Ի՞նչ էին փնտրում ՀՔԾ-ն ու ԱԱԾ-ն Միհրան Պողոսյանի առանձնատանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Այսօր Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության նախկին պետ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի գրասենյակը հայտարարություն տարածեց, որ նրա առանձնատանն ու նախկին գրասենյակում ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացնում։

Ավելի ուշ ԱԱԾ-ից Factor.am-ին փոխանցեցին, որ խուզարկություն իրականացվել է Հատուկ քննչական ծառայության կողմից, Ազգային անվտանգության ծառայողներն ապահովել են խուզարկությունների բնականոն ընթացքը:

Հատուկ քննչական ծառայությունից հաստատեցին, որ առգրավում և խուզարկություն է իրականացվել, բայց մանրամասներ չհաղորդեցին։ Առանձնատան տարածքում Factor.am-ը ֆիքսեց, թե ինչպես են Միհրան Պողոսյանի տանից կապոցներ տանում։

Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն այս տարվա հունվարի 24-ին վերսկսեց օֆշորի քրեական գործի վարույթը։ Իսկ ապրիլի 15-ին հաղորդեց, որ Պողոսյանն օֆշորի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ։ Նրան մեղադրանք է առաջադրվել հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ: Միհրան Պողոսյանի նկատմամբ կայացվել է կալանավորելու որոշում։ Նա հետախուզման մեջ է։

Օրերս էլ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում ասաց, թե Պողոսյանի գտնվելու վայրը ԱԱԾ-ին հայտնի է։ Այս հայտարարությանը հաջորդեց Միհրան Պողոսյանի գրասենյակի հայտարարությունը, որում հստակ նշվում է վերջինիս բնակության հասցեն․ «ք․ Մոսկվա, Մոսֆիլմովսկայա 70 շենք, 1-ին կորպուս, բն 139»։

Այս գործով նախաքննությունը շարունակվում է։

Մանրամասները ՝տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան