Հայաստանի մանուկներն արժանի են ունենալ առողջ մանկություն. Աննա Հակոբյանը Բոստոնում մասնակցել է «Ժպիտների քաղաք» հիմնադրամի գալա-ընթրիքին

Լուրեր

09.06.2026 | 23:19
Կանանց Հայաստանի հավաքականը 0:6 հաշվով պարտվեց Բելառուսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 23:00
Antropic-ը զգուշացնում է․ ԱԲ զարգացումը 25 տոկոս հավանականությամբ կարող է դուրս գալ մարդու վերահսկողությունից
09.06.2026 | 22:52
Միկա Բադալյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է
09.06.2026 | 22:34
Եղիշե Մելիքյանը` Մոլդովայի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 22:17
Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար կազմվել է 7595 արձանագրություն․ ՆԳՆ
09.06.2026 | 22:04
«Թալիբան»-ն Աֆղանստանի պետական ​​ծառայողներին արգելել է սմարթֆոններ օգտագործել
09.06.2026 | 21:50
Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
09.06.2026 | 21:37
27/7 ընտրատեղամասի տվյալները սխալ են մուտքագրվել ոչ միայն  ԲՀԿ-ի դեպքում
09.06.2026 | 21:33
Բաքվի վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի փաստաբանը խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին
09.06.2026 | 21:24
Ադրբեջանը ծրագրում է Թուրքիայից KAAN կործանիչներ գնել
09.06.2026 | 21:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.06.2026 | 20:55
Հայաստանի հավաքականը բաց թողեց հաղթանակը Մոլդովայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:45
Մի քանի քվեն ու պատերազմի սպառնալիքը․ ինչպես վերահաշվարկը կարող է փոխել ապագա ԱԺ-ի պատկերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:39
«Օսիպյանը հրաժարվել է բուժզննումից․ հացադուլի 14-րդ օրից հետո կյանքը ցանկացած պահի կարող է դադարել»․ փաստաբան
09.06.2026 | 20:30
Ով էր վստահ, որ հաղթելու է․ սպասելիքներ և իրականություն․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Բոլորը

ՀՀ վարչապետի տիկնոջ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ  «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը, ԱՄՆ-ում ՀՀ  դեսպան Վարուժան Ներսեսյանի և «City of smile ժպիտների քաղաք» հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանի ուղեկցությամբ ապրիլի 5-ի երեկոյան Բոստոնում ներկա է գտնվել «City of smile Ժպիտների քաղաք» հիմնադրամի նախաձեռնած բարեգործական գալա-ընթրիքին:

Միջոցառման մասնակիցների թիվը գերազանցել է 500-ը. նրանց թվում են՝ շերիֆ Փիթեր Քութուջյանը, Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանը, հայտնի դիզայներ Մայքլ Արամը,  Մասաչուսեթսի նահանգային օրենսդիր մարմնի անդամ Դավիթ Մուրադյանը, Բոստոնում հայտնի այլ գործարարներ, բժշկներ, մտավորականներ և հասարակական գործիչներ:

Գալա-ընթրիքը մեկնարկել է ՀՀ և ԱՄՆ օրհներգերով և «Էրեբունի» անսամբլի պարային ներկայացումներով: Ելույթներով հանդես են եկել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը, միջոցառման կազմակերպիչներ Սինտիա Ղազարյանն ու Արմինե Հովհաննիսյանը, «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանը, մանկական ուռուցքաբան Գևորգ Թամամյանը: Հայր Վազգեն Կուզունյանն էլ սրբազան աղոթքով օրհնել է միջոցառումն ու բարի երթ մաղթել հիմնադրամի գործունեությանը:

Ընթրիքին ելույթով հանդես է եկել նաև միջոցառման պատվավոր հյուր Աննա Հակոբյանը:

Ողջունելով հյուրերին և միջոցառման կազմակերպիչներին, Աննա Հակոբյանը նշել է, որ երեկոն յուրահատուկ առաքելություն ունի՝ օգնել Հայաստանում քաղցկեղով հիվանդ երեխաներին։

«Ես երկար ճանապարհ եմ կտրել Բոստոնում այս միջոցառմանը գտնվելու և ձեր բոլորի աջակցությունը ստանալու համար։ Արել եմ դա՝ հավատալով, որ մենք միասին կարող ենք օգնել հայ մանուկներին հաղթահարել քաղցկեղը: Մեր մանուկներն ունեն դրա կարիքը և արժանի են ունենալ առողջ մանկություն։ Մեզ այսօր այստեղ միավորել է Հայաստանի մանուկներին խաղաղ, առողջ և երջանիկ մանկություն պարգեւելու առաքելությունը: Միասին մենք կարող ենք մեր երեխաներին ավելի առողջ և անհոգ մանկություն պարգևել: Հայաստանի մանուկներն արժանի են ունենալ առողջ մանկություն»,- ասել է  Աննա Հակոբյանը:

Գալա-ընթրիքին Մասաչուսեթսի նահանգային օրենսդիր մարմնի անդամ Դավիթ Մուրադյանը տիկին Հակոբյանին է փոխանցել Մասաչուսեթսի նահանգապետ Չարլզ Բեքերի ստորագրած փաստաթուղթը, որով նահանգային օրենսդիր մարմինը ճանաչում է, որ Աննա Հակոբյանի նախաձեռնած «Կանայք հանուն խաղաղության» արշավը, «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» հիմնադրամները նպաստում են ժողովրդավարական արժեքների, մարդու իրավունքների և միջազգային խաղաղության խթանմանը: