Նազարբաևը ԵՏՄ-ում, հնարավոր է, պատվավոր նախագահի պաշտոն ստանա. «Կոմերսանտ»

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Ղազախստանի նախկին նախագահ, ժողովրդի առաջնորդ և երկրի Անվտանգության խորհրդի ցմահ նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, հնարավոր է, շուտով ևս մեկ տիտղոս ստանա: «Կոմերսանտի» տեղեկություններով՝ մայիսի 29-ին Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) գագաթնաժողովին, որը նվիրված է լինելու կառույցի 5-ամյակին, հնարավոր է՝ Նազարբաևը նշանակվի ԵՏՄ պատվավոր նախագահ:

Աղբյուրի համաձայն՝ այս հնարավորությունը քննարկվում է՝ կապված այն հանգամանքի հետ, որ հենց Նազարբաևին է պատկանում ԵՏՄ-ն ստեղծելու գաղափարը:

Նշենք, որ մայիսի 29-ին Ղազախստանի մայրաքաղաք Նուր Սուլթանում (նախկինում՝ Աստանա) կայանալիք Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին կմասնակցեն միության անդամ պետությունների՝ Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրզստանի ղեկավարները:

Նրանք կնշեն միության կազմավորման 5-ամյակը, կքննարկեն այդ ընթացքում ձեռք բերված արդյունքները, ինչպես նաև Ղազախստանի նախկին նախագահին ԵՏՄ պատվավոր նախագահ նշանակելու հարցը:

Նշենք, որ ներկայում նման պաշտոն ներկայում գոյություն չունի, այդ պատճառով Նուրսուլթան Նազարբաևի ապագա լիազորությունների շրջանակը նույնպես հայտնի չէ: Ըստ «Կոմերսանտի»՝ հայտնի է միայն, որ նա, մասնավորապես, ԵՏՄ-ն կներկայացնի կազմակերպությունում չընդգրկված կողմերի հետ հարաբերություններում: