Թող դիմում չգրեր, ես ի՞նչ անեմ. Նիկոլ Փաշինյանը՝ մաքսավոր Հայկ Մարտիրոսյանի աշխատանքից ազատվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.09.2026 | 13:40
Մոլերից երկուսում հնարավոր կլինի կենսաչափական անձնագրեր ստանալ․ այն կարժենա 28 հազար 650 դրամ
10.09.2026 | 13:31
Հովիկ Աբրահամյանը դատի է տվել լրատվամիջոցին․ պահանջում է հերքում և 6 մլն դրամ
10.09.2026 | 13:18
Ջերմաստիճանը կբարձրանա․ բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում
10.09.2026 | 13:09
ՆԳ նախարարը՝ ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի մասին
10.09.2026 | 12:58
Եվրոպական խորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքվեարկի Հայաստանի համար մաքսային արտոնություններ սահմանելու հարցով
10.09.2026 | 12:52
Թրամփը Պուտինի հետ հեռախոսազրույցը «հիանալի» է անվանել
10.09.2026 | 12:43
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 20 վագոն գարի և 21 վագոն ցորեն
10.09.2026 | 12:34
ԱԴԾ-ն ձերբակալել է Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան անվտանգության աշխատակցին՝ պետական դավաճանության մեղադրանքով
10.09.2026 | 12:25
ԿԿՀ-ն հրաժարվել է վարույթ հարուցել․ Փաշինյանի դեմ 11 դրվագով դիմում էր ներկայացվել
10.09.2026 | 12:22
Երևանի կենտրոնում կրպակներ են քանդում․ ՈՒՂԻՂ
10.09.2026 | 12:17
Ուկրաինան հարձակվել է Մախաչկալայի նավահանգստի վրա․ ԱԹՍ-ներից մեկը հարվածել է թատրոնի շենքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 12:08
Բյուրեղավանի խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի արձանագրվել
10.09.2026 | 12:00
Ինչ են քննարկել Փաշինյանն ու Մակրոնը // «Լամբադա» կամուրջն այսօրվանից փակ է․ ԼՈՒՐԵՐ
10.09.2026 | 11:52
Նորվեգիայի վարչապետը հայտարարել է, որ Մոլդովայում ԱԹՍ-ն «գրեթե հարվածել է» Զելենսկիի ինքնաթիռին
10.09.2026 | 11:43
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 15-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ դրոշի նկատմամբ ոչ հարիր վերաբերմունքի պատճառով աշխատանքից ազատված ՊԵԿ աշխատակցին:

Լրագրողները վարչապետին հայտնեցին՝ ՊԵԿ աշխատակցի հարցով իրեն բաց նամակով էր դիմել պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: «Ես կարծում եմ՝ եթե այդպես գնա, հաջորդ բաց նամակը կլինի այն մասին, որ Սերժ Սարգսյանի աշխատանքային իրավունքները խախտել ենք, որովհետև Սահմանադրության համաձայն՝ վարչապետ ընտրվելուց մի տարի հետո վարչապետը պաշտոնանկության ենթակա չէ, ինչի՞ մասին է խոսքը: Ընդհանրապես՝ այդ միջադեպի հետ կապված՝ կարո՞ղ եք բացատրել՝ ինձ ինչո՞ւմ են մեղադրում, ինչի՞ համար: Ասում են՝ ա´յ, Նիկոլը մեծամտացել ա, մաքսայինին ասում ա, որ վարչապետը մոտենում ա, այդպես չեն դիմավորում: Խոսքը քաղաքացու մասին չէ, ուրիշ բանի մասին է: Եթե վարչապետի մոտենալն է այդպիսի արձագանք առաջացնում կամ չի առաջացնում, բա շարքային քաղաքացու մոտենալը որևէ արձագանք կառաջացնի՞, ի՞նչ եք կարծում: Բա էդ մաքսային մարմիններից, որ էդքան բողոքում են, հարյուրավոր նամակներ ենք ստանում, ինչի՞ մասին է խոսքը»,- ասաց նա:

Փաշինյանը շեշտեց՝ պետական բազմաթիվ մարմիններ կան, որտեղ քաղաքացու մուտք գործելը որևէ ռեակցիա չի առաջացնում: Դիտարկմանը, թե համընդհանուր խնդրի համար քավության նոխազ դարձավ այդ աշխատակիցը՝ վարչապետն արձագանքեց. «Գոյություն ունի փաստ և փաստին արձագանք: Ես չէի պլանավորել, որ պետք է մտնեի էդ սենյակ: Ես հետո հետաքրքրվել եմ՝ մեր հարգարժան քաղաքացին ամբողջ կյանքն աշխատել է ՊԵԿ-ում, մի կարճ ժամանակ՝ ԱԺ-ում և հետ է եկել ՊԵԿ»:

Փաշինյանը նշեց՝ իր դիրքորոշումը հստակ է, և ոչ ոք պիտի անակնկալի չգա, ապա ընդգծեց՝ պետական դրոշի նկատմամբ վերաբերմունք բարձրացնող ոչ մի ակցիա այդքան արդյունավետ չի եղել, որքան այդ օրվա միջադեպը: «Այն տեղեկատվությունը, որ ես ստանում եմ, ամբողջ պետական համակարգը ինքնաշխատ եղանակով զբաղված է եղել դրոշների նկատմամբ իրենց պատշաճ վերաբերմունքը մշակելով: Կարող եմ ասել, որ դրանով արդեն այն իր նպատակին ծառայել է: Լավ մասնագետը աշխատանքի խնդիր չի կարող ունենալ, իսկ այդտեղ, ենթադրում եմ, լավ մասնագետներ պիտի աշխատեն: Ասում են՝ քաղաքացի, քաղաքացի… քաղաքացու մասին չի խոսքը, մինչև քաղաքացի լինելը մեր հայրենակիցը նախ՝ ուսադիրների տակ, զինվորական իրավիճակում և կարգապահություն ենթադրող հիմնարկի աշխատող է, ուսադիրներով մարդ: Եթե ուսադիրներով մարդու` պետական դրոշի նկատմամբ վերաբերմունք ունենալու կուլտուրան բավարար մակարդակի չէ, մնում եմ իմ կարծիքին, հարգում՝ մնացած բոլորի կարծիքը»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան