«Վարչապետը չի կարող իրավապահներին ասել՝ գործ հարուցեք»․ վարչապետը հակադարձում է՝ ամեն ինչ կարգին է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 13:43
Ինչ փոփոխություններ են կատարվել արցախցիների աջակցության ծրագրերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:31
Կրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած անձը մահացել է հիվանդանոցում
09.11.2026 | 13:26
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը 4-րդ տեղն են գրավել Չինաստանի Գրան Պրիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:18
ԼՂ-ից տեղահանվածներին 30 հազար դրամների տրամադրման ծրագրի ժամկետը երկարացվել է․ պաշտոնյա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:11
ՄԻՊ-ը` երաժշտական դպրոցի տնօրենի մասնակցությամբ միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:06
Կառլոս Ալկարասը նվաճել է հերթական տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:54
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի վերսկսումը «խիստ անհավանական» է
09.11.2026 | 12:45
ԱԺ ծեծկռտուքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
09.11.2026 | 12:39
Չենք խրախուսում Երևանում անշարժ գույք ձեռք բերել․ Ղարագյոզյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:35
Հայ սամբիստները 5 մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում
09.11.2026 | 12:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 12:12
Թրամփը հայտարարել է, որ պատերազմը կավարտվի «մի փոքր այլ տեսք ունեցող Ուկրաինայով»
09.11.2026 | 11:59
ՄԻՊ Անահիտ Մանասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:55
Հայաստանը փորձում է որոշումների պատասխանատվությունը բարդել  ՀԱՊԿ-ի վրա․ ՌԴ ԱԳՆ
09.11.2026 | 11:45
Ուկրաինան հարձակվել է Լենինգրադի մարզի վրա․ ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանը մտադիր չէ վարչապետին քննադատել այն բանի համար, որ վերջինս իրավապահներին ցուցում է տալիս քրեական գործ հարուցել իր հարազատի հանդեպ։

«Վարչապետը գործող օրենսդրության համաձայն Ազգային անվտանգության, Պետական վերահսկողական ծառայության և Ոստիկանության նկատմամբ անմիջական վերահսկողություն իրականացնող անձ է։ Բնական է, եթե անմիջական վերահսկողության մասին է խոսքը, ուրեմն էստեղ կարող են լինել հանձնարարականներ»,- ասում է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը։

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը վարչապետին տեսնում է որպես իրավապահներին հայտարարություն տվող անձ, որը հանցագործության մասին տեղեկություններ ունի։

«Համատեղված է երկու կերպար մեկի մեջ»,- ամփոփում է արդարադատության նախարարը։

Լրագրողները տեղեկացրին, որ խոսքը ոչ թե հայտարարություն տալու մասին է, այլ ցուցումի։ Նախարարն ավելին ասել չէր կարող։ Փոխարենը Մարդու իրավունքների պաշտպանը նկատում է, որ Քրեադատավարական օրենսգիրքն ունի սուբյեկտների հստակ շրջանակ, որոնց ցուցումով կարելի է քրեական գործ հարուցել։

«Քրեական դատավարության օրենսգիրքը քրեական գործ հարուցելու ցուցում տալու լիազորություն վերապահում է բացառապես դատախազին և ոչ թե վարչապետին»,- հայտարարում է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Ընդդիմադիր պատգամավոր Էդմոն Մարուքյանը չգիտի, թե ինչու է վարչապետը նման ցուցում տվել։

«Կարող ա ցուցմունք ա տվել, ինչ իմանամ, կարող ա ինֆորմացիա է  ունեցել իր հարազատի մասին, տվել ա էդ ինֆորմացիան իրավապահներին, որի հիման վրա հարուցվել ա կամ կհարուցվի գործը»,- փորձում է հասկանալ ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Այս դեպքում էլ լրագրողները տեղեկացրին, որ խոսքը ոչ թե ցուցմունք կամ վկայություն տալու մասին է, այլ ցուցում, որ հարուցեն քրեական գործ։ Պատգամավորը հստակեցրեց․ «Սահմանադրությամբ վարչապետը չի կարող որևէ իրավապահ մարմնի ասել, որ գործ հարուցեն, կարող է գրավոր դիմել, ներկայացնել հանցագործության մասին տեղեկություններ, ինչպես ես կարող եմ ներկայացնել կամ դուք, գործը հարուցեն կամ չհարուցեն»։

Այսօր վարչապետն իր ֆեյսբուքյան գրառումով փորձեց փակել այս թեման։ Նա գրել է՝ «Հարգելիներս, ես ցուցում եմ տվել ստացած օպերատիվ տեղեկությանն ընթացք տալու մասին, ինչի արդյունքում հարուցվել է քրեական գործ»։ Վարչապետն ավելացնում է, որ ցուցումը տվել է իր ենթակա մարմնին, ամեն ինչ կարգին է և օրինական։ Մինչդեռ երեկ վարչապետը բառացիորեն գրել էր՝ «Չեմ ուզում մազոխիստի տպավորություն թողնել, բայց իմ անմիջական ցուցումով քրեական գործ է հարուցվել իմ մի մերձավոր ազգականի նկատմամբ»։

Մհեր Արշակյան