Բազմաթիվ պետություններում հարկային հանցագործությունների քննությունն իրականացվում է հարկային մարմինների կողմից. ՊԵԿ-ի պատասխանը՝ Մարուքյանին

Լուրեր

02.07.2026 | 14:13
8 տարի «ավտոմատը ձեռքիս առաջնագծում» կանգնած եմ եղել. Ալեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 14:04
Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը
02.07.2026 | 13:49
Պարզ ճակատով եմ ավարտում այս փուլը, որևէ բանի համար չեմ փոշմանում. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 13:41
«Կոնկրետ օրինակով եմ ցույց տալիս, թե ձեր նախագիծն ինչ բոբիկ ա»․ Գեղամ Մանուկյանը՝ ընտրական ցենզի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 13:35
Մինչև ընտրարշավի մեկնարկն արդեն 50-ից ավելի քաղբանտարկյալ ունեինք․ Հայկ Մամիջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 13:29
Շվեդիայում ՌԴ դեսպանատունն ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել
02.07.2026 | 13:21
Անդրանիկ Թևանյանը դատի է տվել Վահագն Ալեքսանյանին․ պահանջում է հերքում, ներողություն և 9 մլն դրամ
02.07.2026 | 13:14
Մենք ձեզ հետ ենք․ ֆոն դեր Լայենի հայերեն գրառումը
02.07.2026 | 13:12
Անհեթեթություն է, կոռեկտ չէ. Ալեն Սիմոնյանը` ՀՀ նախագահ ընտրվելու տեղեկությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 13:05
Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank
02.07.2026 | 13:00
Ի՞նչ քայլեր կանի ԵՄ-ն, եթե ՌԴ-ն թանկացնի ՀՀ մատակարարվող գազը՝ ֆոն դեր Լայենը պարզաբանեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 12:50
Չեմ վերցնի մանդատը, ուզում եմ հանգստանալ. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 12:44
«Բացառում եմ, 2013-ի սցենարը չի կրկնվի»․ Փաշինյանը՝ ՌԴ-ի ճնշման ներքո ԵՄ մերձեցումից հրաժարվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 12:36
ՌԴ-ն Ուկրաինայի դեմ 74 հրթիռ և շուրջ 500 ԱԹՍ է կիրառել․ Կիևում զոհերի թիվը հասել է 13-ի
02.07.2026 | 12:30
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
Բոլորը

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ ՊԵԿ-ն անդրադարձել է ՀՀ ԱԺ պատգամավոր Է. Մարուքյանի ելույթին:

«ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ, իր ելույթում անդրադարձել է նաև ՊԵԿ քննչական վարչության դերակատարմանը:

Մեծապես կարևորելով կոռուպցիայի դեմ պայքարը բացառապես օրինական ճանապարհով վարելու ուղենիշը, Պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է  համարում անդրադառնալ քննչական վարչության՝ ՊԵԿ-ի կազմում գտնվելու նպատակահարմարությանը և հարկային հանցագործությունների քննության ժամանակ օրինականության սկզբունքի պահպանմանը:

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (այսուհետ` ՏՀԶԿ) կողմից մշակվել և հրապարկվել է ուղեցույց «Հարկային հանցագործությունների դեմ պայքարի տասը համաշախարհային սկզբունքները» վերտառությամբ (http://www.oecd.org/tax/crime/fighting-tax-crime-the-ten-global-principles.pdf): Ուղեցույցով նախատեսվել են տասը հիմնարար և միջազգային սկզբունքներ, որոնց ապահովումն անհրաժեշտ է հարկային իրավախախտումների դեմ պայքարն առավել արդյունավետ դարձնելու համար: Այդ սկզբունքների շարքում տեղ են գտել հարկային հանցագործությունների համար քրեական պատասխանատվություն նախատեսելու անհրաժեշտությունը, պատշաճ քննչական մարմիններ ունենալու և այլ սկզբունքներ: Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է այդ սկզբունքները և հարկային հանցագործությունների դեմ պայքարի չափանիշները հիմնականում համապատասխանեցրել է դրանց: Ուղեցույցում (http://www.oecd.org/tax/crime/fighting-tax-crime-the-ten-global-principles.pdf, 73-77-րդ էջեր) ամրագրված են նաև տեղեկություններ տարբեր պետություններում հարկային հանցագործությունների քննություն իրականացնող իրավասու մարմինների վերաբերյալ: Հարկ է նկատել, որ երկրների մեծ մասում հարկային հանցագործությունների քննությունն իրականացվում է հարկային մարմինների կողմից: Մասնավորապես` Ավստրիայում հարկային հանցագործությունների քննությունն իրականացվում է Հարկային օրենքի կատարումն ապահովող մարմնի (Հարկային ծառայության կազմում գտնվող) և հարկային քննչական ստորաբաժանման կողմից, Ավստրալիայում` Հարկային գործակալության, ֆեդերալ ոստիկանության և քրեական հետախուզության հանձնաժողովի, Կանադայում` Եկամուտների գործակալության, Էլ Սալվադորում` Ներքին եկամուտների վարչության, Գերմանիայում` Լանդերի եկամուտների համար պատասխանատու մարմինների, Հունաստանում` Հանրային եկամուտների անկախ մարմնի, Իսլանդիայում` հարկային հանցագործությունների քննության վարչության, Ճապոնիայում` Ազգային հարկային գործակալության, Մալազիայում` Ներքին եկամուտների խորհրդի, Նիդեռլանդներում` Հարկային և մաքսային վարչակազմի, Սինգապուրում` Ներքին եկամուտների գերատեսչության, Սլովակիայում` հարկային և մաքսային մարմինների և ֆինանսական վարչության, Հարավաֆրիկյան Հանրապետությունում` Եկամուտների գործակալության, Մեծ Բրիտանիայում` հարկային և մաքսային մարմնի, Ամերիկայի Միացյալ Նահանգներում` Ներքին եկամուտների ծառայության կողմից, իսկ հարևան Վրաստանում իրականացնում է ֆինանսների նախարարության կազմում գործող քննչական վարչությունը: Այս ցանկը վկայում է այն մասին, որ հարկային հանցագործությունների քննությունը հարկային մարմինների կազմում գործող ստորաբաժանման կողմից համահունչ է միջազգային պրակտիկային, ինքնանպատակ չէ, այլ պայմանավորված է հատուկ մասնագիտացումով:

Բացի այն, որ հարկային հանցագործությունները լրջագույն վտանգ են ներկայացնում տնտեսական կայունության համար, խաթարում են մրցակցությունը, նաև շատ հաճախ հանդիսանում են փողերի լվացմանը նախորդող հանցագործություն, հետևաբար դրանց արդյունավետ քննությունը կարևորագույն նշանակություն ունի: Միաժամանակ, Պետական եկամուտների կոմիտեում որդեգրվել է այնպիսի քաղաքականություն, ըստ որի, զուտ վարչաիրավական հարաբերությունները չպետք է քննարկվեն քրեաիրավական դաշտում և չի հարուցվում որևէ քրեական գործ, որտեղ հաղթահարված չեն քրեական գործ հարուցելու շեմերը (օրինակ, երբ զուտ ձևականորեն է առկա 205-րդ հոդվածի օբյեկտիվ կողմը): Այսպիսով, վերացվել է նախկինում գոյություն ունեցող արատավոր պրակտիկան: Միաժամանակ, կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունները բացառիկ դեպքերում ներկայացվում են բացառապես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված հիմքերի առկայության դեպքում: Հարկ ենք համարում նշել նաև, որ քրեադատավարական կառուցակարգը չի կարող գործել կամ չգործել՝ պայմանավորված քննչական գործառույթի այս կամ այն մարմնի կողմից իրականացվելու հանգամանքով:

Պատրաստակամ ենք նաև այն սակավաթիվ գործերով, որոնցով կիրառվել է կալանավորում, գաղտնիության ռեժիմի վերացման պահից, հրապարակել կալանքի կիրառման հիմքերը` արդյունավետ հասարակական հսկողություն սահմանելու նպատակով»,- ասված է հաղորդագրությունում: