Եթե Սերժ Սարգսյանը մինչև հիմա որևէ հանցագործության մեջ չի մեղադրվում, այդ դեպքում ինչի՞ համար էր հեղափոխությունը. հարց՝ Փաշինյանին

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Եթե Սերժ Սարգսյանը մինչև հիմա որևէ հանցագործության մեջ չի մեղադրվել, հանցագործ չէ, այդ դեպքում ինչի՞ համար էր հեղափոխությունը. ֆեյսբուքյան օգտատերերից մեկն այս հարցն էր ուղղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Ի պատասխան օգտատիրոջ հարցին՝ վարչապետ Փաշինյանը հիշեցրեց, որ արդեն իսկ կան հարուցված տասնյակ քրեական գործեր բարձրաստիճան նախկին պաշտոնյաների նկատմամբ:

«Այսօր ձերբակալված են Մանվել Գրիգորյանը, Ռոբերտ Քոչարյանը, հետախուզում է հայտարարվել Միհրան Պողոսյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ»,-հիշեցրեց վարչապետը:

Նա նաև նշեց, որ իրեն համար սկզբունքը մեկն է՝ ոչ մեկն արտոնյալ չի լինելու, օրենքի առաջ բոլորն են հավասար:

«Սակայն ինձ ուղղված այս հարցում կա այլ կոնտեքստ ևս՝ անկախ նրանից՝ Սերժ Սարգսյանը ինչ-որ գործով կմեղադրվի, թե ոչ:Ես այս հարցի տողատակում կարդում եմ հետևյալը՝ հնարավոր է արդյոք Սերժ Սարգսյանի հետ թաքուն պայմանավորվածություններ ունեք: Ասում եմ հստակ՝ ես չեմ կարող այդպիսի խաղիկների մեջ ներգրավված լինել. սա եկեք միանշանակ փաստենք: Ես չեմ կարող ասել՝ Սերժ Սարգսյանը որևէ բանի մեջ կմեղդադրվի, թե ոչ, բայց կարող եմ երաշխավորել, եթե մեղադրվելու համար հիմքեր լինեն, որևէ քաղաքական խոչընդոտ չի լինի»,-վստահեցրեց ՀՀ վարչապետը:

Ըստ Փաշինյանի՝ Հյուսիս–հարավի գործով արդեն քանի ամիս քրգործ է քննվում։

«Ենթադրվո՞ւմ է, որ այստեղ պետք է լինեն ներգրավված պաշտոնյաներ, այո, ենթադրվում է, բայց առ այսօր չկան, քանի որ այդ գործի ծավալն այնքան մեծ է, որ քննությունը շատ երկար կարող է տևել»,– նշեց նա: