«Թուրքիան ի զորու չի լինի դիմանալ պատժամիջոցներին». ամերիկացի պաշտոնյա

Լուրեր

09.11.2026 | 11:59
ՄԻՊ Անահիտ Մանասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:55
Հայաստանը փորձում է որոշումների պատասխանատվությունը բարդել  ՀԱՊԿ-ի վրա․ ՌԴ ԱԳՆ
09.11.2026 | 11:45
Ուկրաինան հարձակվել է Լենինգրադի մարզի վրա․ ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:37
Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը
09.11.2026 | 11:29
Փաշինյանն այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:16
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ չեք, որ այդ տոնով եք խոսում․ Մանասյանը՝ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. 13-րդ տուրի արդյունքներն ու բոլոր գոլերը
09.11.2026 | 11:06
Արցախցիների բնակապահովման, զբաղվածության և սոցիալական աջակցության ծրագրերը․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:02
ԹՐԻՓՓ-ը համահունչ է վարչապետ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը․ Դեյվիդ Ալեն
09.11.2026 | 10:50
Իսրայելը նոր վարչապետ ունի
09.11.2026 | 10:35
Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:27
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին խորհուրդ է տալիս ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելուց առաջ հանրաքվե անցկացնել
09.11.2026 | 10:12
Վահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 09:52
Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստին
Բոլորը

ԱՄՆ-ի պետքարտուղարության աշխատակից, աշխարհաքաղաքականության հարցերով մասնագետ Ջոն Սիթիլիդեսը զգուշացրել է, որ եթե ռուսական «S-400» զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերը մատակարարվեն թուրքական կողմին, ապա ԱՄՆ-ն Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կկիրառի։  Ըստ նրա՝ ԱՄՆ-ն կարող է չեղարկել ամերիկյան F-35 կործանիչների պահեստամասերի արտադրությունը Թուրքիայում. գրում է ermenihaber-ը:

Ինչպես հայտնի է, ամերիկյան կողմը բազմիցս զգուշացրել է, որ եթե Թուրքիան ստանա ռուսական համակարգերը, ապա այդ դեպքում Թուրքիան չի ստանա թուրք-ամերիկյան պայմանագրով նախատեսված ամերիկյան նոր սերնդի «F-35» կործանիչները։

«Ասեմ, որ ամերիկյան ղեկավարությունը շատ լուրջ է տրամադրված Թուրքիայի հետ F-35-ների պայմանագիրը չեղարկելու հարցում։  Իհարկե, Արիզոնա նահանգի բազային 3 միավոր F-35 է ուղարկվել։ Թուրք  օդաչուներն այնտեղ շարունակում են վերապատրաստվել, սակայն այդ ինքնաթիռները Թուրքիային չեն հանձնվելու։ Եթե իրականացվի S-400-ների պայմանագիրը, ապա չեմ կարծում, որ ԱՄՆ-ն այդ ինքնաթիռները կհանձնի Անկարային»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։

Անդրադառնալով այն հնարավոր տնտեսական պատժամիջոցներին, որոնք ԱՄՆ-ն կարող կիրառել Թուրքիայի դեմ, Սիթիլիդեսն ասել է.

«Թրամփը շատ հստակ խոսեց տնտեսական առումով  Թուրքիային պատժելու հարցում։ Թուրքիան ի զորու չի լինի դիմանալ նման պատժամիջոցների»: