Կրակողը գտնվում է ազատության մեջ, անմեղ Հրայր Պողոսյանը կալանքի տակ է. ակցիա դատախազության առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Այսօր ՀՀ Գլխավոր դատախազության շենքի առաջ բողոքի ակցիա էին իրականացնում Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի հարյուրավոր բնակիչներ։

Factor.am-ի հետ զրույցում նրանք պարզաբանեցին, որ դատախազությունից պահանջում են ազատ արձակել համագյուղացի Հրայր Պողոսյանին, որն օրերս 2 ամիս ժամանակով կալանավորվել է։

Հրայրի մայրը՝ Սուսաննա Դոխոլյանը, Factor.am-ի եթերում պատմեց, որ օրեր առաջ, երբ բակից ձայներ են լսվել, Հրայրը տնից դուրս է եկել․ «Մինչև հասավ, մեր հարևան Հովհաննեսը արդեն խփել էր ամուսնուս՝ քիթը կոտրված, վիրահատվել է օրերս։ Ամուսնուս ականջի մոտ դեռ կարեր կան դրված»։

Տիկին Դոխոլյանը նշեց, որ դրա նախորդ օրը դպրոցում ստուգումներ են եղել, ինչին ներկա գտնվելու համար հրավիրվել են նաև ծնողները․ «Գնացել հասել են դպրոցի բակ, որ ստուգումներին ներկա լինեն, Հովհաննեսի տղաները դռները փակել են, ասելով, թե նրանք իրավունք չունեն դպրոց մտնել։ Հետո ուզել են մտնել ներս»։

Տիկին Սուսաննայի խոսքը շարունակեց դուստրը՝ Իրինա Պողոսյանը, որը Զարթոնքի դպրոցում աշխատում է որպես դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ։ Նա ականատես է եղել դեպքին: «Իմ եղբորը՝ Հրայրին, մեղադրում են այն բանում, որ իբր տեղի ունեցած միջադեպի ժամանակ Հրայրը հարվածել է դպրոցի օպերատոր Սամսոն Հովսեփյանին, իրենք ասել են նաև, որ պահակին է հարվածել, բայց պահակը շատ հեռու է եղել Հրայրից։ Երևի մի 40 րոպե Հրայրը նրա լեզուն պահել է, որ կուլ չգնա։ Ամբողջ ընթացքում Հրայրը օգնություն է ցույց տվել, նրան ուղեկցել է հիվանդանոց,»,- պատմեց Իրինա Պողոսյանը։

Զարթոնքի բուժամբուլատորիայի բուժքույր Կալիպսե Մաթևոսյանը պատմեց, որ միջադեպից հետո կանչով ժամանել են դպրոց․ «Տեսանք, որ Սամսոնը ընկած էր գետնին, նա կյանքի ու մահվան կռիվ էր տալիս, բայց Հրայրը նրա կողքին էր՝ օգնություն էր ցույց տալիս Սամսոնին՝ գոռում էր՝ օգնե՛ք, էլ չեմ կարող պահել։ Գթալ եմ խնդրել, որով կարողացել ենք պահել, որ Սամսոնի լեզուն կլուլ չգնա։ Ես տեսել եմ, որ Հրայրը օգնում է Սամսոնին»։

Դատախազության դիմաց ակցիայի մասնակիցներից Ջիվան Աբրահամյանի խոսքով՝ գյուղացիների ուղղությամբ կրակ բացած մարդն այսօր գտնվում է ազատության մեջ, իսկ անմեղ Հրայր Պողոսյանը, որ ուզում էր փրկել կյանք, գտնվում է կալանքի տակ: «Նման արդարադատություն մենք չենք հանդուրժելու»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան