Հոգլանդի հայտարարությամբ Հայաստանի համար նոր պարտվողական փուլ է սկսվում․ Հայկ Մարտիրոսյան

Լուրեր

26.08.2026 | 17:45
18-ամյա ֆուտբոլիստը 100 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի»
26.08.2026 | 17:40
Լորիս Ճգնավորյանը ՀՀ քաղաքացիություն է ստացել
26.08.2026 | 17:25
Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան․ կքննարկվի նրա կալանքի հարցը
26.08.2026 | 17:23
Բուդապեշտը Ռուսաստանին համարում է Հունգարիայի ու Եվրոպայի համար սպառնալիք
26.08.2026 | 17:11
Առուշանյանի հետ շփվո՞ւմ եք. հարց Իրինա Յոլյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 17:00
Նեթանյահուն հայտնել է, որ Թրամփին առաջարկել է քննարկել Իրանի նկատմամբ «ավելի խիստ պաշարման» հնարավորությունը՝ կասկածելով գործարքի հնարավորությանը
26.08.2026 | 16:51
Եղեգնաձոր համայնքին է վերադարձվել 0.03 հա հողամաս․ Գլխավոր դատախազություն
26.08.2026 | 16:39
«Ուրախ ավտոբուսի» ուղևորների համար study tour նախատեսու՞մ եք Գորիս-Կապան ճանապարհով. Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 16:28
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «Ունիվերսիտատեա Կրայովա» հանդիպման մրցավարները
26.08.2026 | 16:17
Իրինա Յոլյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
26.08.2026 | 16:08
Ադրբեջանի ևս մեկ բուհում կսկսեն հայերեն դասավանդել
26.08.2026 | 16:03
Թշնամու ԶՈՒ-ն Սյունիքից 160 կմ հեռավորության վրա էր, հիմա որոշ տեղերում 10-15 մետրի վրա է. Յոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 15:59
Զելենսկին Մասկին պարգևատրել է Ազատության շքանշանով՝ երկրի բարձրագույն պարգևներից մեկով
26.08.2026 | 15:47
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, թե Արևմուտքը շանտաժի է ենթարկում Հայաստանին երկաթուղու հարցում
26.08.2026 | 15:39
Գործող օլիմպիական չեմպիոն Ալիսա Լյուն բաց կթողնի գեղասահքի նոր մրցաշրջանը
Բոլորը

«ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հրապարակած դրույթները վտանգավոր են հայկական կողմի համար, և առավել վտանգավոր է Հայաստանի արտաքին գործերի նախարարի արձագանքը, ըստ որի՝ Հոգլանդի ներկայացրածում վտանգավոր ոչինչ չկա Հայաստանի համար»,- կարծում է քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանը, ում մոտ Հոգլանդի հայտարարության վերաբերյալ Էդվարդ Նալբանդյանի արձագանքը զարմանք է առաջացնում․ «Ինչո՞ւ է վտանգավոր Հայաստանի ԱԳ նախարարի հայտարարությունը, որովհետև վտանգ չի տեսնում այդ վտանգի մեջ։ Ամենաբարձր մակարդակով որերորդ անգամ հաստատվում է, որ Հայաստանի համար կործանարար Մադրիդյան տարբերակն է բանակցությունների սեղանին․ փաստորեն Արցախի հարցով Հայաստանի պարտվողականության նոր պրոցես է սկսվում։ Իսկ ամենամեծ վտանգն այն է, որ հայկական կողմը դրան հանգիստ է վերաբերվում»,- նշում է Մարտիրոսյանը։

«Հոգլանդի հայտարարությունում անդրադարձ է կատարվում նրան, որ պետք է Ադրբեջանին վերադարձվեն նախկին ԼՂԻՄ-ի շրջակա տարածքները, ինչպես նաև ազգերի ինքնորոշման մասին է խոսվում, իսկ ազգերի ինքնորոշման մասին խոսում են նաև ՀՀ-ում, ինչը, մեղմ ձևակերպմամբ, չափազանց տարօրինակ մոտեցում է Հայաստանի կողմից, որովհետև եթե միաժամանակ խոսք է գնում տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման մասին, ապա Հայաստանը պետք է պաշտպանի միայն տարածքային ամբողջականության թեզը, ազգերի ինքնորոշումը հակահայկական մոտեցում է»,-շեշտում է քաղաքագետը։

Մեր զրուցակցի գնահատմամբ՝ «պարզապես ապշեցուցիչ է», որ հայկական կողմը կարող է ընդունել, որ Արցախը և Արցախի բնակչությունն իսկապես գտնվել են Ադրբեջանի տարածքում։ «Ի՞նչ ինքնորոշման մասին է խոսքը, Արցախը եղել է ադրբեջանական ԽՍՀՄ կազմում ապօրինաբար, դրանից առաջ Արցախը միջազգային ամենաբարձր մակարդակով համարվել է ՀՀ-ի մաս։ Այդ մասին Հայաստանում չգիտեն, կամ քչերը գիտեն և տարօրինակ է, որ սա պետական քաղաքականության հիմք չի դառնում»,- նկատում է Հայկ Մարտիրոսյանը։

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է օգոստոսի 28-ին։ Մեր հարցին, թե ինչո՞ւ է հեռացող համանախագահը նման հայտարարությամբ հանդես գալիս, Մարտիրոսյանը պատասխանեց․ «Հեռանալուց առաջ նման հայտարարությամբ հանդես եկավ, որովհետև այն բավական սուր է, և ակնհայտ է, որ հասարակությունը պետք է սրան արձագանքեր ոչ դրականորեն, ուստի դեսպանը հարվածն իր վրա վերցրեց, քանի որ դուրս է գալիս դիվանագիտական պաշտոնից ընդհանրապես»։

Քաղաքագետը Հոգլանդի հայտարարությունը չի ուզում կապել երեկ Սոչիում կայացած Պուտին-Սարգսյան հանդիպման հետ: «Դժվարանում եմ կապել, քանի որ բացի չիմանալուց, թե այդ հանդիպմանն ինչ է խոսվել, դժվար է ասել, թե ուղղակիորեն ինչպես կարելի է դրանք կապել։ Ամեն դեպքում, Արցախի հարցում ՌԴ-ն, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան ՄԽ շրջանակներում երբևէ իրարից կտրուկ տարբերվող կարծիքներով հանդես չեն եկել, սակայն հնարավոր է, որ հետագայում կապերը դառնան տեսանելի»,- ասաց նա։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

 

Սեդա Ղուկասյան