Տեղեկանք՝ 2019 թ. 1-ին եռամսյակում ՀՀ և ԱՀ ԶՈՒ-ում մահացության դեպքերի մասին. ՀՔԱՎ

Լուրեր

09.06.2026 | 22:04
«Թալիբան»-ն Աֆղանստանի պետական ​​ծառայողներին արգելել է սմարթֆոններ օգտագործել
09.06.2026 | 21:50
Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
09.06.2026 | 21:37
27/7 ընտրատեղամասի տվյալները սխալ են մուտքագրվել ոչ միայն  ԲՀԿ-ի դեպքում
09.06.2026 | 21:33
Բաքվի վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի փաստաբանը խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին
09.06.2026 | 21:24
Ադրբեջանը ծրագրում է Թուրքիայից KAAN կործանիչներ գնել
09.06.2026 | 21:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.06.2026 | 20:55
Հայաստանի հավաքականը բաց թողեց հաղթանակը Մոլդովայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:45
Մի քանի քվեն ու պատերազմի սպառնալիքը․ ինչպես վերահաշվարկը կարող է փոխել ապագա ԱԺ-ի պատկերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:39
«Օսիպյանը հրաժարվել է բուժզննումից․ հացադուլի 14-րդ օրից հետո կյանքը ցանկացած պահի կարող է դադարել»․ փաստաբան
09.06.2026 | 20:30
Ով էր վստահ, որ հաղթելու է․ սպասելիքներ և իրականություն․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
09.06.2026 | 20:14
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը այցելել է Սյունիք
09.06.2026 | 20:00
Վստահ եմ՝ ԱԺ անցած ընդդիմադիր ուժերում կլինեն անձինք, ում հետ ՔՊ-ն կաշխատի․ կլանային շահերը ցածր կդասեն պետականից․ Ռոմանոս Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 19:58
Ընթանում է ընտրությունների արդյունքների վերահաշվարկը․ ՈՒՂԻՂ
09.06.2026 | 19:44
27 պատռած քվեաթերթիկ վավեր ճանաչվեց․ «Ծալածները համարել են անվավեր ու պատռել». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 19:30
Այս հաղթանակը հաստատում է, որ ՀՀ ժողովուրդը սատարում է երկրի հետագա կայուն զարգացումը. Ղրղզստանի նախագահ
Բոլորը

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներկայացնում է 2019 թ.-ի 1-ին եռամսյակում Հայաստանի Հանրապետության (ՀՀ) եւ Արցախի Հանրապետության /Լեռնային Ղարաբաղի/ (ԱՀ/ԼՂ) զինված ուժերում մահացության դեպքերի մասին տեղեկանքը:

Տեղեկանքում ներկայացված են պաշտոնական և ոչ պաշտոնական աղբյուրներից ստացած տվյալներ:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տվյալներով՝ 2019թ․ 1-ին եռամսյակում ՀՀ եւ ԱՀ/ԼՂ զինված ուժերում գրանցվել է մահվան 11 դեպք։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել էր 16 դեպք։

Ընդ որում՝ ի տարբերություն նախորդ տարվա՝ այս տարվա 1-ին եռամսյակում հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահվան դեպքեր չեն գրանցվել, այսինքն՝  զինծառայողների մահացության պատճառները պայմանավորված են միայն զինված ուժերի ներքին խնդիրներով։ 

Նշենք, որ razm.info կայքը,  հղում կատարելով ՀՀ գլխավոր դատախազությունից ստացված իր հարցման պատասխանին, 2019 թ. ապրիլի 9-ին հայտնել է ևս մեկ միջադեպի մասին, որը Կազմակերպությանը մինչ այդ հայտնի չի եղել։ 

Ինչպես նախորդ տարվա նույն ժամանակահատվածում, այս տարի ևս մահվան պատճառների մեջ մեծ թիվ են կազմում առողջական խնդիրներն ու ավտովթարները։ 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, հիմնվելով պաշտոնական աղբյուրների՝ ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ գլխավոր դատախազության և/կամ նշված կառույցների ներկայացուցիչների կողմից տարածված  տեղեկությունների վրա, արձանագրել է, որ 11 մահացության դեպքերից առնվազն 4-ը պաշտոնական որակմամբ համարվել են ծառայության հետ կապված, 5-ը՝  չկապված։ 

Բայց և պետք է նշել, որ «ծառայության հետ կապված լինելու եւ չլինելու» դասակարգումների վերաբերյալ պաշտոնական տարբեր աղբյուրներ չունեն  միանշանակ եւ միատեսակ մոտեցում։ 

Այնուամենայնիվ ՀՔԱ վանաձորի գրասենյակը մահացության դեպքերը չի դասակարգում՝ ըստ ծառայության հետ կապված կամ չկապված լինելու, եւ գտնում է, որ անկախ  այն հանգամանքից, թե դեպքը տեղի է ունեցել զորամասի տարածքում կամ դրանից դուրս, այն պետք է  դասակարգել որպես զինծառայության ընթացքում տեղի ունեցած կորուստ, քանի որ անձը գտնվել է զինվորական ծառայության հաշվառման մեջ:  

Ըստ պաշտոնական տվյալների՝ 11 զինծառայողներից 4 պարտադիր ժամկետային զինծառայողներ են, 5-ը՝ պայմանագրային1-ը` սպա, 1-ը՝ ենթասպա։ Մահացության 11 դեպքերից 6-ը տեղի է ունեցել ՀՀ տարածքում, 4-ը՝ ԱՀ/ԼՂ տարածքում, 1 դեպքում տարածքը չի նշվում։ 

Մահացության 11 դեպքերից 6-ի փաստով հարուցվել են քրեական գործեր, դրանք նախաքննության փուլում են։ 

Մահվան 11 դեպքերից 7-ի մասին է առկա պաշտոնական հաղորագրություն կամ գրառում պաշտոնատար անձանց սոցիալական կայքէջում կամ վերջիններիս կողմից  տեղեկատվության հաստատում լրատվամիջոցների հետ զրույցում: Մյուս 4 դեպքերի մասին պաշտոնական տեղեկատվություն ի սկզբանե չի տարածվել։   

Մանրամասները՝ ՏԵՂԵԿԱՆՔՈՒՄ