Ալեքսանդր Սարգսյանը երկրից գնացել է որդու՝ Նարեկ Սարգսյան-Գոնսալեսի հարցերով. Հայկ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
11.04.2019 | 15:22Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Հայկ Սարգսյանը, տեղյակ չէ եղբոր` Նարեկ Սարգսյան-Գոնսալեսի արտահանձման գործընթացից: Այս մասին այսօր դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց Հայկ Սարգսյանը:
Նա չասաց արդյոք Նարեկ Սարգսյանը դիմե՞լ է Չեխիայում քաղաքական ապաստան ստանալու համար: Հայկ Սարգսյանն ասաց, որ իր հայրը արտերկիր է մեկնել հանգստանալու նպատակով, հոր հետ կապ ունի, սակայն եղբորից չի հետաքրքրվում:
Factor.am-ի հարցին, թե հնարավոր է, որ հայրը արտերկրում է եղբոր գործով, Հայկ Սարգսյանը դրական պատասխան տվեց:
Հարցին, թե երբևէ կարող էր պատկերացնել, որ հանարավոր է դատարանում հայտնվի, պատասխանեց. «Իշխանությունից հետո ամեն ինչ էլ լինում ա, ի՞նչ եք ուզում»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լիլիթ Շաբոյան