Փարիզի Աստվածամոր տաճարի նվիրատվությունը 1 մլրդ եվրոյի է հասել

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Փարիզի Աստվածամոր տաճարի շտապ վերականգնման նպատակով կատարված նվիրատվության չափը մոտ 1 միլիարդի է հասել։  Միջոցները հիմնականում ստացվել են խոշոր ընկերություններից ու ձեռնարկատերերից` 4 հասարակական հիմնադրամների միջոցով, որոնք ընտրել է Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը: Այս մասին հայտնում է apnews.com-ը։

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նշել էր, որ տաճարի վերականգնման համր շուրջ 5 տարի կպահանջվի։ Այդուհանդերձ, նրա այդ հայտարարությունը քննադատության էր ենթարկվել՝ չափազանց անհեռատես լինելու համար։

Մակրոնի խոսքով՝ 19-դարի խորհրդանշական աշտարկի վերականգնումը պետք է ավարտին հասցվի մինչև 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերի անցկացումը։

«Վերականգնված տաճարն ավելի գեղեցիկ կլինի և ես ուզում եմ, որ այն հինգ տարվա ընթացքում պատրաստ լինի»,- նշել է Մակրոնը։

Այնուամենայնիվ, փորձագետներն ընդգծել են, որ Մակրոնի նշած հավակնոտ ժամկետը նման հսկայածավալ աշխատանքի համար բավարար չէ։

Նույնիսկ Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպը, խոսելով Մակրոնի հայտարարության մասին, նշել է, որ թեպեստ ինքը կառավարությանն աջակցում է, տաճարն ընդամենը հինգ տարում վերականգնելը դժվար կլինի։

«Սա ակնհայտորեն վիթխարի մարտահրավեր է ու պատմական պատասխանատվություն»,- ասել է Էդուարդ Ֆիլիպը։

Տաճարի վերակառուցման մասին խոսել է նաև ֆրանսիացի հայտնի ճարտարապետ Պիերլուիջի Պերիկոլոն, որը մասնակցել է նաև 19-րդ դարի Սբ․ Դանոթիեն տաճարի վերակառուցմանը։ Վերջինս 2015 թվականին հրդեհից մեծ վնաս էր կրել։

Ըստ նրա՝  Փարիզ Աստվածամոր տաճարը վերականգնելու համար նվազագույնը 15 տարի կպահանջվի։

Հիշեցնենք, որ Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհը բռնկվել էր ապրիլի 15-ի երեկոյան՝ 93 մ բարձրությամբ սայրաձողի հիմքում, ինչից հետո հրդեհն արագորեն տարածվել էր փայտաշեն տանիքով:

Նելլի Մելքոնյան