«Պարոն Մարուքյան, լռեք, մյուս անգամ չեմ թողնի ձեն հանեք»․ լեզվական «տուրուդմփոց» խորհրդարանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

Խորհրդարանում այսօր թեժ էր։ «Իմ քայլը» խմբակցությունը պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության հանձնաժողովում մերժել էր ընդդիմադիր երկու խմբակցությունների նախագծերը, որոնք վերաբերվում էին զինծառայողներին։ «Լուսավոր Հայաստանն» առաջարկում էր փոխհատուցել ծառայության ընթացքում առողջությունը վնասած զինծառայողներին։ «Իմ քայլը» դրան պատասխանում է իր քայլով։

«Համապատասխան հանձնաժողովի նիստում բացասական եզրակացություն եղավ, բայց անմիջապես կառավարությունը հանդես եկավ նմանաբովանդակ նախաձեռնությամբ, կառավարության որոշման մակարդակով ներկայացրեց և դրեց շրջանառության մեջ»,- դժգոհում է ԱԺ ԼՀԿ խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը։

Էդմոն Մարուքյանը դա հանդուրժել չէր կարող և այդ մասին պետք է իմանան բոլորը։

«Կառավարությունն իր մակարդակում գրագողությամբ է զբաղված, գաղափարը տվել ենք, իրենք օրենքի նախագծի մակարդակով մերժում են, կառավարության որոշման մակարդակով՝ ընդունում»,-մեղադրում է ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

ԲՀԿ-ն իր հերթին առաջարկում էր առաջնագծից հետ քաշել 18-ից 20 տարեկան զինակոչիկներին և այնտեղ տեղաբաշխել պայմանագրային զինծառայողների։ Սրան նույնպես դեմ է «Իմ քայլը»։ Համարում է պոպուլիզմ։

«Լու՞րջ եք ասում, ժողովուրդ։ Ուրեմն․․․ մի ընդհատեք»,- ընդդիմադիր ձայներին ամբիոնից դիմադրում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Համազասպ Դանիելյանը։

Համազասպ Դանիելյանի այս հեգնանքի համար Նաիրա Զոհրաբյանն ունի իր հակահարվածը․ «Դուք տարրական բարոյականություն պիտի ունենաք նման հարց չհնչեցնելու, կներեք ձեր անունը, Համազասպ, Համազասպ մի քիչ զուսպ եղեք, էն ինչ արել է ԲՀԿն, երևի թե Ձեր քաղաքական շատ փոքր կենսագրությունը թույլ չի տալիս էդ գնահատելու և հասկանալու»։

«Իմ քայլը» ընդդիմադիրներին խորհուրդ է տալիս չխոսել ժողովրդի անունից, բոլորն էլ գիտեն, թե ում կողմից է ժողովուրդը։ Այստեղ տեղի են տալիս ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանի նյարդերը։

«Այո, պատգամավորներն իրավունք ունեն խոսելու ժողովրդի անունից»,- զսպված նյարդայնությամբ ասում է ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը։

Սասուն Միքայելյանը չափազանց շատ փակագծեր է ստիպված բացել ընդդեմ նրանց փաստարկների, որոնք ուզում են, որ առաջին գծում ծառայեն միայն պայմանագրային զինծառայողները։

«Ուրիշ կարգի մարդիկ են, պարզ ասեմ, խմիչքի հանդեպ սեր ունեն, էդ մարդիկ են գալիս պայմանագրային ծառայելու»,- հայրենիքի հնարավոր պաշտպանների կերպարն է ներկայացնում ԵԿՄ նախագահ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանը։

Քննարկումները շարունակվում են, Էդմոն Մարուքյանը նույնպես խորհուրդներ ունի ընդդիմադիրներին պոպուլիզմի մեջ մեղադրող Համազասպ Դանիելյանին։

«Մի հատ քաղաքական հետագիծ ունեցեք, մի հատ նայեք տեսեք, ով ի՞նչ է ասել, Համազասպ, մի վիճարկեք ձեր քաղաքական կենսագրությունը էս ամբիոնից, մի քիչ կարդացեք, սովորեք»,- հորդորում է Էդմոն Մարուքյանը։

«Իմ քայլ»-ական Մխիթար Հայրապետյանը փորձում է մեղմել վիճակը, շնորհակալ է «Լուսավոր Հայաստանին» այն գաղափարների համար, որոնցից օգտվել է կառավարությունը իր որոշման նախագիծը կազմելիս։ Սակայն անմիջապես խմբակցությանը մեղադրում է այն բանում, որ տեղյակ չեն, թե ինչ մեծահոգի քայլ է արել իշխանական խմբակցությունը՝ հանձնարարել է ընդդիմությանը գրել կինոյի մասին օրենքը, ցավալի է, որ, դիցուք, Գևորգ Գորգիսյանն այս մասին չգիտի։ Նման մեղադրանքը «Լուսավոր Հայաստանը»  չի հանդուրժի։

«Պարոն Գորգիսյա՞ն։ Իյա, պարոն Գորգիսյան, լռեք, ոնց Դուք լռեք, Ձեզ եմ ասում, փոխեք Ձեր հռետորաբանությունը և ոճը, սա խնդրանք է և չեմ ուզում ընկալվի որպես սպառնալիք, որ, եթե Դուք չփոխեք էս ամենը, մենք կփոխենք մեր ոճը։ Եվ ես չեմ ուզում որևէ մեկը խաբվի մեր երիտասարդ տարիքով, իսկ դուխի հետ կապված, ինձ թվում է պրակտիկորեն էս հատվածն առնվազն ապացուցել է, որ ունի։ Պարոն Մարուքյան, ուրեմն լռեք, այ քեզ բան, մյուս անգամ չեմ թողնի ձեն հանեք, լռեք, ասեցի, դու չի, Դուք ա Ձեր համար»,- տաբեր հակահարվածներին կանգնած տեղից հակադարձում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Մխիթար Հայրապետյանը։

Փոխըմբռնումը ոչ մի կերպ չի կայանում։ Նաիրա Զոհրաբյանն իշխանական պատգամավորների մեծ մասին պիտի հիշեցնի, թե, ի տարբերություն փորձառու ԲՀԿ-ի, ինչին կամ ում են նրանք պարտական խորհրդարանում հայտնվելու համար։

«Մի քիչ համեստ եղեք, եթե չլիներ Նիկոլ Փաշինյանը, եթե չլիներ էստեղ նստած Սասուն Միքայելյանը, եթե չլինեին մեկերկուսը, որտե՞ղ կլիներ ձեր գերակշիռ մեծամասնությունը, հաստատ ոչ այս դահլիճում»,- բացահայտում է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը։

Ի վերջո, քննարկումներն ավարտվում են առանց փոխըմբռնման։ Իշխանությունը հրաժարվում է ընդդիմության նախագծերն ընդգրկել քառօրյայի մեծ օրակարգ։ Ասպարեզում Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածության քննարկումն է։

Մհեր Արշակյան

Մանրամասները՝ տեսանյութում։