«Կրթություն և կարիերա». Երևանում մեկնարկել է 19-րդ մասնագիտացված ցուցահանդեսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 09:52
Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստին
09.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 9-ի դրությամբ
09.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ է նաև Լարսը
08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
Բոլորը

Որակյալ կրթությունը հաջողված կարիերայի գրավականն է. այս համոզմունքն են կիսում բոլոր նրանք, ովքեր հավաքվել են մեկ հարկի տակ՝ մասնակցելու «Կրթություն և կարիերա» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին:

«Լոգոս Էքսպո կենտրոն»-ը նման ցուցահանդես արդեն 19-րդ անգամ է անցկացնում, այս տարի՝ ընդլայնված աշխարհագրությամբ ու կազմակերպությունների ավելի մեծ թվով:

«Ցուցահանդեսի նպատակն է հնարավորինս ընդլայնված ներկայացնել ուսումնական հաստատությունները Հայաստանում և հնարավորություն տալ այցելուներին՝ ընտրություն կատարել իրենց ապագա ուսուցման համար»,- նշում է «Լոգոս Էքսպո կենտրոն»-ի տնօրեն Սուրեն Նազինյանը:

«Կրթություն և կարիերա» ցուցահանդեսը Կրթության և գիտության նախարարության աջակցությամբ է կազմակերպվել: Բացման արարողությանը նախարարն էլ էր ներկա:

«Այս էքսպոները կարևոր են, որպեզի մենք ֆիքսենք՝ ինչ ունենք այս պահին , հնարավորություն ստեղծենք ուսումնական հաստատությունների համար՝ միմյանց հետ համագործակցելու, ինչպես նաև արտադրողների համար՝ գալու այստեղ և  իրենց բիզնեսի  համար կիրառելու այն արտադրանքը, որոնք ունեն ուսումնական հաստատությունները: Բուհերն այդ օղակները չեն ստեղծում, որոնց միջոցով կառևտրայնացնեն ունեցած արտադրանքը և անցկացրած հետազոտությունները»,- ընդգծում է Արայիկ Հարությունյանը։

Ցուցահանդեսին 80 կրթական կազմակերպություն է ներկայացված: Մասնակիցների մի մասն այստեղ է՝ տեղեկանալու կրթական նոր ծրագրերին, մյուս մասը՝ մեծ ոգևորությամբ ներկայացնելու սեփական աշխատանքները: Օրինակ՝ այս անօդաչու թռչող սարքի միջոցով հնարավոր է մինչև 200 կմ շառավղով նկարահանում իրականացնել, իսկ այս տիկնիկն էլ կարող է վեց լեզվով պատմել բնական աղետների մասին։

«Այս տիկնիկի միջոցով երեխան կարող է լսել բնական երևույթների մասին, նրանց վտանգների մասին ու հարցուպատասխանի միջոցով  հասկանալ, թե ինչի հետ գործ ունի․ օրինակ՝ երկրաշարժը ինչ է, ինչպես կարելի է դրանից պաշտպանվել»,- պատմում է Ճգնաժամային կառավարման ակադեմիայի մագիստրոս Արայիկ Հակոբջանյանը։

Եռօրյա ցուցահանդեսի շրջանակում կանցկացվեն նաև դասընթացներ, քննարկումներ, իսկ ավարտին՝ աշխատանքային տոնավաճառ, որտեղ ստեղծարար մտքերով երիտասարդները հնարավորություն կունենան ցուցադրել իրենց կարողությունները:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի Մելքոնյան