Իսրայելի գործող վարչապետի «Լիքուդն» առաջատար է խորհրդարանական ընտրություններում

Լուրեր

09.11.2026 | 11:37
Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը
09.11.2026 | 11:29
Փաշինյանն այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:16
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ չեք, որ այդ տոնով եք խոսում․ Մանասյանը՝ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. 13-րդ տուրի արդյունքներն ու բոլոր գոլերը
09.11.2026 | 11:06
Արցախցիների բնակապահովման, զբաղվածության և սոցիալական աջակցության ծրագրերը․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:02
ԹՐԻՓՓ-ը համահունչ է վարչապետ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը․ Դեյվիդ Ալեն
09.11.2026 | 10:50
Իսրայելը նոր վարչապետ ունի
09.11.2026 | 10:35
Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:27
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին խորհուրդ է տալիս ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելուց առաջ հանրաքվե անցկացնել
09.11.2026 | 10:12
Վահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 09:52
Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստին
09.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 9-ի դրությամբ
09.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ է նաև Լարսը
08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
Բոլորը

Իսրայելի գործող վարչապետ Բենիամին Նեթանյահուի «Լիքուդ» կուսակցությունը և Գլխավոր շտաբի նախկին ղեկավար Բենի Գանցի «Կախոլ Լավան» կուսակցությունների կենտրոնամետ դաշինքը գրեթե հավասարվել են տեղերի թվով, որոնք կստանան Կնեսեթում: ԿԸՀ-ն արդեն հաշվարկել է նախօրեին անցկացված խորհրդարանական ընտրությունների քվեաթերթիկների 94%-ը: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Իսրայելի պետական KAN ռադիոն:

Ըստ աղբյուրի՝ Նեթանյահուի կուսակցությունն ու նրա գլխավոր մրցակից Գանցի դաշինքը 120 տեղանոց խորհրդարանում 35 մանդատ կունենան:

Վարչապետի կոալիցիայում կներգրավվեն ՇԱՍ և «Յախադութ խա-Թորա» կրոնական կուսակցությունները՝ 8-ական մանդատով, նախկին պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանի ռուսախոս հրեաների «Մեր տունն Իսրայելն է» կուսակցությունը՝ 4 մանդատով: Այսպիսով, ապագա կառավարությունը Կնեսեթում 65 մանդատ կունենա:

Խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը Կնեսեթում մանդատ ստացած ուժերի ներկայացուցիչների հետ խորհրդակցություններից հետո, ամենայն հավանականությամբ, արդեն հաջորդ շաբաթ կհանձնարարի նոր կառավարություն ձևավորել:

Վարչապետի պաշտոնի հավակնորդին 42 օր կտրամադրվի՝ կառավարություն ձևավորելու համար, և եթե նշված ժամկետում նրան դա չհաջողվի, նախագահն այդ իրավունքը կտրամադրի այլ պատգամավորի: