Ամեն ամսվա վերջին շաբաթը Մատենադարանի մուտքն ազատ կլինի ՀՀ քաղաքացիների համար
Հասարակություն
08.04.2019 | 22:20Յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը Մատենադարանի մուտքը կլինի անվճար Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների համար։ Որոշումն ընդունվել է Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի՝ ապրիլի 6-ին կայացած նիստի ժամանակ, և այն կգործի ապրիլի 27-ից: