«Մտահոգված ենք Թուրքիայում տեղի ունեցող զարգացումներով». Գերմանիայի արդարադատության նախարար

Լուրեր

10.09.2026 | 13:31
Հովիկ Աբրահամյանը դատի է տվել լրատվամիջոցին․ պահանջում է հերքում և 6 մլն դրամ
10.09.2026 | 13:18
Ջերմաստիճանը կբարձրանա․ բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում
10.09.2026 | 13:09
ՆԳ նախարարը՝ ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի մասին
10.09.2026 | 12:58
Եվրոպական խորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքվեարկի Հայաստանի համար մաքսային արտոնություններ սահմանելու հարցով
10.09.2026 | 12:52
Թրամփը Պուտինի հետ հեռախոսազրույցը «հիանալի» է անվանել
10.09.2026 | 12:43
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 20 վագոն գարի և 21 վագոն ցորեն
10.09.2026 | 12:34
ԱԴԾ-ն ձերբակալել է Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան անվտանգության աշխատակցին՝ պետական դավաճանության մեղադրանքով
10.09.2026 | 12:25
ԿԿՀ-ն հրաժարվել է վարույթ հարուցել․ Փաշինյանի դեմ 11 դրվագով դիմում էր ներկայացվել
10.09.2026 | 12:22
Երևանի կենտրոնում կրպակներ են քանդում․ ՈՒՂԻՂ
10.09.2026 | 12:17
Ուկրաինան հարձակվել է Մախաչկալայի նավահանգստի վրա․ ԱԹՍ-ներից մեկը հարվածել է թատրոնի շենքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 12:08
Բյուրեղավանի խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի արձանագրվել
10.09.2026 | 12:00
Ինչ են քննարկել Փաշինյանն ու Մակրոնը // «Լամբադա» կամուրջն այսօրվանից փակ է․ ԼՈՒՐԵՐ
10.09.2026 | 11:52
Նորվեգիայի վարչապետը հայտարարել է, որ Մոլդովայում ԱԹՍ-ն «գրեթե հարվածել է» Զելենսկիի ինքնաթիռին
10.09.2026 | 11:43
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ
10.09.2026 | 11:35
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի ԱՄՆ միջանկյալ «ընտրություններից անմիջապես հետո»
Բոլորը

Գերմանիայի արդարադատության նախարար, Եվրոպական խորհրդարանի ընտրություններում «Սոցիալ-դեմոկրատական կուսակցության» (ՍԴԿ – SPD) առաջատար թեկնածուներից մեկը՝ Կատարինա Բարլեյը, մտահոգիչ է համարել Թուրքիայի «իրավական պետության» ոլորտում տեղի ունեցող զարգացումները. գրում է ermenihaber-ը:

Բեռլինում լրագրողների հետ հանդիպմանը Բարլեյն անդրադարձել է Թուրքիայում տեղի ունեցող զարգացումներին և հետընտրական գործընթացներին։ Նախարարը նշել է, որ իր կուսակցությունն ուրախ է Թուրքիայի ՏԻՄ ընտրություններում ընդդիմադիր կուսակցությունների շոշափելի հաջողությունների համար, քանի որ այդ կուսակցությունները գաղափարակից են SPD-ին։ Միևնույն ժամանակ մտահոգություն է հայտնել ընտրություններին հաջորդած բողոքարկումների ու քվեների վերահաշվարկի գործընթացի կապակցությամբ:

«Արդեն մի քանի տարի խորը մտահոգությամբ հետևում ենք Թուրքիայի իրավական ոլորտում տեղի ունեցող զարգացումներին։ Թեև երկու երկրների արդարադատության նախարարությունների  միջև լավ հարաբերություններ կան, բայց ամեն դեպքում մենք անհանգստանում ենք Թուրքիայում իրավական ոլորտի զարգացումների պատճառով և դա բաց տեքստով ասում ենք նրանց»։