«Ահաբեկիչներին հեռացրեք մեր սահմանների մոտից». Թուրքիայի պաշտպանության նախարարը դիմել է ԱՄՆ-ին

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն ԱՄՆ-ում հանդիպել է Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատար Պաթրիք Շենեհենի հետ. գրում է ermenihaber-ը:

Ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարության՝ հանդիպման ժամանակ քննարկվել են թուրք-ամերիկյան հարաբերությունների առանցքային հարցերը, այդ թվում համագործակցությունը պաշտպանական ոլորտում։ Նաև քննարկվել է ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի և ամերիկյան նոր սերնդի  F-35 կործանիչների հարցը: Աքարն ամերիկյան կողմին հայտնել է այդ հարցում Թուրքիայի ունեցած դիրքորոշման մասին։

Կողմերը խոսել են նաև Սիրիայի վերջին զարգացումների և առհասարակ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի մասին։

Հանդիպման ժամանակ Աքարը, անդրադառնալով Սիրիայի հյուսիսային հատվածի մի մասը վերահսկող քրդական ուժերի հարցին, ԱՄՆ-ից պահանջել է, որ նրանք այդ տարածքներից հեռանան։ Աքարի պնդմամբ՝ քրդական ուժերը վերջին ժամանակներս  հաճախակի են թիրախի տակ առնում Թուրքիայի սահմանամերձ շրջանները։

«Ահաբեկիչներին հեռացրեք մեր սահմանների մոտից»,-ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարը: