Գլխավոր դատախազը հակադարձում է Քոչարյանի պաշտպաններին. «7-ի գործի» վերաբացման հիմքեր չկան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2024 | 12:34
Հայաստանը Չեխիայում ռազմական կցորդ ունի
02.11.2024 | 12:21
Ծանրորդ Ալեքսանդր Լազարյանը` Եվրոպայի Մ20 տարեկանների չեմպիոն
02.11.2024 | 12:15
Հովհաննես Ավետիսյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
02.11.2024 | 12:00
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
02.11.2024 | 11:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 2-ի դրությամբ
02.11.2024 | 11:21
Նավթի գները նվազել են
02.11.2024 | 10:58
Ձորաղբյուրում բախվել են «Opel» և «Moskvich» մակնիշի մեքենաներ․ կա մեկ զոհ և մեկ տուժած
02.11.2024 | 10:35
Լիլիթ Մակունցը մասնակցել է ԱՄՆ պետքարտուղարությունում կազմակերպված միջոցառմանը
02.11.2024 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
01.11.2024 | 23:19
Հրդեհ Գյումրու տներից մեկում
01.11.2024 | 23:00
Թուրքիան 2021թ․ ի վեր մերժել է պայմանական վաղաժամկետ ազատ արձակել ավելի քան 8521 բանտարկյալների՝ թիրախավորելով քաղբանտարկյալներին
01.11.2024 | 22:44
Տաջիկստանում 1500 մարդ է ձերբակալվել` «կախարդների դեմ ուժեղացված ստուգման» ժամանակ
01.11.2024 | 22:29
Թուրքիայի իշխանությունները ծրագրում են «օտարերկրյա գործակալների» մասին օրենք ընդունել՝ քննադատության դեմ պայքարելու համար․ Bloomberg
01.11.2024 | 22:14
Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում բացվել է Հայաստան-Ֆրանսիա բարեկամության սենյակ
01.11.2024 | 22:00
Զգուշացե՛ք, դռները չեն փակվում. քաոսային իրավիճակ` մետրոյի կայարաններում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Շուտով կմեկնարկի սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և այլոց մասով դատավարությունը։

ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր չհաստատեց տեղեկությունը, որ մեղադրանքը դատարանում պաշտպանելու է ինքը: «Կգա այդ փուլը, կտեսնեք՝ ովքեր են մեղադրանքը պաշտպանում»,- ասաց Արթուր Դավթյանը։

Նա նշեց, որ այսօր էլ Գլխավոր դատախազությունը հիմքեր է տեսնում, թե ինչու պետք է Քոչարյանը մնա կալանքի տակ։ Երկրորդ նախագահի պաշտպանները կարիք են տեսնում, որ այսպես կոչված «Յոթի գործը» վերաբացվի։ Գլխավոր դատախազը մեջբերեց Քոչարյանի փաստաբանների այն հիմնավորումը, ըստ որի՝ 2009 թվականին դատախազները որոշում են կայացրել այն ժամանակ գործող ՀՀ Քր․ օրենսգրքի 300-րդ հոդվածով քրեական հետապնդում չիրականացնել 7 անձնանց նկատմամբ, այն պատճառաբանությամբ, որ ՀՀ Քրեական օրենսգրքում կիսատարածված փոփոխությամբ ի հայտ եկած նոր հոդվածը՝ 300․1, որն այսօր հայտնի է որպես սահմանադրական կարգի տապալումը, իբր դիտարկվել է որպես պատասխանատվությունը խստացնող օրենք։

Այնուհետ Արթուր Դավթյանը դիմեց Քոչարյանի պաշտպաններին՝ խնդրելով ցույց տալ, թե այդ որոշման մեջ որտեղ է գրված այդպիսի բան․ «Բացարձակ այդ որոշման մեջ չկա որևէ մեկնաբանություն, իսկ կոնկրետ իրադրությունում որևէ նորմ խստացնող է կամ մեղմացնող է, օրենքում կա այդ սահմանումը՝ որ օրենքն է խստացնող, որը՝ մեղմացնող։ Մեր ընկալմամբ՝ նոր օրենքը ոչ մի կերպ խստացնող չէ։ Չկա որևէ դիտարկում՝ ինչու է դա դիտարկվել խստացնող»։

Factor.am-ը գլխավոր դատախազից հետաքրքրվեց՝ կարո՞ղ է ինքը երաշխավորել, որ տարիներ հետո Քոչարյանի կամ «Մարտի 1-ի» գործով ՄԻԵԴ-ը որոշումներ չի կայացնի ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ նախաքննական փուլում իրավունքների խախտումների հիմքով, Արթուր Դավթյանը նշեց․ «Մենք ապահովել ենք օրենքի տառը, ոգին մեր գործողություններում։ Իսկ ես վստահ լինեմ, թե այլ ատյաններն ինչ դիրքորոշում կունենան, կարծում եմ, որ չեմ կարող այդ հարցին պատասխանել»։

Հիշեցրինք պարոն դատախազին, որ իր ղեկավարած կառույցն է նախաքննության նկատմամբ վերահսկողություն իրականացնում, այսինքն՝ կայացնող որոշումների համար պատասխանատու մարմին է, ինչին ի պատասխան Արթուր Դավթյանը նշեց․ «Դրա համար եմ ասում՝ մենք ապահովել ենք, մենք իրականացնում ենք օրենքով սահմանված գործողություններ։ Դա ոչ ոք չի կարող երաշխավորել»։

ՀՀ Գլխավոր դատախազը մասնակցում էր «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը՝ միջազգային լույսի ներքո» թեմայով միջազգային համաժողովին, որի ժամանակ նա հայտարարեց, թե կոռուպցիայով գայթակղված պաշտոնյան այլևս չի կարող չպատժվելու երաշխիք ունենալ։

Factor.am-ը հարց ուղղեց 2016 թվականից ՀՀ Գլխավոր դատախազ աշխատող Արթուր Դավթյանին՝ իր հայտարարությունը արդյոք նշանակո՞ւմ է, որ մինչև հեղափոխությունը կոռուպցիոներներն ունեցել են այդ երաշխիքները․ «Ես այսպես ասեմ՝ մարդկության պատմության զարգացմանը զուգընթաց մարդկանց իրավագիտակցության մակարդակը բարձրացել է։ Ես, ամենակարևորը, որ մշտապես բարձրաձայնում եմ, որ հեղափոխությունից հետո մենք ունենք այսօր ավելի ակտիվ ու նախաձեռնող, կոռուպցիան շատ ավելի անհանդուրժող քաղաքացի։ Նախկինում չէինք կարող պատկերացնել, որ որևէ մեկը փոքր կոլեկտիվում տեղի ունեցող անհանդուրժելի երևույթի մասին ուղղակի կարող է բարձրաձայնել»։

Ճշտեցինք նրանից, այդ դեպքում ինչո՞ւ Միհրան Պողոսյանին մեղադրանք առաջադրվեց հեղափոխությունից հետո, և ոչ՝ օրինակ, պարոն Դավթյանի պաշտոնավարման նախորդ տարիներին, նա ասաց․ «Այս կամ այն գործով, այս կամ այն որոշումը կայացնելու հիմքերը դրանք գործում առկա փաստական տվյալներն են։ Վերջերս հրապարակվեց Միհրան Պողոսյանի նոր մեղադրանքի շրջանակը։ Եթե նկատեցիք՝ մենք այնտեղ ունեինք հանցագործության դրվագ, որ նախկին հարուցված քրեական գործի շրջանակներում դրանք չէին եղել։ Հարուցված նոր քրեական գործի ընթացքում ձեռք բերվեցին նոր ի հայտ եկած հանգամանքներ, որոնք առիթ հանդիսացան, որպեսզի ես դրանց հիման վրա վերացնեմ նախկինում կայացված որոշումը։ Չի եղել որևէ ճնշում, որևէ հրահանգ, դա եղել է բացառապես քրեական գործի փաստական տվյալներով պայմանավորված»։

ՀՀ Գլխավոր դատախազից լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ փուլում է Սերժ Սարգսյանի եղբորորդու արտահանձնման գործընթացը, պարոն Դավթյանը կրկնեց նախկինում իր ասածը, որ արտահանձնման բնական գործընթացի մեջ են, և չկա հանրության ներկայացնելու այլ նորություն։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան