Մոսկվայում տեղի ունեցավ Անկախ պետությունների համագործակցության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը

Լուրեր

09.11.2026 | 12:50
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի վերսկսումը «խիստ անհավանական» է
09.11.2026 | 12:39
Չենք խրախուսում Երևանում անշարժ գույք ձեռք բերել․ Ղարագյոզյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:35
Հայ սամբիստները 5 մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում
09.11.2026 | 12:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 12:12
Թրամփը հայտարարել է, որ պատերազմը կավարտվի «մի փոքր այլ տեսք ունեցող Ուկրաինայով»
09.11.2026 | 11:59
ՄԻՊ Անահիտ Մանասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:55
Հայաստանը փորձում է որոշումների պատասխանատվությունը բարդել  ՀԱՊԿ-ի վրա․ ՌԴ ԱԳՆ
09.11.2026 | 11:45
Ուկրաինան հարձակվել է Լենինգրադի մարզի վրա․ ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:37
Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը
09.11.2026 | 11:29
Փաշինյանն այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:16
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ չեք, որ այդ տոնով եք խոսում․ Մանասյանը՝ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. 13-րդ տուրի արդյունքներն ու բոլոր գոլերը
09.11.2026 | 11:06
Արցախցիների բնակապահովման, զբաղվածության և սոցիալական աջակցության ծրագրերը․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:02
ԹՐԻՓՓ-ը համահունչ է վարչապետ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը․ Դեյվիդ Ալեն
09.11.2026 | 10:50
Իսրայելը նոր վարչապետ ունի
Բոլորը

Ապրիլի 5-ին Մոսկվայում տեղի ունեցավ Անկախ պետությունների համագործակցության արտգործնախարարների խորհրդի (ԱՊՀ ԱԳՆԽ) հերթական նիստը, որում Հայաստանի պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

Այս մասին ԱԳՆ լրատվական ծառայության տարածած հաղորդագրության մեջ ասված է.

«Հանդիպման ընթացքում քննարկվեցին ԱՊՀ արտաքին քաղաքական գերատեսչությունների փոխգործակցությանը վերաբերող արդիական հարցեր, մասնավորապես՝ անվտանգությանն ու կայունությանն ուղղված աճող սպառնալիքների և մարտահրավերների դեմ պայքարի ոլորտում համագործակցության ամրապնդման բնագավառում:

Նիստի մասնակիցներն ամփոփեցին ԱՊՀ շրջանակում բազմամակարդակ միջգերատեսչական խորհրդատվությունների 2018թ. ծրագրի իրականացումը և հաստատեցին 2019թ. ծրագիրը:

Հավանության արժանացավ Երկրորդ աշխարհամարտի մեկնարկի 80-ամյակի կապակցությամբ ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների Հայտարարության նախագիծը, որում հաստատվում է ԱՊՀ երկրների` միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին հավատարմությունը, ընդգծվում է Երկրորդ աշխարհամարտի վերջում՝ 1945թ. ստեղծված Միավորված ազգերի կազմակերպության համընդհանուր և միջկառավարական ​​բնույթը, դրա հատուկ պատասխանատվությունը խաղաղության պահպանման և նոր գլոբալ հակամարտությունների կանխարգելման գործում: Հաստատվեցին ԱՊՀ մասնակից պետությունների՝ Հիմնարար հետազոտությունների բնագավառում միջպետական ​​հարաբերությունների համակարգման մասին համաձայնագրի նախագիծը և մի շարք այլ փաստաթղթեր:

Նախարարների խորհուրդը քննարկեց նաև տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ իրականացված հանցագործությունների դեմ պայքարի ոլորտում կադրերի պատրաստման բնագավառում բազային կազմակերպություն ստեղծելու վերաբերյալ փաստաթուղթը:

Նախարարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին, Աշգաբադում»: