ Սիմիդյանը՝ 10 մլն ծառ տնկելու ծրագրի և էկոպարեկների ծառայության ներդրման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2024 | 13:55
Պետության սոցիալական քաղաքականությունները պետք է ուղղված լինեն աջակցելու մարդկանց՝ լինել ավելի մրցունակ աշխատանքի շուկայում. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
05.11.2024 | 13:47
Թրամփն ու Հարիսը հավասար քանակությամբ ձայներ են ստացել քվեարկած ԱՄՆ առաջին քաղաքում
05.11.2024 | 13:43
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2024 | 13:40
16.8 մլն դրամ կհատկացվի ՀՀ–ում բնության հուշարձաններն առաջին անգամ անձնագրավորելու համար․ Սիմիդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2024 | 13:33
Սյունիքում՝ «Ջաղաց» հանգստի կենտրոնում, ծեծկռտուքի և երեք անձի դանակահարության վարույթով երկու մեղադրյալների մասով նյութերն ուղարկվել են դատարան
Բոլորը

Ազգային ժողովի աշխատակազմում կրճատումներ են սպասվում: Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ լրացել է որոշ աշխատակիցների պայմանագրերի ժամկետը: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը.«Ունենք որոշակի հաստիքներ, որոնք պայմանագրային են, ոչ պետական ծառայության, որոնց ժամկետն արդեն իսկ լրացել է ապրիլին: Որոշ աշխատակիցների մասով վեց ամսով, որոշներին մեկ-երկու ամսով երկարացրել ենք: Բոլոր այդ հաստիքների մասով ցանկանում ենք անցկացնել մրցույթներ և ընտրելու ենք լավագույն մասնակիցներին: Այդ մրցույթին կարող է մասնակցել նաև այն աշխատակիցը, որը զբաղեցնում էր այդ հաստիքը, և կրկին զբաղեցնի պաշտոնը, եթե կհամապատասխանի պահանջներին: Այդ անձինք ունեն առավելություն, քանի որ ունեն փորձ»:

Արձագանքելով մեր տեղեկություններին, որ աշխատանքից ազատվում են խորհրդարանի դիզայներ-ճարտարապետը և բակի խնամքի աշխատանքերը վերահսկող աշխատակիցը, Տիգրան Գալստյանը հայտնեց, որ նրանց հետ աշխատանքային պայմանագիրը լրացել է և մեկ ամսով երկարացվել է:

«Մտածում եմ, որ այս աշխատատեղերի հետ կապված ևս պետք է մրցույթ հայտարարել: Մեզ համար նպատակահարմար է, որ ունենանք լավագույն մասնագետի: Այգեպանների մասով նշեմ, որ բաժնի պետի տեղակալը լավ մասնագետ է, ես այդպես եմ գնահատում նրա կարողությունները: Ինչ վերաբերվում է դիզայներ-ճարտարապետին, դեռևս մտածում եմ մեզ այդ հաստիքը պե՞տք է, թե՝ ոչ: Պետական հիմնարկը, եթե դա շինարարական կազմակերպություն չէ, շինարարություն իրականացնելու համար ունի երկու փուլ, որոնք իրականացվում են մրցույթով: Առաջին փուլը նախագծանախահաշվային արժեքների, իսկ երկրորդը՝ շինարարական աշխատանքերի: Երկու դեպքում էլ հայտարարվում է մրցույթ, մասնակցում են մասնավոր կազմակերպություններ, իսկ հաղթողը իրականացնում է աշխատանքները: Ազգային ժողովը շինարարական աշխատանքները կազմակերպելու մանդատ չունի: Այս դեպքում ինձ մոտ հարց է առաջանում՝ ճարտարապետ-դիզայների հաստիքի գաղափարը ո՞րն է»,- ասաց Տիգրան Գալստյանը:

Factor.am-ը հետաքրքրվեց՝ այս ամիսների ընթացքում, երբ պաշտոնավարում է ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնում, արձանագրե՞լ է, թե կառույցի դիզայներն ինչ աշխատանքով է զբաղվում:

«Չեմ կարող ասել: Ես պետք է ճարտարապետական-դիզայներական աշխատանքների հանձնարարություն տամ, բայց ես նման հանձնարարություն տալու օրենքով սահմանափակում ունեմ»,- նշեց պարոն Գալստյանը:

Տիգրան Գալստյանը չի բացառում, որ սա միակ դեպքը չէ, որ ԱԺ աշխատակազմում անհասկանալի հաստիքներ կան: Միաժամանակ, մեր հարցին պատասխանելով, Գալստյանն ասաց, որ չի կարող հստակ թիվ նշել, թե նմանատիպ քանի հաստիքներ կան. «Հիմա դրա ուսումնասիրման պրոցեսում ենք: Կարող եմ ասել, որ հստակ պատկերացումներ կան գործընթացների վերաբերյալ»:

Գալստյանը չի կարծում, որ ԱԺ-ում զգալի կրճատումներ են լինելու: Հակված են աշխատակիցներին վերապրոֆիլավորել:  Նա ասում է, որ առաջիկայում մրցույթների միջոցով ուսանողներին հնարավորություն կտրվի կրտսեր մասնագետի կարգավիճակով աշխատանքի անցնել:

Անդրադառնալով մաքրուհիների շուրջ ստեղծված աղմուկին և մեր հարցին, թե ինչու նրանց չի վճարվում մեկ դրույքի համար սահմանված 105 հազար դրամ աշխատավարձը, ինչպես նշված է մրցույթի տեխնիկական բաժնում, Գալստյանը մանրամասնեց. «Գնումների կայքում գրված է, որ մեկ դրույքի համար սահմանվում է 105 հազար դրամ: Նախկին աշխատակազմը մեզ այն հնարավորությունը չի տվել, որ հավաքարարներին վճարեն մեկ դրույքով: Հավաքարարների թիվը 60-ն է, որը բազմապատկում ենք 105 հազար դրամով և 12-ով: Մեկ տարվա աշխատավարձի բյուջեն ստացվում է 75 մլն 600 հազար դրամ: Սրան գումարում ենք նաև 10-15 մլն դրամի նյութերը: Հիմա մասնավորը ինչպես կարող է 75 մլն դրամի աշխատավարձ տալ, ապահովել նյութերն ու առանց շահույթի աշխատել: Նախկին աշխատակազմը, երբ մրցույթի մասնակիցներին հրավիրել է բանակցային փուլ, ասել է, որ աշխատակիցներին մեկ դրույքաչափ չեք տալու: Վերջում սահմանվել է 68 մլն դրամ գին: Հիմա, որ տրամաբանությամբ կարող էր կազմակերպությունը 75 մլն դրամ աշխատավարձ տալ: Մրցույթի տեխնիկական բաժնում գրած է՝ մեկ դրույքի համար սահմանվում է 105 հազար դրամ, բայց ոչ մի տեղ գրված չի, որ բոլորին պետք է տալ 105 հազար դրամ աշխատավարձ: Նախորդ աշխատակազմն ասել է՝ 40 հոգի աշխատում է երկու ժամ, իրենց, որ կես դրույք էլ տաք, արդարացի է»,- մեկնաբանեց աշխատակազմի ղեկավարը:

Անդրադառնալով խնայողություններին՝ Տիգրան Գալստյանը նշեց, որ ԱԺ-ում բազմաթիվ թերություններ կան, որոնք պետք է վերացնել:

«Ջեռուցման համակարգը շատ վատ վիճակում է: 16 տարի առաջ սառը ջրով են անցկացվել խողովակները: Էլեկտրականության համակարգը շատ վատ վիճակում է: Վատ վիճակում է նաև տեխնիկական հագեցվածությունը: Մենք այնքան ծրագրերի խնդիրներ ունենք, որ պետք է հասկանանք, թե ինչ ուղղություններով ենք խնայողություններն ուղղում: Տեղյա՞կ եք, թե նախկինում խնայողություններն ինչի հաշվին են եղել: Խնայված 404 մլն դրամից 67 մլն դրամը խնայվել է ներկայացուցչական ծախսերից, 215 մլն դրամը՝ գործուղման ծախսերից: Ընդհանուր 281 մլն դրամ է կազմում, որը նշյալ գումարի 70 տոկոսն է: Մնացած 30 տոկոսի 45 մլն դրամն աշխատավարձ չի վճարվել, չի բաշխվել: Ես գիտեմ, որ հոդված է փոխվել, որ աշխատակիցներ են ավելանալու, բայց չի ավելացել: Մնացածը մանր հոդվածներ են»,- ասաց Գալստյանը:

Ի դեպ, ուշագրավն այն է, որ Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը հունվարի 11-ին լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այս խնայողություններին՝ ասել էր, որ այս տնտեսումը ճիշտ կառավարման արդյունք է եղել. «Պատշաճ և կանոնակարգված տնօրինման հետևանքով։ Այսինքն, ուզում եմ դրա վրա Ձեր ուշադրությունը դարձնել, այնպես չի, որ ինչ-որ բաներ պլանավորել էինք, չենք արել՝ էդ փողը մնացել է։ Մենք արել ենք՝ ինչ պլանավորել էինք, մենք արել ենք ավելի շատ ձեռքբերումներ, քան պլանավորել էինք տնտեսված միջոցների հաշվին, ու էդքան էլ դեռ մնացել է»:

Նարեկ Կիրակոսյան