«Փոխվել է այն, որ իշխանությանը սիրում ենք, բայց ներքևի պաշտոնյաները նույնն են»․ Արմեն Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2024 | 12:34
Հայաստանը Չեխիայում ռազմական կցորդ ունի
02.11.2024 | 12:21
Ծանրորդ Ալեքսանդր Լազարյանը` Եվրոպայի Մ20 տարեկանների չեմպիոն
02.11.2024 | 12:15
Հովհաննես Ավետիսյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
02.11.2024 | 12:00
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
02.11.2024 | 11:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 2-ի դրությամբ
02.11.2024 | 11:21
Նավթի գները նվազել են
02.11.2024 | 10:58
Ձորաղբյուրում բախվել են «Opel» և «Moskvich» մակնիշի մեքենաներ․ կա մեկ զոհ և մեկ տուժած
02.11.2024 | 10:35
Լիլիթ Մակունցը մասնակցել է ԱՄՆ պետքարտուղարությունում կազմակերպված միջոցառմանը
02.11.2024 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
01.11.2024 | 23:19
Հրդեհ Գյումրու տներից մեկում
01.11.2024 | 23:00
Թուրքիան 2021թ․ ի վեր մերժել է պայմանական վաղաժամկետ ազատ արձակել ավելի քան 8521 բանտարկյալների՝ թիրախավորելով քաղբանտարկյալներին
01.11.2024 | 22:44
Տաջիկստանում 1500 մարդ է ձերբակալվել` «կախարդների դեմ ուժեղացված ստուգման» ժամանակ
01.11.2024 | 22:29
Թուրքիայի իշխանությունները ծրագրում են «օտարերկրյա գործակալների» մասին օրենք ընդունել՝ քննադատության դեմ պայքարելու համար․ Bloomberg
01.11.2024 | 22:14
Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում բացվել է Հայաստան-Ֆրանսիա բարեկամության սենյակ
01.11.2024 | 22:00
Զգուշացե՛ք, դռները չեն փակվում. քաոսային իրավիճակ` մետրոյի կայարաններում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի եթերում մեկ տարի առաջվա ապրիլյան հեղափոխության մասին զրուցում ենք «Անտարես» հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ

-Ձեր կարծիքով ինչո՞ւ հեղափոխությունը հաջողվեց, հատկապես, որ վերջին 20 տարում որևէ ընդվզում որևէ արդյունք չէր տալիս։

-Դուք, երբ ջուր եք եռացնում, ապա երբ կես րոպե հետո ստուգեք արդյունք չի տալիս, մեկ րոպե հետո նույնպես, հիսուն անգամ ստուգելուց հետո էլ, այնքան կստուգեք մինչև հասնի եռման ջերմաստիճանին։ Եռման համար պետք են պայմաններ։ Օրինակ՝ արտագաղթը շատ չլիներ, ըմբոստությունների քանակը մեծ լիներ, փուքսը բաց թողնելու հնարավորություններ չունենար, չէ՞ որ նա պարբերաբար ինչ-որ խմբերի համար փորձում էր հարցեր լուծել, տաքսիստներին ասում էր, որ կան դեղին համարներ, սպիտակ համարներ, կենսաթոշակային բարեփոխումների ժամանակ ընդվզումները տրոհում էր ու տիրում։ Էն ժամանակ  չեմ ասի, որ բանակը կանգնած էր նրանց հետևում, համենայնդեպս ինչ-որ զորամիավորումներ օգտագործվում էին, ոստիկանությունը՝ նույնպես։ Էստեղ դանակը հասել էր ոսկորին, դրա համար էլ եղավ։

-Դանակը ոսկորին էր հասել նաև իշխանության մո՞տ։

-Նաև բանակում, նաև ոստիկանությունում։

-Սերժ Սարգսյանը կորցրե՞լ էր իրականության զգացումը։

-Ես կարծում եմ, որ գոնե էն մարդկանց, որոնց ինքը վերապահությամբ վստահում էր, նրանց առհասարակ չէր կարող վստահել, և իմ կարծիքով, նրանք կարողացան պլստալ Սերժ Սարգսյանի տակից և առաջին փուլում, երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, իհարկե հիմնականում ժողովրդով, հիմնականում Նիկոլով, հիմնականում «Քայլ արա»-ով, բայց նաև էդ իշխանության մեջ եղած խաղերով, որոնք էդ խաղի արդյունքում կուլ էին տալու Սերժ Սարգսյանին։ Երկրորդ փուլում, երբ Կարեն Կարապետյանին թույլ չտրվեց օտար ուժեր բերել Հայաստան, դա արդեն ընդդիմության աշխատանքն էր։

-Եթե առջևում ապրիլի 24 չլիներ, Ձեր կարծիքով Սերժ Սարգսյանը հրաժարական կտա՞ր։

-Ապրիլի 24-ը էն զսպիչ բաներից մեկն էր։ Աշխարհի ուշադրությունը հայության վրա էր, աշխարհի լրատվամիջոցներն էս կողմն էին։ Բայց 23-ին հրաժարական չտար, կտար 28-ին։ Բայց էդ օրը ժողովուրդը Ծիծեռնակաբերդ չէր գնա, կհավաքվեր և հրաժարական կպահանջեր։ Ցեղասպանության հիշատակի օրը ի նպաստ ժողովրդի էր խաղալու։

-Դուք ունե՞ք Ձեր մեկնաբանությունը «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես սխալ» արտահայտության մասին։

-Իշխանական խաղ կար և Սերժ Սարգսյանն էդ իշխանական խաղին չէր տիրապետում, դավադրություն կար, իշխանության մի մասը չէր ուզում նրան տեսնել վարչապետի պաշտոնում։ Սերժ Սարգսյանը չկարողացավ Նազարբաև լինել, չկարողացավ դառնալ ԱԱԽ նախագահ, կուսակցության գենսեկ, որը կարող էր էս դժոխքը մեղմացնել և երկարացնել։

-Ինքը աչքի է ընկնում հաշվարկներով, ինչու՞ չէր կանխատեսել հեղափոխությունը։

-Ես չեմ կարծում, որ հեղափոխությունը հաշվարկելի է, դու կարող ես ըմբոստությունը, դժգոհությունը, թիրախային խմբերը հաշվարկել, ընկալել, թե որտեղից խնդիր կունենաս։ Հեղափոխությունը քանի որ մեծ զանգվածների հետ և զգացմունքային դաշտում է, մարդը տեսնում է, որ հրապարակում մարդ են ծեծում և ինքը պիտի զգայարանները աշխատացնի ու չգնա էնտեղ, բայց ինքը գնում է։ Մյուսը թամաշան է, դու չես կարող դա հաշվարկել։ Ինչո՞ւ է վթարների ժամանակ թամաշան շատանում և մեծանում վթարները։

-Ձեր կարծիքով, ի՞նչ է փոխվել Հայաստանում։

-Ամենակարևորը՝ մենք ապրում էինք բռնապետությունում, բանտային պայմաններում, կար բերդ, Հայաստանը բանտ էր, որտեղ ոչինչ չէր կարող լինել օրինական ապավեն կամ երկարատև ապավեն։ Դու կունենայիր Սերժ Սարգսյանի կամ իշխանության մեջ գտնվող մարդկանց հետ պայմանավորվածություններ, որոնք ինչ-որ ժամանակ գործում էր, հետո չէր գործում, բայց ժողովրդին պետք են ավելի երկարաժամկետ կայուն պայմաններ, իսկ դա Սահմանադրությունն էր։ Մեր Սահմանադրությունն աղավաղվեց, մեր օրենքները փոխվում էին, մեյմունություն էին անում, ասում էին ինվեստիցիաներ կլինեն։ Մեր պայմաններում ինվեստիցիաներ կարող էին լինել դագաղագործության և գերեզմանաշինության մեջ։ Ոչ մի կարդացող, ռացիոնալ մարդ չէր կարող հավատալ էդ հիմարություններին։ Մենք ազատ պետության ազատ քաղաքացիներ ենք և մեր վարչապետը դատարաններին չզանգելով ցույց է տվել, որ օրենքը մեզ համար առաջնային է։

-Ի՞նչը չի փոխվել։

-Այն որ իշխանության սերը փոխվել է և ներքևի պաշտոնյաները մնացել են նույնը։ Իմ նամակներին պատասխանող պաշտոնյան նույնն է մնացել՝ սովորաբար մերժող, կամ իմ կյանքը բարդացնող։ Էդ պաշտոնյան, որը կրողը չէ հեղափոխության գաղափարների, ազատական մտքերի, առաջ նրա հետ հեշտ էր խոսել, ասում էիր նրա ղեկավարին, նա խփում էր, պատը ճեղքում էր։ Էսօր էդ պաշտոնյան ասում է՝ մենք լեգիտիմ ենք։ Ճիշտ է ասում, բայց ինքը դա ասում է քաղաքացուն ավելի շատ մերժելու կամ տրորելու համար։ Մենք պետք է կարողանանք հեղափոխությունը հասցնել մինչև վերջ, պաշտոնյայի միջից հակահեղափոխականին վերացնելու համար։ Մենք պետք է նրան բացատրենք, լավ կլինի պետական գործիքներով, որ չպետք է մեր հեղափոխությունը մեր դեմ ուղղեք։

Մանրամասները՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան