Արտակ Զեյնալյանն ընդունել է հակակոռուպցիոն ոլորտի միջազգային փորձագետների

Լուրեր

09.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 09:52
Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստին
09.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 9-ի դրությամբ
09.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ է նաև Լարսը
08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
Բոլորը

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հակակոռուպցիոն փորձագետներ Անգա Թիմիլսինային, Աիդա Արությունովային և Համաշխարհային բանկի գողացված ակտիվների վերականգնման նախաձեռնության համակարգողի տեղակալ Շերվին Մաջլեսսիին:

Այս մասին նախարարության տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի վարչության տարածած հաղրոդագրության մեջ ասված է․

«Փորձագետները Հայաստան են ժամանել՝ մասնակցելու ապրիլի 17-ին մեկնարկող «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը` միջազգային փորձի ներքո»  կառավարություն-քաղաքացիական հասարակություն փորձագիտական միջազգային երկօրյա համաժողովին: Այն կազմակերպվում է ՀՀ արդարադատության նախարարության, Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ու Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոնի հետ համագործակցությամբ։

Հանդիպմանը մասնակցել են նաև արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանը,  Հայաստանում ՄԱԶԾ, կառավարման և IBM բաժնի ղեկավար Ալլա Բակունցը, Հայաստանում ՄԱԶԾ քաղաքականության գծով խորհրդական Դավիթ Հարությունյանը, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը, այլք:

Կարեն Զադոյանը շնորհակալություն է հայտնել արդարադատության նախարարին հակակոռուպցիոն միջազգային համաժողովից առաջ փորձագիտական խմբի հետ հանդիպելու համար և նշել, որ Իրավաբանների հայկական ասոցիացիան և ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան անելու են առավելագույնը համերաշխության, համագործակցության վրա հիմնված Հակակաոռուպցիոն նոր ռազմավարություն ունենալու համար:

Նախարար Զեյնալյանը նշել է, որ Կառավարությունը վճռական է՝ նյութականացնելու հեղափոխությամբ ձերքբերված ոչ նյութական արժեքը: «Մենք պատրաստ ենք մեր ուժերի ներածին չափով համագործակցել ձեզ հետ՝ կոռուպցիայի դեմ պայքարի հարցում առավելագույն գիտելիք և փորձ քաղելու համար»,- նշել է Արտակ Զեյնալյանը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են համաժողովում քննարկվելիք թեմաներին, մասնավորապես՝ Հակակոռուպցիոն անկախ մարմնի տեսակին, ապօրինի ճանապարհով ձեռքբերված ակտիվների վերադարձման ինստիտուտի ներդրման միջազգային փորձին, հակակոռուպցիոն կրթությանը և այլ հարցերի»: