Ռազմական ոստիկանության սպաներն այցելել են սահմանամերձ զորամասեր
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը շարունակում է հետևողական աշխատանքներ իրականացնել զինծառայողների շրջանում արատավոր բարքերի վերացման, միջանձնային հարաբերությունների մակարդակի բարձրացման ուղղությամբ:
Ռազմական ոստիկանության բարձրաստիճան սպայական կազմն օրերս այցելել է սահմանամերձ զորամասեր, տեղում ծանոթացել իրականացվող աշխատանքներին: Ռազմական ոստիկանության պետի ցուցումով հատուկ ուշադրություն է դարձվել շահագործվող զինտեխնիկայի սարքինությանը: