Հիմքեր կան ենթադրելու, որ ԼՂ հարցով վերջին պայմանավորվածությունները թղթի վրա չեն մնա. Լավրով

Լուրեր

10.09.2026 | 12:00
Ինչ են քննարկել Փաշինյանն ու Մակրոնը // «Լամբադա» կամուրջն այսօրվանից փակ է․ ԼՈՒՐԵՐ
10.09.2026 | 11:52
Նորվեգիայի վարչապետը հայտարարել է, որ Մոլդովայում ԱԹՍ-ն «գրեթե հարվածել է» Զելենսկիի ինքնաթիռին
10.09.2026 | 11:43
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ
10.09.2026 | 11:35
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի ԱՄՆ միջանկյալ «ընտրություններից անմիջապես հետո»
10.09.2026 | 11:26
Մեղրիի համայնքապետը կալանավորվել է
10.09.2026 | 11:19
Արմեն Գրիգորյանը «Policy and Management Consulting Group»-ում կաշխատի մինչև դեկտեմբեր
10.09.2026 | 11:07
ՔԿ նախագահը Ինտերպոլի գլխավոր քարտուղարին է հանդիպել
10.09.2026 | 10:58
Թրամփը յուրաքանչյուր չափահաս ամերիկացու 5000 դոլար է խոստացել՝ միջանկյալ ընտրություններում Հանրապետական կուսակցության հաղթանակի դեպքում
10.09.2026 | 10:52
Ձերբակալվել է սպանության փորձի և առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով հետախուզվողը
10.09.2026 | 10:41
ՌԴ-ն գրոհել է Ուկրաինայի տարբեր շրջանները․ զոհեր և վիրավորներ կան
10.09.2026 | 10:30
ՇՄՆ-ն ու ՄԻՊ-ը պայմանավորվել են համատեղ աշխատանքային օրակարգ ձևավորել
10.09.2026 | 10:14
Բաբաջանյան-Աշտարակի ճանապարհը 6 ամիս հետո ամբողջությամբ կբացվի․ Ավինյան
10.09.2026 | 10:05
ՆԳՆ-ն մտադիր է փոխել հաշվառման-քննական ծառայությունների մոդելը
10.09.2026 | 09:54
Պատուհանից մտել է սրահ, հարձակվել աշխատակցի վրա. ավազակության կասկածանքով ձերբակալվել է 36-ամյա տղամարդ
10.09.2026 | 09:43
Անցած օգոստոսը մոլորակի ամբողջ պատմության ընթացքում դարձել է ամենատաք ամիսը
Բոլորը

Հիմքեր կան համարելու, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը շահագրգռված են, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հարցով վերջին պայմանավորվածությունները թղթի վրա չմնան: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է ՌԻԱ Նովոստին:

«Ես կարդացել եմ մեկնաբանությունները, որ նման հարցեր, հատկապես՝ մարդասիրական ոլորտում, համաձայնեցվել են նաև նախկին, բայց ոչ միշտ են իրագործվել: Դա ճիշտ է: Բայց ես Մոսկվայում կայացած շփումների արդյունքներով հիմքեր ունեմ ենթադրելու, որ և՛ Բաքուն, և՛ Երևանը շահագրգռված են, որ այս անգամ այդ պայմանավորվածությունները թղթի վրա չմնան»,- սերբ գործընկեր Իվիցա Դաչիչի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած ասուլիսում ասել է Լավրովը:

Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ Մոսկվայում հանդիպեցին: Համատեղ նիստի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել միջոցներ ձեռնարկել՝ կողմերի մոտ բանտարկված անձանց հարազատների այցելությունը թույլատրելու ուղղությամբ: