Նիկոլ Փաշինյանը ցավակցական նամակ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին

Լուրեր

10.03.2026 | 17:50
Մբապեն ու Բելինգեմը չեն մասնակցի «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղին
10.03.2026 | 17:39
Նիդերլանդները զգուշացնում է` ՌԴ-ի կողմից աջակցվող հաքերները կոտրել են պաշտոնյաների և լրագրողների Signal-ի ու WhatsApp-ի օգտահաշիվները
10.03.2026 | 17:30
Կկրճատվի պատժախցում մնալու ժամկետը․ դատապարտյալները մերձավոր ազգականների հետ չեն շփվի բացառիկ դեպքերում
10.03.2026 | 17:21
Դեսպան Մկրտչյանը Կալիֆորնիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպումներ է ունեցել
10.03.2026 | 17:11
Նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել նաև Սերժ Սարգսյանի մյուս եղբոր՝ Լյովա Սարգսյանի նկատմամբ
10.03.2026 | 17:03
Թուրքիայի օդային տարածքի խախտումն անընդունելի է. Ֆիդանը՝ Իրանի ԱԳ նախարարին
10.03.2026 | 16:52
Իրանը հայտարարել է` հրթիռային հարձակումները շարունակվելու են, ԱՄՆ-ի հետ բանակցություններն «օրակարգում չեն»
10.03.2026 | 16:44
Հորդանանում Գերմանիայի ռազմաբազան իրանական հրթիռների հարձակման է ենթարկվել
10.03.2026 | 16:42
Պարալիմպիկ խաղերում Հայաստանի միակ ներկայացուցիչը սկսել է պայքարը
10.03.2026 | 16:35
Խորհրդականները Թրամփին կոչ են անում արագ ավարտել Իրանի հետ պատերազմը. WSJ
10.03.2026 | 16:27
Հայ մարզիկներն 9 մեդալ են նվաճել պարա ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում
10.03.2026 | 16:21
Ռուսական զորքերը երեք ավիառումբ են նետել Սլավյանսկի վրա. 4 զոհ և 16 վիրավոր կա
10.03.2026 | 16:16
ՀՀ Կառավարությունը որդեգրել է միջուկային էներգիան որպես էներգետիկ անվտանգության էական գործոն պահպանելու քաղաքականություն․ Փաշինյան
10.03.2026 | 16:09
Իրանում զարգացումների հետևանքով զորհվածների շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տեղեկություններ չկան․ դեսպանություն
10.03.2026 | 15:58
IDBank-ը դուրս է գալիս միջազգային հարթակ․ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Los Angeles Times-ին
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր ցավակցական նամակ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ ապրիլի 15-ին Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհի կապակցությամբ: Նամակում, մասնավորապես, ասված է.

«Մեծարգո´պարոն Նախագահ,

Ցնցված ենք Փարիզում տեղի ունեցած ողբերգությամբ: Փարիզի Աստվածամոր տաճարը եվրոպական քաղաքակրթության և ողջ քրիստոնեական աշխարհի ամենանշանակալից և սիրված խորհրդանիշներից է: Հայերիս համար այն ֆրանսիական մշակույթի և հոգևոր ժառանգության յուրատեսակ մարմնավորումն է, որի հետ մենք նույնացրել ենք Փարիզն ու նրա բազմադարյա պատմությունը:

Հայաստանն իր համերաշխությունն է հայտնում ֆրանսիացիներին և կիսում նրանց զգացմունքները:

Միաժամանակ լիահույս ենք, որ բոլորիս համատեղ ջանքերով կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր՝ տաճարի նախկին տեսքը վերականգնելու նպատակով»։