Դեսպան Ռաիսա Վարդանյանը պարգևատրվել է «Խաղաղության և ժողովուրդների միջև բարեկամության» հուշամեդալով

Լուրեր

09.11.2026 | 13:43
Ինչ փոփոխություններ են կատարվել արցախցիների աջակցության ծրագրերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:31
Կրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած անձը մահացել է հիվանդանոցում
09.11.2026 | 13:26
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը 4-րդ տեղն են գրավել Չինաստանի Գրան Պրիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:18
ԼՂ-ից տեղահանվածներին 30 հազար դրամների տրամադրման ծրագրի ժամկետը երկարացվել է․ պաշտոնյա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:11
ՄԻՊ-ը` երաժշտական դպրոցի տնօրենի մասնակցությամբ միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:06
Կառլոս Ալկարասը նվաճել է հերթական տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:54
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի վերսկսումը «խիստ անհավանական» է
09.11.2026 | 12:45
ԱԺ ծեծկռտուքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
09.11.2026 | 12:39
Չենք խրախուսում Երևանում անշարժ գույք ձեռք բերել․ Ղարագյոզյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:35
Հայ սամբիստները 5 մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում
09.11.2026 | 12:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 12:12
Թրամփը հայտարարել է, որ պատերազմը կավարտվի «մի փոքր այլ տեսք ունեցող Ուկրաինայով»
09.11.2026 | 11:59
ՄԻՊ Անահիտ Մանասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:55
Հայաստանը փորձում է որոշումների պատասխանատվությունը բարդել  ՀԱՊԿ-ի վրա․ ՌԴ ԱԳՆ
09.11.2026 | 11:45
Ուկրաինան հարձակվել է Լենինգրադի մարզի վրա․ ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը
Ապրիլի 5-ին Հանոյի Բարեկամության պալատում Վիետնամական բարեկամության միությունների կազմակերպության (The Vietnam Union of Friendship Organizations) կողմից Վիետնամում Հայաստանի դեսպան Ռաիսա Վարդանյանը պարգևատրվեց «Խաղաղության և ժողովուրդների միջև բարեկամության» հուշամեդալով։
Այս մասին ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից տարածած  հաղորդագրության մեջ ասված է.
«Մրցանակը հանդիսանում է Վիետնամական բարեկամության միությունների կազմակերպության բարձրագույն պարգևը։ Պարգևատրման հանդիսավոր արարողության ընթացքում ելույթներով հանդես եկան Վիետնամի բարեկամության միությունների կազմակերպությունների նախագահ, դեսպան Նգույեն Ֆուոնգ Նգան (Nguyen Phuong Nga) և Հայ-վիետնամական բարեկամության կազմակերպության նախագահ Նգույեն Վան Տուանը (Nguyen Van Thuan)։ Դեսպան Վարդանյանն իր խոսքում նշեց, որ Վիետնամի և Հայաստանի միջև բարեկամական հարաբերությունները հիմնված են երկու ժողովուրդների պատմական ավանդույթների և արժեքների վրա, ինչպես նաև անդրադարձավ տնտեսության, առևտրի, կրթության, տեխնոլոգիաների փոխանակման, մշակույթի ոլորտներում երկու երկրների միջև դինամիկ զարգացող համագործակցությանը»։