Քոչարյանի պաշտպանն արձագանքում է ՀՔԾ պետին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 12:39
Չենք խրախուսում Երևանում անշարժ գույք ձեռք բերել․ Ղարագյոզյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:35
Հայ սամբիստները 5 մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում
09.11.2026 | 12:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 12:12
Թրամփը հայտարարել է, որ պատերազմը կավարտվի «մի փոքր այլ տեսք ունեցող Ուկրաինայով»
09.11.2026 | 11:59
ՄԻՊ Անահիտ Մանասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:55
Հայաստանը փորձում է որոշումների պատասխանատվությունը բարդել  ՀԱՊԿ-ի վրա․ ՌԴ ԱԳՆ
09.11.2026 | 11:45
Ուկրաինան հարձակվել է Լենինգրադի մարզի վրա․ ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:37
Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը
09.11.2026 | 11:29
Փաշինյանն այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:16
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ չեք, որ այդ տոնով եք խոսում․ Մանասյանը՝ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. 13-րդ տուրի արդյունքներն ու բոլոր գոլերը
09.11.2026 | 11:06
Արցախցիների բնակապահովման, զբաղվածության և սոցիալական աջակցության ծրագրերը․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:02
ԹՐԻՓՓ-ը համահունչ է վարչապետ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը․ Դեյվիդ Ալեն
09.11.2026 | 10:50
Իսրայելը նոր վարչապետ ունի
09.11.2026 | 10:35
Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրենք իրար մեջ էլ չեն որոշել, ի վերջո՝ ինչ են կարծում Ռոբերտ Քոչարյանին անազատության մեջ պահելու հարցով: Լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հայտարարությունը՝ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը:

«Ինձ հետաքրքիր է՝ քանի կարծիք կարող է ունենալ մի պետական մարմին: Օրինակ՝ այսօր քննիչն այստեղ է և պնդելու է, որ Ռոբերտ Քոչարյանը, մնալով ազատության մեջ, ոչ միայն կարող է խոչընդոտել քննությանը, այլև պնդում են, որ կարող է նաև թաքնվել քննությունից: Սասուն Խաչատրյանը հայտարարություն է անում ու նշում, որ պարոն Քոչարյանը կարող է խոչընդոտել քննությանը, ու ոչինչ չի ասում իրենց այն պնդման մասին, որ պարոն Քոչարյանը, իբր, կարող է թաքնվել քննությունից»,- ասաց փաստաբանը:

Իսկ իրականությունը, ըստ պաշտպանի, այն է, որ Ռոբերտ Քոչարյանը, մնալով ազատության մեջ, ոչ միայն չի խոչընդոտի քննությանը, այլև չի թաքնվի քննությունից. «Այն, ինչ առաջին ատյանի դատարանը հաստատված համարեց»: «Պարոն Քոչարյանն օգոստոսի 13-ից մինչև դեկտեմբերի 7-ը մնացել է ազատության մեջ և չի կատարել որևէ գործողություն, որից հնարավոր լիներ ենթադրել, որ ինքը մտադրություն ունի գործի քննությանը խոչընդոտել կամ թաքնվել քննությունից»,- ասաց Հայկ Ալումյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Լիլիթ Շաբոյան