Իսկ ո՞ւր կորավ թմբկահարվող 800 մլն դոլարը. Միհրան Պողոսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Այսօրվա իշխանությունների օրոք ՀՔԾ-ն 9 ամիս շարունակ փորձում էր ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին վերագրվող օֆշորային լեգենդին՝ այն է հաշվիների վրա 800 մլն դոլար ունենալու հեքիաթին, որևէ փաստացի հիմնավորում տալ։ Անարդյունք։

Ընդգծենք՝ «օֆշորային սկանդալի» գործով հետաքննություն իրականացվել էր նաև նախորդ իշխանությունների օրոք։

Ընդ որում՝ թե՛ նախկինում, թե՛ այսօր գործը վարում է նույն քննիչը, որը նախորդ իշխանությունների օրոք էլ շուրջ 1 տարի տևած քննչական գործողությունների շրջանակում այդպես էլ որևէ հանցակազմ չէր հայտնաբերել։ Նույնը՝ այսօր։

Փաստացի օֆշորային գործի 2 տարվա քննությունը միայն հաստատեց՝ օֆշորային հաշիվների վրա Միհրան Պողոսյանին վերագրվող 800 մլն դոլարը՝ սուտ է։ Սուտ, որը շարունակաբար ներկայացվում էր հասարակությանը՝ հարվածելով Միհրան Պողոսյանի անվանն ու համբավին։

Տևական ժամանակ հասարակությանը հրամցվում էր, թե օֆշորային գործարքների արդյունքում Պողոսյանի հաշվիների վրա հարյուր միլիոնավոր դոլարների գումար է նստեցվել։ Մինչդեռ միջազգային այն նույն բանկը, որի միջոցով իբր արվել էին այդ գործարքները, հերքել էր ակնհայտ այս ապատեղեկատվությունը։ Սակայն, առարկայական փաստն այս ևս անտեսվեց։

Եվ այսօր «օֆշորային սկանդալի» շրջանակում ոչինչ չհայտնաբերելով՝ Միհրան Պողոսյանին ներկայացվում է մի քանի մլն դրամի վատնման մեղադրանք։ Իսկ ո՞ւր կորավ 2 տարի թմբկահարվող 800 մլն դոլարը։ Այսինքն, տեսնելով որ օֆշորային հաշիվերի վրա 800 մլն դոլարի տեղեկությունը ոչ մի կերպ չի ապացուցվում՝ առաջադրվում է մի քանի մլն դրամի  վատնման մեկ այլ շինծու մեղադրանք։

Միհրան Պողոսյանի նկատմամբ ամեն գնով քրեական գործ հարուցելը ևս մեկ փաստարկ է, որ տվյալ դեպքում խոսքը ոչ թե իրավական գործողությունների միջոցով իրականությունը պարզելը կամ եղած ինչ-որ կասկածները հիմնավորել կամ հերքելն է, այլ բառացի «գործ սարքելն է»։

Ընդ որում, վկայի կարգավիճակ ունեցող Միհրան Պողոսյանին անմիջապես մեղադրանք է առաջադրվում, այն պարագայում, երբ նա բազմիցս իր պատրաստակամությունն է հայտնել տեսակապի միջոցով պատասխանել բոլոր հարցերին։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք, նման պրակտիկա բազմիցս կիրառվել է քննչական և դատավարական բազմաթիվ գործերի շրջանակներում։

Այսպիսով, փաստում ենք, որ նպատակը ոչ թե արդար քնությունն ու իրականությունը պարզելն է, այլ Միհրան Պողոսյանին ամեն գնով մեղադրանք առաջադրելը։

Հայտնում ենք, որ Միհրան Պողոսյանը օրինական բոլոր ճանապարհներով պայքարելու է արդարության վերականգնման և իր անվան հետ կապվող շինծու մեղադրանքների ու ասեկոսեների էջը մեկընդմիշտ փակելու համար»։