12 նախարարություն և հարյուրավոր կրճատված հաստիքներ. քննարկվում է Կառավարության կառուցվածքի փոփոխության հարցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 12:50
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի վերսկսումը «խիստ անհավանական» է
09.11.2026 | 12:39
Չենք խրախուսում Երևանում անշարժ գույք ձեռք բերել․ Ղարագյոզյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:35
Հայ սամբիստները 5 մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում
09.11.2026 | 12:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 12:12
Թրամփը հայտարարել է, որ պատերազմը կավարտվի «մի փոքր այլ տեսք ունեցող Ուկրաինայով»
09.11.2026 | 11:59
ՄԻՊ Անահիտ Մանասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:55
Հայաստանը փորձում է որոշումների պատասխանատվությունը բարդել  ՀԱՊԿ-ի վրա․ ՌԴ ԱԳՆ
09.11.2026 | 11:45
Ուկրաինան հարձակվել է Լենինգրադի մարզի վրա․ ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:37
Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը
09.11.2026 | 11:29
Փաշինյանն այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:16
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ չեք, որ այդ տոնով եք խոսում․ Մանասյանը՝ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. 13-րդ տուրի արդյունքներն ու բոլոր գոլերը
09.11.2026 | 11:06
Արցախցիների բնակապահովման, զբաղվածության և սոցիալական աջակցության ծրագրերը․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:02
ԹՐԻՓՓ-ը համահունչ է վարչապետ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը․ Դեյվիդ Ալեն
09.11.2026 | 10:50
Իսրայելը նոր վարչապետ ունի
Բոլորը

Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձաժողովի ապրիլի 15-ի նիստում քննարկվում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Հիմնական զեկուցող, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց, որ այս նախագծի հիմքում դրվել են Կառավարության գործունեության արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունն ու միջազգային փորձը։

Առաջարկվող փոփոխություններով՝ Կառավարությունը կազմված է լինելու վարչապետից, երկու փոխվարչապետներից և 12 նախարարից:

«Առաջարկվող փոփոխություններից հետո Կառավարության կառուցվածքում ընդգրկվելու են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության, արդարադատության, արտակարգ իրավիճակների, արտաքին գործերի, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, շրջակա միջավայրի, պաշտպանության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության, էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությունները։ Սփյուռքի նախարարությունը կմիավորվի վարչապետի աշխատակազմին, որտեղ կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ: Միաժամանակ, վարչապետի աշխատակազմում կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի հայեցողական պաշտոնը, ով կիրականացնի վարչապետի՝ սփյուռքի հետ կապված քաղաքականության ապահովման և սփյուռքի հետ տարվող աշխատանքների միասնականության ապահովման լիազորությունների աշխատանքի կազմակերպումը»,- առաջարկվող փոփոխությունները ներկայացրեց նախարարը։

Նրա խոսքով՝ այս նախարարությունների կրճատումից հետո կկրճատվեն քաղաքական և հայեցողական պաշտոններ, նախարարների տեղակալների, խորհրդականների, խոսնակների հաստիքներ, ընդհանուր թիվը՝ մի քանի տասնյակ։

«Նախարարությունների միաձուլումից հետո կրկնվող ստորաբաժանումների քանակը կկրճատվի, որի ցուցանիշն էլ գնահատվում է մի քանի հարյուր»,- նշեց նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան