ԱՄՆ-ում ցանկանում են արգելել թուրք որոշ պաշտոնյաների մուտքը երկիր

Լուրեր

03.09.2026 | 18:10
«Ուրարտու»․ «Հայկական ֆուտբոլը պետք է ունենա զարգացման իրական ճանապարհ»
03.09.2026 | 18:08
Որևէ անձնական, ընտանեկան կամ գործարար կապ չունեմ Փաշինյանների հետ․ Նարեկ Նալբանդյան
03.09.2026 | 18:02
Հորս ծննդյան օրն եմ նրան տեսակցել, եղբորս չեմ կարող այցելել. Լևոն Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 17:53
Սարատովի մարզում մահափորձ է իրականացվել ՌԴ օդատիեզերական ուժերի գեներալի դեմ․ Ուկրաինան նրան կասկածում է ռազմական հանցագործությունների մեջ
03.09.2026 | 17:45
Նախագահականի դիմացից քարշ էին տվել որդեկորույս մորը․ ՀՀ-ն 9000 եվրո կվճարի ոստիկանների բռնի գործողությունների պատճառով 
03.09.2026 | 17:35
Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպանի հետ
03.09.2026 | 17:30
Գագիկ Ծառուկյանը ունի գույք, կապիտալ, Փաշինյանի սպառնալիքները իրականություն չեն դառնալու. Տոնոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 17:27
Բայրամովը ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգը
03.09.2026 | 17:26
ՔՊ-ական նախկին պատգամավորը նշանակվեց Տիգրան Ավինյանի խոսնակ
03.09.2026 | 17:18
Կայացել է ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի 5-րդ տուրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 17:07
Սրտով եմ աջակցում Գագիկ Ծառուկյանին, չեմ վախենում. Մագա Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 16:58
Հայաստանը 80 մլն եվրոյի վարկ է վերցնում
03.09.2026 | 16:47
ԱԶԲ-ի 293 մլն դոլար ֆինանսավորմամբ Հայաստանում ևս 50 դպրոց կկառուցվի
03.09.2026 | 16:41
Պրահայի ամրոցում տեղի է ունեցել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի դիմավորման արարողությունը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
03.09.2026 | 16:30
Ինչ են քննարկել Սիմոնյանն ու Հաջիևը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ-ում ցանկանում են արգելել այն թուրք բարձրաստիճան պաշտոնյաների մուտքը, որոնք կապ ունեն Թուրքիայում ԱՄՆ-ի քաղաքացիների ձերբակալությունների հետ. գրում է ermenihaber-ը:

Նույն օրինագծով առաջարկվում է վերոնշյալ թուրք բարձրաստիճան պաշտոնյայի հաշիվներն ԱՄՆ-ում առգրավել։ Օրինագիծը ներկայացվել է հանրապետական սենատոր Ռոջեր Վիքերի և դեմոկրատ սենատոր Բեն Քարդինի կողմից։ Օրինագծի տակ իրենց ստորագրությունն են դրել  ևս 4 սենատորներ։

Նման օրինագծի պատճառն այն  է, որ ըստ ամերիկացի սենատորների՝  ԱՄՆ-ի մի շարք քաղաքացիներ Թուրքիայում անօրինական կերպով են կալանավորվել և նրանց առաջադրվել են անարդարացի մեղադրանքներ։

Մասնավորապես նրանք հիշատակել են Թուրքիայում  ԱՄՆ-ի հյուպատոսարանի աշխատակից, ազգությամբ թուրք Մեհմեթե Թոփուզին, ով շարունակվում է կալանավորված մնալ Թուրքիայում։ Նա  մեղադրվում է Թուրքիայում ահաբեկչական համարվող «գյուլենական  համայնքին» աջակցելու մեջ։

Հիշատակվել են նույն մեղադրանքով Թուրքիայում կալանավորված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնը, ով  պահվում էր թուրքական բանտում։ Սակայն վերջինս Վաշինգտոնի կողմից թուրքական իշխանությունների նկատմամբ  կիրառած ճնշումներից հետո ազատ արձակվեց։