Այս չափի հարկերից խուսափելը հնարավոր չէր առանց պետական հովանավորչության. Հակոբ Ավագյանը՝ «Սպայկա»-ի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.07.2026 | 13:49
Պարզ ճակատով եմ ավարտում այս փուլը, որևէ բանի համար չեմ փոշմանում. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 13:41
«Կոնկրետ օրինակով եմ ցույց տալիս, թե ձեր նախագիծն ինչ բոբիկ ա»․ Գեղամ Մանուկյանը՝ ընտրական ցենզի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 13:35
Մինչև ընտրարշավի մեկնարկն արդեն 50-ից ավելի քաղբանտարկյալ ունեինք․ Հայկ Մամիջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 13:29
Շվեդիայում ՌԴ դեսպանատունն ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել
02.07.2026 | 13:21
Անդրանիկ Թևանյանը դատի է տվել Վահագն Ալեքսանյանին․ պահանջում է հերքում, ներողություն և 9 մլն դրամ
02.07.2026 | 13:14
Մենք ձեզ հետ ենք․ ֆոն դեր Լայենի հայերեն գրառումը
02.07.2026 | 13:12
Անհեթեթություն է, կոռեկտ չէ. Ալեն Սիմոնյանը` ՀՀ նախագահ ընտրվելու տեղեկությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 13:05
Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank
02.07.2026 | 13:00
Ի՞նչ քայլեր կանի ԵՄ-ն, եթե ՌԴ-ն թանկացնի ՀՀ մատակարարվող գազը՝ ֆոն դեր Լայենը պարզաբանեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 12:50
Չեմ վերցնի մանդատը, ուզում եմ հանգստանալ. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 12:44
«Բացառում եմ, 2013-ի սցենարը չի կրկնվի»․ Փաշինյանը՝ ՌԴ-ի ճնշման ներքո ԵՄ մերձեցումից հրաժարվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 12:36
ՌԴ-ն Ուկրաինայի դեմ 74 հրթիռ և շուրջ 500 ԱԹՍ է կիրառել․ Կիևում զոհերի թիվը հասել է 13-ի
02.07.2026 | 12:30
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
02.07.2026 | 12:25
Դուք շուտով կստանաք լրացուցիչ 18 մլն եվրո՝ օգնելու բազմազանեցնել առևտուրը․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 12:18
«Բարև ձեզ, ինչի՞ եք եկել», «Ո՞վ եք Դուք, որ ասեք՝ ինչի եք եկել»․ բանավեճ ԱԺ-ում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի հիմնադիր անդամ Հակոբ Ավագյանի հետ

– Պարո՛ն Ավագյան, մեկ ամիս առաջ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարարի պաշտոնից Ձեր հրաժարականը մեկնաբանեցիք մի շարք պատճառներով, որոնք «թույլ են տալիս կանխատեսել, որ առաջիկայում հավակնոտ ծրագրեր և նախաձեռնություններ կյանքի կոչելու հավանականությունը փոքր է»: Ի՞նչ ծրագրերի և պատճառների մասին է խոսքը:

– ՓՄՁ-ների զարգացմանն ուղղված ծրագրեր կային, որոնք մտքում ունենալով՝ համաձայնել էի գնալ այդ աշխատանքին: Իսկ պատճառներից մեկը թիմային աշխատանքի բացակայությունն էր: Ընդհանուր տեսլականը, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության դերակատարությունը կարծես չէր ուրվագծվում։ Այդ աշխատանքը Կառավարության որոշումներում, ցավոք, շատ ցաքուցրիվ էր:

– Որոշումների ցաքուցրիվ լինելու պատճառը կարո՞ղ է լինել այն հանգամանքը, որ Կառավարության՝ հատկապես տնտեսական բլոկի պաշտոնյաները փորձառու չեն: Նման քննադատություններ են հնչում Կառավարության հասցեին:

– Կա նաև այդ խնդիրը, բայց ունենք փորձառու մասնագետներ, մեծամասնություն են կազմում նաև մարդիկ, ովքեր աշխատել են նախկին կառավարությունների հետ: Այս դեպքում մոտեցումների հարց է, թե ինչպես ենք գնում լուծումների իրականացմանը: Շատ ցավում եմ, որ ես, չլինելով քաղաքական թիմի անդամ, ասում էի՝ ով է քաղաքական պատասխանատուն: Եվ ստացվում էր, որ ամեն ինչի պատասխանատուն վարչապետն է: Ինչ-որ բան այստեղ սխալ է: Անկախ այն հանգամանքից՝ դու քաղաքական թիմի անդամ ես, թե՝ ոչ, պետք է հասկանաս, որ դրա պատասխանատուն դու ես:

– Եթե չեք հավատում հավակնոտ ծրագրերի իրականացմանը, այդ դեպքում հավատո՞ւմ եք Կառավարության հայտարարած տնտեսական հեղափոխությանը:

– Այս պահին՝ ոչ, որովհետև հայտարարությունների և գործողությունների ծրագրերի միջև կարծես լուրջ հակասություն կա: Օրինակ, եթե ասում ենք ներառական տնտեսական աճ, ապա կարևոր է, թե դրա իրականացման համար ինչպիսի գործիքակազմ ենք դնում սեղանին։ Միկրոձեռնարկատիրությունը հարկերից ազատելն այն գործիքը չէ, որով կարող ենք այդ աճը ապահովել։ Հատկապես, որ այս պահին ունենք ընտանեկան ձեռնարկատիրությունը կամ սահմանամերձ համայնքները հարկերից ազատելու ռեժիմ:

– Իսկ ի՞նչ է պետք:

– Համալիր լուծում է պետք: Օրինակ՝ ՓՄՁ-ների համար ֆինանսների հասանելիությունը խնդիրների առաջին եռյակի մեջ է:

– «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափով՝ ավելի քան 7 մլրդ դրամի հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարումներ «վճարելուց չարամտորեն խուսափելու» համար: Ի՞նչ է թաքնված այս խնդրի խորքում:

– Ընդամենը մի բան կարող եմ ասել, որ այդ չափի հարկերի վճարումից խուսափելը կամ թերհայտարարագրելն առանց պետական հովանավորչության հնարավոր չէր լինի: Եվ սա նշանակում է, որ ՊԵԿ այդ ժամանակվա պատասխանատուները ևս դրան մաս են կազմել։ Եթե ոչ, եթե իրականում կա հարկերից խուսափում, և դա տնտեսվարողի մեղքով է արվել, ապա սա բնական գործընթաց է: Հեղափոխությունից հետո դեռևս վաղուց մենք պետք է նման ամպագոռգոռ ստուգումների և տուգանքների ականատես լինեինք: Այստեղ այլ հարց կա, որ գյուղատնտեսական արտադրանքի մթերման, հավաքագրման և արտահանման գործում «Սպայկա»-ն կարևոր օղակ է հանդիսանում: Տարիներ առաջ մենք ասում էինք, թե պետք է պետություն-մասնավոր հատված մարզային մթերակայաններ ստեղծվեն, այդ ոլորտում դիվերսիֆիկացիա ունենանք, որ նման խնդիրների առաջ չկանգնեինք: Այսինքն՝ չլինի խոշոր խաղացող, որը կարողանա ազդեցություն և եղանակ փոխել:

– «Սպայկա» ընկերությունն այդպիսի՞ն է:

– «Սպայկա»-ն դարձել էր այդպիսին:

– Ազատ մրցակցությա՞ն արդյունքում էր այդպիսին դարձել:

– Չեմ կարծում: Նաև կարծում եմ, որ այդտեղ եղել են հարցեր, որոնք օգնել են, որպեսզի այդ վիճակը կայանա: Բայց չի էլ կարելի թերագնահատել այդ ընկերության արածը։

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Արմինե Ավետյան