ԱԱԾ-ն պետք է լուծարել և լիազորությունները տալ բանակին ու ոստիկանությանը. Տիգրան Խզմալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.08.2026 | 19:55
«Դուք էն մարդը չեք, որ Ձեզ բան ասեմ». ԿԿՀ-ն խախտում է արձանագրել Քաջայր Նիկողոսյանի վարքագծում
07.08.2026 | 19:41
Ինչ է նշանակում եկեղեցին կապ ունի ՖՍԲ-ի հետ, ինչո՞ւ, օրինակ, ոչ ՑՌՈւ-ի կամ MI6-ի. Նաթան սրբազան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 19:30
Երգն ու պարը որպես ներառման լեզու. Օձունում կայացել է «Ճախրուկ» միջազգային փառատոնը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 19:14
Անհիմն է. Գարեգին Բ-ն` իր դատավարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 18:59
Ռուբինյանը աշխարհի խորհրդարանների պատմության ամենաերիտասարդ նախագահն է
07.08.2026 | 18:48
Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
07.08.2026 | 18:36
Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներին
07.08.2026 | 18:26
573 վարույթ, այդ թվում՝ պետական դավաճանության և լրտեսության դեպքեր. ԱԱԾ-ի կիսամյակային հաշվետվությունը
07.08.2026 | 18:19
Լուկա Դոնչիչի նախկին կինը 50 միլիոն դոլար է պահանջում աստղային բասկետբոլիստից
07.08.2026 | 18:13
Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
07.08.2026 | 18:00
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
07.08.2026 | 17:56
ԵՏՀ-ն Հայաստանին լրացուցիչ 5000 էլեկտրոմոբիլի քվոտա է տրամադրել. Պապոյան
07.08.2026 | 17:41
«Ռուսալկա» ապրանքանիշով զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
07.08.2026 | 17:34
Սարիգյուղում գազանջատում կլինի
07.08.2026 | 17:20
Հայ շախմատիստները հաղթանակով են մեկնարկել Մ-20 ԵԱ-ում
Բոլորը

Մեկ տարի առաջ ապրիլի 17-ին խորհրդարանը Սերժ Սարգսյանին ընտրեց վարչապետ։ Ուղիղ մեկ շաբաթ հետո նա հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից՝ «Մերժիր Սերժին» շարժման շնորհիվ։ Հեղափոխության մեկ տարվա ամփոփման առիթով Factor TV-ն զրուցում է Հայաստանի Եվրոպական կուսակցության համանախագահ Տիգրան Խզմալյանի հետ:

– Ձեզ բավարարու՞մ է նոր Հայաստանը։

– Ես կասեի մաթեմատիկական բանաձևով այն, ինչ կատարվեց, անհրաժեշտ էր, բայց ոչ բավարար: Ուստի՝ դա ինձ չի բավարարում, այլապես ես կզբաղվեի իմ սիրած գործով՝ կնկարեի ֆիլմեր, կգրեի գրքեր:

– Ինչ եք կարծում, հեղափոխությունը մտե՞լ է ժողովրդական մտածողություն, թե՞ դեռ հեռու ենք դրանից:

– Դա ամենակարևոր հարցն է: Հեղափոխություն կամ ռևոլյուցիա լատինական բառը, ինչո՞ւ լատինական, որովհետև այն շատ նման է էվոլյուցիա լատինական բառին, էվոլյուցիան այն է, ինչ տեսնում ենք մեծ հեռավորության վրա, ընդհանուր պլանի: Իսկ եթե խոշորացնենք պլանը, մոտիկից նայենք, կտեսնենք, որ ցանկացած էվոլյուցիա բաղկացած է փոքրիկ ռևոլյուցիաներից: Այսինքն՝ ամեն ինչ կախված է խոշորությունից: Մենք ապրում ենք շատ փոքր երկրում, թվով էլ քիչ ենք, ամեն ինչ տեսնում ենք խոշորացված: Հեղափոխությունը դեռ տեղի չի ունեցել, որովհետև չի փոխվել տնտեսական, քաղաքական, գաղափարական համակարգը, չի փոխվել արտաքին քաղաքականությունը: Այո՛, փոփոխություններ կան, կա փոփոխությունների ցանկությունը: Հեղափոխությունը նոր է սկսվում։

– Տնտեսական համակարգում ի՞նչը Ձեզ չի բավարարում:

– Հայաստանի տնտեսության առյուծի բաժինը պատկանում է օտար պետության, նրա պետական մոնոպոլիաներին, կորպորացիաներին:

Նկատի ունեք Ռուսաստանը…

– Այո՛: Ամենացածր կենցաղային մակարդակով նայենք: Եթե ցանկացած պետություն իր բյուջեն լցնում է մեր՝ քաղաքացիների կոմունալ վճարներով, ապա ցանկացած հայ ընտանիք, վճարելով կոմունալ ծախսերը, վճարում է Ռուսաստանին՝ գազի, հեռախոսի, բջջային կապի, էլեկտրականության համար: Այն առասպելը, թե Ռուսաստանն է մեզ պահում, ծիծաղելի է: Մենք ենք հիմա գաղութի պես վճարում շատ ավելի մեծ գումարներ Ռուսաստանին, քան այն, ինչ ստանում էինք մեր խեղճուկրակ տրանսֆերտների միջոցով:

– Ինչպե՞ս եք գնահատում ԱԱԾ գործունեությունը։

– Դա ինձ համար մեծ և ցավագին հարց է: Ես այն քիչ մարդկանցից եմ, որոնք համարում են, որ այսօր Հայաստանին Անվտանգության ծառայությունը հակացուցված է, որովհետև խզել իր խորը արմատները, իր կապերը Ռուսաստանի հետ գրեթե անհնար է: Գոնե ժամանակավոր պետք է լուծարել ԱԱԾ-ն, և նրա գործառույթները բաժանել բանակի, որը պետք է զբաղվի արտաքին հետախուզությամբ, և ոստիկանության միջև, որը զբաղվելու է երկրի ներսում հետախուզությամբ:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան