Ադրբեջանի ՊՆ-ն Դավիթ Տոնոյանին «ահաբեկիչ» է կոչել և մեղադրել «Փաշինյանի դեմ դավադրության համար»

Լուրեր

03.09.2026 | 18:08
Որևէ անձնական, ընտանեկան կամ գործարար կապ չունեմ Փաշինյանների հետ․ Նարեկ Նալբանդյան
03.09.2026 | 18:02
Հորս ծննդյան օրն եմ նրան տեսակցել, եղբորս չեմ կարող այցելել. Լևոն Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 17:53
Սարատովի մարզում մահափորձ է իրականացվել ՌԴ օդատիեզերական ուժերի գեներալի դեմ․ Ուկրաինան նրան կասկածում է ռազմական հանցագործությունների մեջ
03.09.2026 | 17:45
Նախագահականի դիմացից քարշ էին տվել որդեկորույս մորը․ ՀՀ-ն 9000 եվրո կվճարի ոստիկանների բռնի գործողությունների պատճառով 
03.09.2026 | 17:35
Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպանի հետ
03.09.2026 | 17:30
Գագիկ Ծառուկյանը ունի գույք, կապիտալ, Փաշինյանի սպառնալիքները իրականություն չեն դառնալու. Տոնոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 17:27
Բայրամովը ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգը
03.09.2026 | 17:26
ՔՊ-ական նախկին պատգամավորը նշանակվեց Տիգրան Ավինյանի խոսնակ
03.09.2026 | 17:18
Կայացել է ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի 5-րդ տուրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 17:07
Սրտով եմ աջակցում Գագիկ Ծառուկյանին, չեմ վախենում. Մագա Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 16:58
Հայաստանը 80 մլն եվրոյի վարկ է վերցնում
03.09.2026 | 16:47
ԱԶԲ-ի 293 մլն դոլար ֆինանսավորմամբ Հայաստանում ևս 50 դպրոց կկառուցվի
03.09.2026 | 16:41
Պրահայի ամրոցում տեղի է ունեցել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի դիմավորման արարողությունը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
03.09.2026 | 16:30
Ինչ են քննարկել Սիմոնյանն ու Հաջիևը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 16:20
Մեզ մոտ մարդիկ կամավոր են մեկնում ռազմաճակատ, ի տարբերություն Ուկրաինայի․ Պուտին
Բոլորը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն արձագանքել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի՝ «Մեդիամաքսին» տված հարցազրույցում արած հայտարարությանը՝ նրան «ահաբեկիչ» որակելով: Այս մասին գրում է minval-az-ը:

Ադրբեջանցիներին զայրացրել է Դավիթ Տոնոյանի արտահայտությունը, որ «անհրաժեշտության դեպքում մեր գրոհային խմբերը կարող են քաոս ստեղծել հակառակորդի թիկունքում»:

«Այդ մարդը, որը ներկայացնում է հայկական իշխանությունը, հանդես է գալիս միջազգային ահաբեկիչների ոճով՝ խաղաղ բնակչության հասցեին հնչեցնելով ակնհայտորեն սպառնալից հայտարարություններ, ինչն ապացուցում է, որ հենց Հայաստանի ներկայիս ղեկավարությունն է քաոս ստեղծում»,- ասել է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դյարգախլըն՝ հավելելով, որ Հայաստանի պաշտպանության նախարարի վերջին ելույթները «խորամանկ սխեմայի մաս են, որն ուղղված է Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ և հաշվարկված է Դավիթ Տոնոյանի ապագա քաղաքական կարիերայի համար»:

Դյարգախլըն հավելել է, որ «Ադրբեջանի բանակը, որը լուրջ չի ընկալում պատերազմի մասին հայ պաշտոնյաների սպառնալիքները», միանգամայն պատրաստ է մարտի՝ իր հողերն «ազատագրելու համար»: