Համահայկական 7-րդ ամառային խաղերը անցկացվելու են Արցախում. պետնախարարը ընդունել է ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորած պատվիրակությանը

Լուրեր

09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
Բոլորը

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ապրիլի 17-ին ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին ՀԽՀԿ գործկոմի անդամներ, եւ Համահայկական խաղերի կազմակերպման ու անցկացման աշխատանքները համակարգող պատասխանատուներ:

 

«Պետական նախարարը ողջունել է Համահայկական խաղերի գործադիր կոմիտեի որոշումը օգոստոսի 5-8-ը Արցախում Համահայկական 7-րդ ամառային խաղերը անկացնելու համար՝ նշելով որ այն առաջին անգամն է կազմակերպում: «Այս որոշումը լավ առիթ է ևս մեկ անգամ աննախադեպ միջոցառմամբ համալրելու Արցախի Հանրապետության մարզական կյանքը, որը լավ խթան կլինի հանրապետությունում ինչպես սպորտի զարգացման, այնպես էլ զբոսաշրջային գրավչությունը աշխարհին ներկայացնելու համար»,- իր խոսքում ասել է Գ. Մարտիրոսյանը:

 

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարյանը նշել է, որ աշխատանքային խմբում հանդիպմանը ընդգրկված են մարզական և գեղարվեստական ուղղությունների պատասխանատուննները: «Նախատեսվում է 17 մարզաձևից 11-ը անցկացնել Արցախում: Ուստի՝ մեր այցի նպատակն է, որպեսզի քննարկենք այն տեխնիկական հարցերը, որոնք կապված են մարզադահլիճների կահավորման և մրցաշարերի պատշաճ մակարդակով կազմակերպմանը վերաբերող բոլոր հարցերը»,- ասել է Ի. Զաքարյանը:

 

Հանդիպման ընթացքում ծրագրերի վերաբերյալ մանրամասն զեկոցմամբ հանդես են եկել միջոցառման գլխավոր մրցավարն ու գլխավոր ռեժիսորը:

 

Խոսելով միջոցառման գեղարվեստական ուղղության մասին՝ գլխավոր ռեժիսոր Ռուբեն Հովհաննիսյանը նշել է, որ բացման օրը՝ օգոստոսի 6-ին, Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան մարզադաշտում նախատեսված է 8 մասից  և 42 տեսարանից կազմված միջոցառում: Լինելու է  եռաչափ լազերային շոու, որը տևելու է չորս ժամ, և դրա միջոցով ներկայացվելու է պատմական Հայաստանից մինչև մեր օրերը ընկած կարևոր դրվագներ:

 

Հանդիպման վերջում պետական նախարարը համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ բոլոր կողմերի ներկայացուցիչներին, նշել, որ կառավարությունը գործադրելու է բոլոր ջանքերը միջոցառումն Արցախում հավուր պատշաճի կազմակերպելու համար:

 

Հանդիպմանը ներկա էին ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբելյանը, ԱՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը և այլ պատասխանատու պաշտոնատար անձիք»,- ասված է հաղորդագրությունում: