Արցախի նախագահն ու ԵՊՀ ռեկտորը քննարկել են հայկական երկու պետությունների մայր բուհերի համագործակցության հարցեր
Քաղաքականություն
05.04.2019 | 22:00Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 5-ին ընդունել է Երևանի պետական համալսարանի պատվիրակությանը՝ ռեկտոր Արամ Սիմոնյանի գլխավորությամբ:
Այս մասին ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության տարածած հաղորդագրութան մեջ ասված է.
«Քննարկվել են հայկական երկու պետությունների մայր բուհերի համագործակցությանն առնչվող տարբեր հարցեր:
Հանդիպմանը մասնակցում էին կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, պաշտոնատար այլ անձինք»: