Մեր նպատակը արյունահեղությունը կանխելն էր. Դավիթ Սանասարյանը հարցաքննվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 12:50
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի վերսկսումը «խիստ անհավանական» է
09.11.2026 | 12:39
Չենք խրախուսում Երևանում անշարժ գույք ձեռք բերել․ Ղարագյոզյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:35
Հայ սամբիստները 5 մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում
09.11.2026 | 12:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 12:12
Թրամփը հայտարարել է, որ պատերազմը կավարտվի «մի փոքր այլ տեսք ունեցող Ուկրաինայով»
09.11.2026 | 11:59
ՄԻՊ Անահիտ Մանասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:55
Հայաստանը փորձում է որոշումների պատասխանատվությունը բարդել  ՀԱՊԿ-ի վրա․ ՌԴ ԱԳՆ
09.11.2026 | 11:45
Ուկրաինան հարձակվել է Լենինգրադի մարզի վրա․ ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:37
Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը
09.11.2026 | 11:29
Փաշինյանն այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:16
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ չեք, որ այդ տոնով եք խոսում․ Մանասյանը՝ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. 13-րդ տուրի արդյունքներն ու բոլոր գոլերը
09.11.2026 | 11:06
Արցախցիների բնակապահովման, զբաղվածության և սոցիալական աջակցության ծրագրերը․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:02
ԹՐԻՓՓ-ը համահունչ է վարչապետ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը․ Դեյվիդ Ալեն
09.11.2026 | 10:50
Իսրայելը նոր վարչապետ ունի
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում կայացավ «Հայաստանի կառուցողական» կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանի գործով դատական նիստը՝ դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ:

Այսօրվա նիստին վկայի կարգավիճակով դատարան էր հրավիրվել ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը:

Նա, հիշեցնենք, այս գործով նախկինում ուներ մեղադրյալի կարգավիճակ:

Դատարանի հարցին` նախկինում դատապարտված եղե՞լ եք, Սանասարյանը պատասխանեց` չեմ հասցրել:

Նա ասաց, որ Անդրիաս Ղուկասյանի հետ ունի ընկերական հարաբերություններ: «Մենք արել ենք ամեն ինչ, որպեսզի կանխենք հավանական ելքը, որը կարող էր լինել շատ վտանգավոր»,- նկատի ունենալով Սարի թաղի դեպքերն ասաց Դավիթ Սանասարյանը:

Սանասարյանը պատմեց, որ հավաքված քաղաքացիների մեջ եղել են անձինք, որոնք իրենց կազմվածքով և տեսքով տարբերվել են սովորական ցուցարարներից:

«Երևանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանն ասաց, որ որևէ քայլ չանեմ չգնամ Խորենացի փողոց: Ես ասացի, որ ինձ որևէ մեկը չի կարող արգելել մասնակցել հանրահավաքների»,- պատմեց նա:

Սանասարյանի խոսքով այդ օրերին ոստիկանության աշխատակիցների կողմից բռնության է ենթարկվել և խոշտանգվել է, ասաց դիմել է իրավապահ մարմիններին, բայց գործի ճակատագրից տեղյակ չէ:

Նա դատարանին հայտնեց, որ Անդրիաս Ղուկասյանը ՊՊԾ գնդի գրավման օրերին ելույթ է ունեցել և հորդորել, որ հավաքված ժողովուրդը չգնա Խորենացի փողոց։ Այնուհետև անդրադարձավ Սարի թաղում տեղի ունեցած դեպքերին՝ նշելով, որ ինքն օգնել է մի աղջկա, ում շորերը վառվում էր. «Տեսել եմ՝ ինչպես են լրագրողներին հարվածում, որից հետո հորս հասցրել եմ հիվանդանոց։ Իսկ հիվանդանոցից ինձ բերման են ենթարկել։ Գրավման մասին իմացել եմ մամուլից։ Ինձ այդ օրը բերման են ենթարկել Էջմիածնի բաժին։ Հաջորդ օրը խոշտանգվել եմ ոստիկանության աշխատակիցների կողմից, տևական բռնության եմ ենթարկվել։ Մի քանի օր ես լավ վիճակում չեմ եղել, քանի որ ուղեղի ցնցում եմ տարել։ Ես ելույթներ եմ ունեցել, որպեսզի ուժ չկիրառվի քաղաքացիների նկատմամբ»։

Անդրադառնալով հավաքների կազմակերպման հարցին, ՊՎԾ պետն ասաց. «Մենք ամեն ինչ արել ենք, որպեսզի այդ հավաքները լինեն խաղաղ և դա վկայող բազմաթիվ փաստեր կան: Մեր նպատակը արյունահեղությունը կանխելն էր»:

Հիշեցնենք, որ 2016 թվականի Սարի թաղի դեպքերի ժամանակ «Ժառանգություն» կուսակցության անդամներ Դավիթ Սանասարյանը, Արմեն Մարտիրոսյանը, Հովսեփ Խուրշուդյանը և «Նոր Հայաստան» շարժման անդամ Անդրիաս Ղուկասյանը կալանավորվել էին: Բոլորը, բացառությամբ Անդրիաս Ղուկասյանի, կասկածվում էին զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար: Հովսեփ Խուրշուդյանը անազատության մեջ մնաց 27 օր, Արմեն Մարտիրոսյանը՝ 21, իսկ Դավիթ Սանասարյանը՝ 22 օր: Ավելի ուշ նրանց կարգավիճակը կասկածյալից փոխվեց վկայի: Մինչև 2018 թվականի մայիսի 7-ն անազատության մեջ մնաց միայն Անդրիաս Ղուկասյանը, նրան մեղադրանք առաջադրվեց 2016 թվականի հուլիսի 29-ին Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար։

Լիլիթ Շաբոյան