Ապրիլի 20-ին ճրագալույցի պատարագից հետո կանթեղներով երթ կանցկացվի. Տեր Զարեհ քահանա Աշուրյան. ՏԵԱՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Հայ առաքելական եկեղեցին այս տարի Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնը՝ Սուրբ Զատիկը նշելու է ապրիլի 21-ին: Նոր Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ տեր Զարեհ քահանա Աշուրյանը տոնի արարողությունից մանրամասներ ներկայացրեց:

«Ապրիլի 20-ի երեկոյան՝ ճրագալույցի պատարագի ընթացքում սուրբ խորանից հռչակվում է և տրվում է ավետիսը՝ Քրիստոս հարյավ ի մեռելոց: Զատկական պատարագը պիտի լինի ապրիլի 21-ին»,- ասաց քահանան:

Ապրիլի 20-ին՝ ճրագալույցի պատարագից հետո, արդեն ձևավորված ավանդույթի համաձայն՝ Արարատյան հայրապետական թեմի երիտասարդները կանթեղներով երթ կանցկացնեն՝ Սուրբ Սարգիս եկեղեցուց մինչև Հանրապետության հրապարակ: Հրապարակում կանթեղները խաչի տեսքով կշարվեն գետնին:

«Այդպիսով, այսպես ասած, հաղորդագրություն ենք թողնում աշխարհին, որ մենք՝ հայերս, աշխարհի առաջին քրիստոնյա պետությունը լինելով, շարունակում ենք հավատարիմ մնալ մեր արմատներին և մեր ավանդույթներին: Հայության համար Սուրբ Ծնունդն ու Հարությունը տոների տոնն են համարվում, որովհետև այս երկու տոներով է պայմանավորված մարդկության փրկությունը»,- հավելեց տեր Զարեհ քահանան:

Մանրամասները՝ տեսանյութում: