Ոստիկանությունում դեռևս գերակա է այն միտումը, որ իրենք ծառայում են օրվա իշխանությանը․ Արթուր Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.11.2024 | 14:28
Գևորգ Պապոյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանին
22.11.2024 | 14:15
Եղանակը կցրտի․ առաջիկա օրերին բարձրադիր շրջաններում ձյուն է սպասվում
22.11.2024 | 14:03
Բաքուն COP29-ի շրջանակներում «Ադրբեջանական  Երևան» միջոցառում է անցկացնելու
22.11.2024 | 13:51
Արդարադատության փոխնախարարի ԺՊ Արմենուհի Հարությունյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
22.11.2024 | 13:45
Ավինյանի կարգադրությամբ՝ շուրջ 2 միլիոն դրամ կհատկացվի «Ավետիս» ՀԿ-ին
22.11.2024 | 13:34
Ուկրաինայի Գերագույն Ռադան չեղարկել է այսօրվա նիստը հարձակման սպառնալիքի պատճառով
22.11.2024 | 13:23
Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին
22.11.2024 | 13:10
Երանոս գյուղում ոռոգման ջրատար ցանց է կառուցվում
22.11.2024 | 12:57
Կուրսկի շրջանում ուկրաինական հարվածի հետևանքով ԿԺԴՀ բանակի գեներալ է վիրավորվել.WSJ
22.11.2024 | 12:44
Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ
22.11.2024 | 12:32
ԱԺ նախագահի հայտարարությունը պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի առնչությամբ
22.11.2024 | 12:24
Ադրբեջանի Մեջլիսը «կողմնակալ, ոչ օբյեկտիվ և անարդար» է անվանել Լյուքսեմբուրգի խորհրդարանի բանաձևը
22.11.2024 | 12:19
12 մեդալ՝ հայ ըմբիշներին, Պուտինը՝ ուկրաինական հակամարտության գլոբալ բնույթ ստանալու մասին․ ԼՈՒՐԵՐ
22.11.2024 | 12:12
Լիլիթ Մակունցը և Սթիվեն Նիքսն ընդգծել են Հայաստանի և Միջազգային հանրապետական ինստիտուտի միջև համագործակցությունը խթանելու հանձնառությունը
22.11.2024 | 11:59
Հայաստանում 2025 թ․ փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ կանցկացվեն
Բոլորը

Factor.amի հարցազրույցը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ

Պարո՛ն Սաքունց, այսօր ՀՀ ոստիկանությունը տոնում է կազմավորման 101-ամյակը։ Մինչև հեղափոխությունը տարբեր առիթներով Դուք խստորեն քննադատում էիք ոստիկանությանը՝ բռնի ու ոչ օրինական գործելաոճի համար, և ամենաթարմը, թերևս, հեղափոխության օրերին ոստիկանության գործելաոճն էր։ Ի՞նչ է փոխվել հեղափոխությունից հետո:

– Ոստիկանությունում փոխվել է պետը, ոստիկանության նկատմամբ պահանջներն են փոխվել, նկատի ունեմ՝ քաղաքական իշխանության կողմից նույնպես պահանջները փոխվել են: Բայց ասել, որ ոստիկանությունն ինքը փոխվել է կամ որ ոստիկանապետի փոփոխությունը երաշխիք է, կամ դա այն է, որով կարելի է խոսել ոստիկանության բովանդակության փոփոխության մասին, չէի ասի: Նման պնդում չէի անի, որովհետև բառացիորեն մի քանի օր առաջ սոցիալական ցանցերում տարածվեց ոստիկանության բաժին Երևանի 36-ամյա բնակիչ Էդգար Ծատինյանին և նրա ընկերներին բերման ենթարկելու, այնուհետև ոստիկանության բաժնում Էդգար Ծատինյանի՝ առողջական լուրջ խնդիրների առաջ գալու, հետո հիվանդանոց տեղափոխվելու և այնտեղ նրա մահանալու փաստը։

Հիշեցնեմ մեկ այլ գործողություն՝ #SutNikol գրությամբ գրաֆիտիներ պատկերողներին բերման ենթարկեցին ոստիկանության բաժիններ, ես կարող եմ հիշել նաև ոստիկանության Սևանի բաժնում քաղաքացու նկատմամբ բռնությունների փաստը։ Այսինքն՝ մենք ունենք առանձին այդպիսի դեպքեր և պետք չէ, որ դա դեպքերի շարան լինի, որ մենք խոսենք ոստիկանությունում իրավիճակի մասին: Թեկուզ մեկ հոգու իրավունքի խախտումը հիմք է՝ պնդելու, որ տեղի է ունեցել մարդու իրավունքի խախտում։

– Ինչպես նշեցիք՝ երեկ առավոտյան ոստիկանությունը բերման էր ենթարկել «Սուտ Նիկոլ» նախաձեռնության անդամներին, որոնք ակցիա էին իրականացնում Երևանի փողոցներում՝ #SutNikol գրությամբ գրաֆիտիներ պատկերելով։ Այստեղ Դուք որևէ խնդիր տեսե՞լ եք, այսինքն՝ եղե՞լ է իրավունքի սահմանափակում ոստիկանության կողմից։

– Ես գտնում եմ, որ եղել է: Նաև նման պահվածքը և գործողությունը գրաֆիտի պատկերողների նկատմամբ, այն է՝ բերման ենթարկել ոստիկանության բաժիններ զուտ գրաֆիտիի համար, համարում եմ ապօրինի: Ավելին՝ անհիմն և ոչ համաչափ միջամտություն՝ խոսքի և կարծիքի արտահայտման։ Ես ուղղակի կհիշեցնեմ, որ անցյալ կամ նախանցյալ տարի՝ մինչև թավշյա հեղափոխությունը, այդ գրաֆիտիների համար ոստիկանության բաժիններ էին բերման ենթարկում քաղաքացիներին: Ի վերջո՝ դա այն ոճը չէ, որ կարող է հատուկ լինել ժողովրդավարական պետության իրավապահ մարմնին։ Գտնում եմ, որ անկախ նրանից, թե այդ բովանդակությունը դուր է գալիս կամ դուր չի գալիս, կամ ովքեր են այդ գործողությունները կատարողները, դրանք լիովին տեղավորվում են խոսքի և կարծիքի ազատության համատեքստում:

– Ձեր ասածից կարո՞ղ ենք եզրակացնել, որ ոստիկանության գործողությունը պայմանավորված է եղել ակցիայի բնույթով և բովանդակությամբ:

– Ուրիշ եզրակացություն չես կարող անել, և դա խոսում է այն մասին, որ ոստիկանությունում դեռևս գերակա է այն միտումը, որ իրենք ծառայում են օրվա իշխանությանը, այն դեպքում, երբ այսօրվա իշխանությունն այսօրվա ոստիկանությանը չի դիտարկում որպես քաղաքական հետապնդման գործիք, բայց ոստիկանության աշխատակիցների մտածելակերպը մնացել է նույնը: Ըստ էության՝ տառացիորեն մեկ տարի է անցել և, այս փաստերն արձանագրելով հանդերձ, այլ հանգամանքների անդրադառնանք. արդյո՞ք փոխվել է ոստիկանության կառուցվածքը, նրա կարգավիճակը, ես նկատի ունեմ՝ ինչպես կար վարչապետին առնթեր, հիմա էլ այդպես է։ Դա մի կողմից երաշխիք է՝ այսօրվա քաղաքական իշխանության բնույթից ելնելով, որ չկա քաղաքական հրահանգ, բայց ոստիկանության աշխատակիցների մոտիվացիան կամ գործելակերպը փոփոխելու համար 1 տարին շատ քիչ է: Ի վերջո՝ մի կարևոր հանգամանք, որը մենք նշում ենք՝ ոստիկանությունում շարունակում են ծառայել մարդիկ, որոնք ակնհայտորեն մասնակցել են քաղակտիվիստների, քաղաքական ակցիաների խոչընդոտմանը, մարդկանց ապօրինի բերման ենթարկելով՝ բողոքի ցույցները խոչընդոտելուն։ Խնդիր ունենք ոստիկանության համակարգը զտելու, ազատվելու մարդկանցից, որոնք պատասխանատվություն չեն կրել իրենց ապօրինի գործողությունների համար:

– Ոստիկանական բռնությունները մինչ օրս չեն բացահայտվում, հատկապես՝ լրագրողների գործերով. Էլեկտրիկ Երևանի, Սարի Թաղի բռնություններ։ Երկու դեպքում էլ քննչական մարմինը հայտնում է, թե մեղադրյալ անձինք չեն հայտնաբերվում, և գործերը կասեցվել են։ Ինչի՞ հետ կարող ենք դա կապել, ինչո՞ւ ոստիկանական բռնությունները չեն բացահայտվում:

– Ձեր նշած փաստերի վրա պնդում եմ անում՝ մարդիկ, որոնք ներգրավված են եղել թե՛ Էլեկտրիկ Երևանի, թե՛ Սարի Թաղի բռնություններում, իրենք հիմա շահագրգռված են, որ բռնությունների փաստով նախաքննություն չլինի, և դրանք չբացահայտվեն: Այն հիմնավորումը, թե, իբր, չեն կարողացել հայտնաբերել բռնությունների համար պատասխանատու անձանց, մենք ցույց ենք տալիս և այդպիսի փաստեր ենք ներկայացրել դատախազություն, որ այդ պատասխանատու անձինք կան, ուղղակի ջանք չի գործադրվել նրանց հայտնաբերելու համար: Մենք այստեղ գործ ունենք համակարգային խնդրի հետ, և որևէ արդարացում տեղին չէ, ենթադրենք՝ զբաղվածություն, ռեսուրսների սակավություն։ Գործ ունենք համակարգային այն խնդրի հետ, որ հերթական անգամ տեսնում ենք, որ նաև նախաքննության մարմինը ջանք չի գործադրում՝ լրագրողների նկատմամբ բռնության հեղինակներին բացահայտելու։ Այսինքն՝ մենք ունենք հարցեր, և այս առումով համակարգն այդ մարդկանցից զտելու և արմատական փոփոխությունների խնդիրը կա։ Ոստիկանության համակարգի արմատական փոփոխություններից մեկը զտումն է, մյուսը՝ ոստիկանության համակարգի տարանջատումը՝ հասարակական կարգի պահպանության և քրեական հետախուզության բաժիններն առանձնացնելու, պառլամենտական վերահսկողության ինստիտուտի սահմանման, կրթական լուրջ ծրագրերի, որովհետև այստեղ ոստիկանության աշխատողները պետք է պատշաճ կրթված լինեն։ Իմ նշած բոլոր ուղղություններով որևէ փոփոխության փաստ կամ ծրագիր չկա։

– Ոստիկանությունում այսօր կազմակերպված հանդիսավոր արարողության ժամանակ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ասաց, թե տեսնում է խոշտանգումներից զերծ ոստիկանություն։ «Վստահորեն կարող ենք պնդել, որ խոշտանգումները, ցուցմունքներ կորզելու պրակտիկան մնացել են անցյալում»,- նշեց նախարարը: Ըստ Ձեզ՝ նախարարն ունի՞ հիմքեր՝ այսպիսի բացարձակ հայտարարություն անելու:

– Ես չգիտեմ, թե ինչ հիմքեր ունի պարոն նախարարը, բայց առնվազն Էդգար Ծատինյանի մահվան փաստի պայմաններում, որ ոստիկանության հոբելյանից մի քանի օր առաջ էր, արդեն իսկ գալիս է հերքելու պնդումը, որ ոստիկանությունում խոշտանգումները դադարել են։ Եվ պնդում եմ նորից, որ թեկուզ մեկ անձի իրավունքի խախտումն արդեն ցույց է տալիս, որ հանձին ոստիկանության՝ պետությունն իր պարտականությունը չի կատարում։ Ես արդեն նշեցի ինստիտուցիոնալ խնդիրներ։ Նույնիսկ ինստիտուցիոնալ և օրենսդրական հիմքերը չեն ձևավորվել, որ հնարավոր լինի նման եզրահանգում կամ հայտարարություն անել:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան