«Սպայկայի» 7 միլիարդն աճելու է․ Դավիթ Անանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 12:39
Չենք խրախուսում Երևանում անշարժ գույք ձեռք բերել․ Ղարագյոզյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:35
Հայ սամբիստները 5 մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում
09.11.2026 | 12:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 12:12
Թրամփը հայտարարել է, որ պատերազմը կավարտվի «մի փոքր այլ տեսք ունեցող Ուկրաինայով»
09.11.2026 | 11:59
ՄԻՊ Անահիտ Մանասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:55
Հայաստանը փորձում է որոշումների պատասխանատվությունը բարդել  ՀԱՊԿ-ի վրա․ ՌԴ ԱԳՆ
09.11.2026 | 11:45
Ուկրաինան հարձակվել է Լենինգրադի մարզի վրա․ ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:37
Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը
09.11.2026 | 11:29
Փաշինյանն այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:16
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ չեք, որ այդ տոնով եք խոսում․ Մանասյանը՝ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. 13-րդ տուրի արդյունքներն ու բոլոր գոլերը
09.11.2026 | 11:06
Արցախցիների բնակապահովման, զբաղվածության և սոցիալական աջակցության ծրագրերը․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:02
ԹՐԻՓՓ-ը համահունչ է վարչապետ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը․ Դեյվիդ Ալեն
09.11.2026 | 10:50
Իսրայելը նոր վարչապետ ունի
09.11.2026 | 10:35
Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը չի ցանկանում կանխատեսել, թե քննության արդյունքում, ի վերջո, որքան կլինի «Սպայկա» ՍՊԸ-ի հարկային պարտավորությունների չափը, որոնք ընկերությունը խուսափել է կատարել: Անանյանն այս մասին ասաց Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում՝ արձագանքելով դիտարկմանը, թե վարչապետը խոսել է մինչև 40 մլրդ դրամի մասին:

«Նման թեմաների շուրջ կանխատեսումներ անելը ճիշտ չէ: Վարչապետը զրույցի ժամանակ ասաց՝ 7, 10, 14, 24, 30 մլրդ: Նա թվեր հնչեցրեց, որպեսզի հանրությունն իմանա, որ այդ 7 միլիարդը, որը հաշվարկի հիմքում դրված է, ուղղակի 2015 թվականին առնչվող հաշվարկ է: 2015-ին վերաբերող փաստաթղթերն ունենք, որոնց հիման վրա էլ այդպիսի հաշվարկ է կատարվել»,- ասաց ՊԵԿ ղեկավարը:

Հիմա, ըստ նրա, ձեռք են բերում 2.5 տարվա ժամանակաշրջանի փաստաթղթերը, որից հետո հաշվարկներ կկատարվեն և արդյունքների մասին կտեղեկացնեն:

Ճշտող հարցին՝ այսինքն՝ չի բացառվում, որ այդ 7 միլիարդն աճելու է, Դավիթ Անանյանը պատասխանեց. «Ոչ միայն չի բացառվում, այլև աճելու է»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Աղավնի Սուքիասյան